Jump to content

Յանոշ Դունաի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանոշ Դունաի
հունգ.՝ Dunai János
Քաղաքացիությունը  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 26, 1937(1937-06-26)[1]
Ծննդավայր Գերա, Բաջա ենթաշրջան, Բաչ-Կիշկուն, Հունգարիա
Մահվան ամսաթիվ փետրվարի 13, 2025(2025-02-13)[2] (87 տարեկան)
Մահվան վայր Պեչ, Հունգարիա[2]
Հասակ 175 սանտիմետր[3]
Քաշ 71 կիլոգրամ[3]
Դիրք հարձակվող

Յանոշ Դունաի (հունգ.՝ Dunai János, հունիսի 26, 1937(1937-06-26)[1], Գերա, Բաջա ենթաշրջան, Բաչ-Կիշկուն, Հունգարիա - փետրվարի 13, 2025(2025-02-13)[2], Պեչ, Հունգարիա[2]), հունգարացի ֆուտբոլիստ, հարձակվող, ֆուտբոլային մարզիչ, 1960 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1954-1959 թվականներին հանդես է եկել Հունգարիայի առաջնության երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Բադջայի» ֆուտբոլային ակումբում

1959 թվականին տեղափոխվել է Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Պեչ» ակումբ։

Ֆուտբոլիստի համար լավագույնը եղել է 1959/60 թվականների Հունգարիայի առաջնությունը, որտեղ նա անցկացրել է 21 հանդիպում և դարձել 15 գոլի հեղինակ։

Հունգարիայի հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 1960 թվականի մայիսի 22-ին՝ Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։ Այդ խաղում Հունգարիան հաղթել է 2:0 հաշվով։

Յանոշ Դունաին 1960 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ազգային հավաքականի կազմում մասնակցել է Օլիմպիական ֆուտբոլային մրցաշարին և դուբլ ձևակերպել Պերուի, Ֆրանսիայի դեմ խաղերում։ Նա նաև դարձել է երրորդ տեղի համար հաղթական գոլի հեղինակ՝ Իտալիայի դարպասին։

1970-ական և 1980-ական թվականներին մարզել է հունգարական մի շարք ֆուտբոլային ակումբներ։

Յանոշ Դունաին մահացել է 2025 թվականի փետրվարի 13-ին Պեչում՝ 87 տարեկան հասակում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 87 évesen elhunyt az olimpiai bronzérmes Dunai János
  3. 3,0 3,1 Olympedia — 2006.
  4. «Gyász: 87 évesen elhunyt az olimpiai bronzérmes Dunai János». Nemzeti Sport (հունգարերեն). 2025-02-13. Վերցված է 2025-02-15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանոշ Դունաի» հոդվածին։