Յանն Մ’Վիլա
Յանն Մ’Վիլա ֆր.՝ Yann M'Vila | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հունիսի 29, 1990[1][2] (35 տարեկան) | ||
| Ծննդավայր | Ամյեն | ||
| Հասակ | 182 սանտիմետր | ||
| Քաշ | 86 կիլոգրամ | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Յանն Ժերար Մ’Վիլա[3] (ֆր.՝ Yann Gérard M'Vila, հունիսի 29, 1990[1][2], Ամյեն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հենակետային կիսապաշտպան։ Ունի Ֆրանսիայի երիտասարդական և ազգային հավաքականներում խաղալու փորձ։ Հայտնի է իր տեխնիկական հմտություններով և ֆիզիկական ուժով։ Յոան Մ’Վիլայի կրտսեր եղբայրը[4]:
2012 թվականի նոյեմբերի 8-ին Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն արգելել է Մ’Վիլային խաղալ Ֆրանսիայի որևէ ազգային հավաքականում մինչև 2014 թվականի հուլիսը՝ ՈՒԵՖԱ-ի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման խաղից առաջ երկրի երիտասարդական հավաքականում խաղալու ընթացքում թույլ տրված կարգապահական խախտումների պատճառով (չորս խաղացող, որոնք Յանուին ուղեկցել էին Փարիզի գիշերային ակումբ, որակազրկվել էին մինչև 2013 թվականի վերջը)[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յաննը ծնվել է 1990 թվականին Ամիենում: Նրա հայրը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, որը խաղում էր տեղական ակումբում, և կարիերան ավարտելուց հետո նա սկսել է աշխատել որպես ոստիկան: Յաննի ընտանիքը չուներ ամենահարմարավետ կենսապայմանները, ինչը նրա գլխավոր խթանն էր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու համար:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանն իր ֆուտբոլային կարիերան սկսել է վեց տարեկանում, երբ հայտնվել է «Սեն-Սեն-Ֆյուզիենում» (ֆր.՝ Sains-Saint-Fuscien), իսկ 3 տարի անց նրան նկատել են «Ամիենի» մարզիչները։ Սակայն Մվիլան գնաց խաղալու Փարիզի արվարձանում՝ «Մանտ» ակումբում։ Այս թիմում խաղալով՝ Յաննը գրավել է «Ռենի» սկաուտների ուշադրությունը: Ֆուտբոլիստի խոսքով՝ այս տեղափոխությունը նրա կարիերայի բանալին էր, քանի որ «Մանտեսում» խաղալիս նա արդեն հրաժեշտ էր տվել պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի իր երազանքին։ 16 տարեկանից նրան սկսել են կանչել տարբեր պատանեկան և երիտասարդական թիմեր, և գրեթե միշտ թիմակիցներն ու մարզիչները նրան վստահել են թիմի ավագի դերը։
«Ռեն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ առաջին պայմանագիրը Յաննը կնքել է 2008 թվականի հուլիսի 1-ին։ Առաջին մրցաշրջանն անցկացրել է պահեստային թիմում։
Երիտասարդ կիսապաշտպանը արագորեն դարձել է ակումբի հիմնական թիմի անդամ։ 2008/09 մրցաշրջանում նա տեղափոխվել է հիմնական թիմ և ստացել 15 համարի մարզաշապիկը։ Առողջական աննշան խնդիրների պատճառով գլխավոր մարզիչը որոշել է չվտանգել երիտասարդ խաղացողին, Յաննը բաց է թողել մրցաշրջանի մի մասը և կրկին սկսեցլ խաղալ ստորին լիգայում՝ երկրորդ մրցաշրջանը անընդմեջ։ Գլխավոր մարզչի քննադատությանը չնայած՝ Մ’Վիլան ասալ է, որ իր նկատմամբ որևէ թշնամանք չի զգում։ Մրցաշրջանի ավարտին Յաննը խաղացել է 20 խաղ պահեստայինների կազմում, թիմը գրավել է առաջին տեղը առաջնությունում։

2009/10 մրցաշրջանում ակումբը փոխել է մարզիչներին։ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի հաջող խաղերից հետո «Ռենի» նոր մարզիչ Ֆրեդերիկ Անտոնետին ասել է, որ ավելի շատ վստահություն կունենա երիտասարդ տաղանդի նկատմամբ, ինչի արդյունքում Յաննը դարձել է լիգայի գլխավոր հայտնագործություններից մեկը։ Նա իր նորամուտը նշել է «Մարսելի» դեմ խաղում՝ 80-րդ րոպեին փոխարինելով վնասվածք ստացած ճապոնացի պաշտպան Ինամոտոյին։ Խաղն ավարտվելէ 1:1 հաշվով։ Հաջորդ շաբաթ «Լանսի» դեմ խաղում նա ստացել է իր առաջին կարմիր քարտը։ Որակազրկումից հետո նա խաղացել է թիմի մնացած բոլոր խաղերը այդ մրցաշրջանում, բացառությամբ մեկի։
2009 թվականի սեպտեմբերի 15-ին նա երկարաձգել է իր պայմանագիրը «Ռենի» հետ մինչև 2013 թվականի հունիսը։ 2010 թվականի օգոստոսի 27-ին նա համաձայնվել է երկարաձգել իր պայմանագիրը մինչև 2014 թվականը։ Դեկտեմբերի 18-ին նա խաղացել է ամբողջ խաղը «Վալենսիենի» դեմ՝ կատարելով 100 ճշգրիտ և ընդամենը 12 սխալ փոխանցում։ Խաղն ավարտվել է «Ռենի» 1-0 հաշվով հաղթանակով։ Ֆրանսիայի առաջնությունում և միջազգային ասպարեզում իր հաջող ելույթների շնորհիվ նա գրավել է «Ռեալ Մադրիդի» և «Լիվերպուլի» սկաուտների ուշադրությունը։ Ավելի ուշ ֆուտբոլիստն ինքն է հայտարարել, որ չի պատրաստվում լքել «Ռենը» և կատակով նշել է, որ կհեռանա «Ռենից» միայն այն ժամանակ, երբ խփի իր առաջին գոլը։ Սա տեղի է ունեցել շատ շուտով՝ 2011 թվականի հունվարի 9-ին, Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում։ Առաջնությունում իր հաջող ելույթների համար նա առաջադրվել է տարվա լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակի համար, սակայն հետագայում այդ տիտղոսը զիջել է Մոմադ Սախոյին։ Սակայն նա ընդգրկվել է տարվա խորհրդանշական հավաքականում։ Մեկ օր անց «Ռենը» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ Յաննը երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2015 թվականը։
2011/12 մրցաշրջանում նա իր նորամուտը նշել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայում՝ որակավորման երրորդ փուլում՝ վրացական «Մետալուրգ» (Ռուսթավի) ակումբի դեմ խաղում։ Սա տեղի է ունեցել 2011 թվականի հուլիսի 28-ին։ Խաղն ավարտվել է «Ռենի» 5:2 հաշվով հաղթանակով, Յաննը մասնակցել է ամբողջ խաղին։ Օգոստոսի 25-ին նա խփել է իր առաջին գոլը եվրոպական մրցաշարերում։ Սա տեղի է ունեցել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում։ Սեպտեմբերի 15-ին Յաննը առաջին անգամ կրել է ակումբի ավագի թևկապը։ «Ռենը» ոչ-ոքի է խաղացել «Նանսիի» հետ՝ 1:1 հաշվով։ Մրցաշրջանի ընթացքում նա խաղացել է 50 խաղ, որոնցից 38-ը՝ Ֆրանսիայի առաջնությունում։ Նրա թիմը մրցաշրջանն ավարտել է մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղում։
«Ռուբին»
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունվարի 23-ին հայտարարվել է, որ ֆուտբոլիստը տեղափոխվել է Կազանի «Ռուբին»[6]։ Պայմանագրի ժամկետը՝ 4 տարի[7]։ Տրանսֆերի գումարը գնահատվում էր 12 միլիոն եվրո, ֆուտբոլիստը ստանալու էր մոտ 3 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար[8]։

Տրանսֆերի պաշտոնական հայտարարությունից անմիջապես հետո Յաննը շնորհակալություն է հայտնել «Ռենին», որտեղ նա մեծացել է և երախտագիտությունն է հայտնել «Ռուբինին» վստահության համար․
Ես շատ ուրախ եմ, որ պայմանագիր եմ կնքել Կազանի «Ռուբինի» հետ։ Անհամբեր սպասում եմ թիմակիցներիս, երկրպագուներիս, քաղաքին ու հանրապետությանը ծանոթանալուն, ինչպես նաև նոր չեմպիոնական տիտղոսին։ Շնորհակալություն եմ հայտնում «Ռեննին», որտեղ վերջին ինը մրցաշրջանների ընթացքում ես մեծացել եմ և դարձել
պրոֆեսիոնալ խաղացող։ Մեծ շնորհակալություն «Ռուբինին» ինձ ցուցաբերած վստահության համար, ես կփորձեմ ինձ լավագույնս դրսևորել նոր ակումբում։ «Ռուբին» տեղափոխվելը նոր մարտահրավեր է իմ կարիերայում
Կազանյան ակումբում նա կրել է 90 համարի մարզաշապիկը (ծննդյան տարեթվի հիման վրա): «Ռուբինի» կազմում «Դնեպրի» դեմ նախամրցաշրջանային խաղերից մեկում նա վնասվածք է ստացել և բաց է թողել Եվրոպա լիգայի 1/16-ի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղը: Նա «Ռուբինի» կազմում նորամուտը նշել է 2013 թվականի ապրիլի 28-ին՝ ԲԿՄԱ-ի դեմ 26-րդ տուրի խաղում: Յաննի նորամուտային խաղն ավարտվել է «Ռուբինի» 2:0 հաշվով հաղթանակով[9]։
2016 թվականի դեկտեմբերի վերջին Մ’Վիլան երկարաձգել է իր պայմանագիրը «Ռուբինի» հետ երեքուկես տարով[10]։
Վարձույթ 2014-2016
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ’Վիլան 2014/15 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է իտալական «Ինտերում»[11], իսկ 2015 թվականին մեկ տարի վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Սանդերլենդ»[12], որտեղ նախկինում ցանկանում էր խաղալ[13]։ Նա Պրեմիեր լիգայում անցկացրել է 38 խաղից 37-ը և գոլ խփել «Աստոն Վիլլայի» դեմ խաղում, սակայն Սեմ Էլարդայսի ակումբը հազիվ է պահպավել Պրեմիեր լիգայում։
Իրադարձություն «Դինամոյի» հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի ամռանը նա պայմանագիր է կնքել «Դինամո Մոսկվա» տեղափոխվելու համար[14], սակայն, «Դինամոյի» ղեկավարության փոփոխության պատճառով, խաղացողի տրանսֆերը երբեք չի իրականացել։ Ակումբը որոշել էր չգնել խաղացողին և նրա հետ կնքել է հաշտության համաձայնագիր՝ վճարելով նրան 900,000 եվրո փոխհատուցում։ Սակայն 2017 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել խաղացողի հետ նման հաշտության համաձայնագիր կնքելու փաստի առթիվ[15]։
«Սենտ Էտիեն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին մեկուկես մրցաշրջանի ընթացքում ֆրանկո-աֆրիկացին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 50 խաղերից 40-ում խաղացել է «Ռուբինի» կազմում և խփել երեք գոլ, սակայն 2017 թվականի դեկտեմբերի 9-ին «ԲՄԱ-Խաբարովսկի» դեմ իր վերջին խաղը խաղալուց հետո ֆուտբոլիստը խնդրել է ՈՒԵՖԱ-ին խզել իր պայմանագիրը կազանյան ակումբի հետ, որը մի քանի ամիս չէր վճարել իրեն աշխատավարձը։ Սակայն Նոր տարուց առաջ կիսապաշտպանը համաձայնել է «Ռուբինի» հետ պայմանագիրը խզելու հարցում և դարձել ազատ գործակալ[16]։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ փոխհատուցումների չափը կազմել է 9-10 միլիոն եվրո, ներառյալ մինչև 2020 թվականի պայմանագրի ավարտը չվճարված աշխատավարձը[17][18]։ 2018 թվականի հունվարի սկզբին Մ’Վիլան շատ ավելի ցածր վարձատրությամբ տեղափոխվել է ֆրանսիական «Սենտ Էտիեն», իսկ հունվարի 17-ին նա իր նոր ակումբի կազմում անցկացրել է իր առաջին Լիգա 1-ի խաղը՝ «Մեցի» դեմ։ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը[19]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդական հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Յաննը խաղացել է Ֆրանսիայի բոլոր երիտասարդական մակարդակներում՝ սկսելով մինչև 16 տարեկանների թիմից։ Նա իր նորամուտը նշել է 2006 թվականի մայիսի 23-ին՝ Ռումինիայի դեմ ընկերական խաղում։ Իր նորամուտը նշել է մինչև 17 տարեկանների հավաքականում դեկտեմբերի 5-ին՝ Չեխիայի դեմ ընկերական խաղում։ Նա իր առաջին գոլը խփել է 2007 թվականի փետրվարի 20-ին՝ Ալգարվեի գավաթի շրջանակներում Պորտուգալիայի դեմ խաղում։ Նա մինչև 17 տարեկանների հավաքականի անդամ էր, որը հասել է 2007 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ, բայց պարտվել է Անգլիային։ Յաննը գոլ է խփել մրցաշարում Ուկրաինայի դեմ։ Հարավային Կորեայում կայացած մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Մ’Վիլան մասնակցել է բոլոր հինգ խաղերին և օգնել թիմին հասնել քառորդ եզրափակիչ, որտեղ նրանք պարտվել են Իսպանիային։
Յաննը մինչև 18 տարեկանների ազգային հավաքականի կազմում խաղացել է 6 խաղ։ Նա իր նորամուտը նշել է ԱՄՆ-ի դեմ խաղում։ Մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի կազմում նա խաղացել է 18 խաղ՝ խփելով 3 գոլ և նշանակվել է թիմի ավագ։ Նա գոլ է խփել Ռումինիայի դեմ որակավորման փուլի խաղում, որն ավարտվել է 3-0 հաշվով հաղթանակով։ Այս հաղթանակը թույլ է տվել թիմին որակավորվել մրցաշարին։ Ուկրաինայում անցկացված մրցաշարում Յաննը խաղացել է խմբային փուլի բոլոր 3 խաղերը և օգնել թիմին հասնել կիսաեզրափակիչ, որտեղ նրանք պարտվել են Անգլիային։
Ֆրանսիայի հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա Հարավային Աֆրիկայում կայանալիք 2010 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու թեկնածու էր, սակայն չի ընդգրկվել Ֆրանսիայի վերջնական հայտացուցակում։ Նա իր նորամուտը նշել է ազգային հավաքականում Աշխարհի առաջնությունից հետո՝ 2010 թվականի օգոստոսի 11-ին՝ Նորվեգիայի դեմ ընկերական խաղում։ Չնայած պարտությանը (1:2), մի շարք ֆրանսիական լրատվամիջոցներ Յաննին ճանաչել են Ֆրանսիայի հավաքականի լավագույն խաղացող։
2012 թվականին նա մասնակցել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին (3 խաղ):
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- 2008 թվականին «Ռենի» մինչև 19 տարեկանների թիմի կազմում նվաճել է Գամբարդելլայի գավաթը։
Անձնական
- 2009/2010 Ֆրանսիայի առաջնությունից հետո նա առաջադրվել է «Տարվա երիտասարդ խաղացող» մրցանակի համար։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ
| Ելույթներ | Առաջնություն | Գավաթ | Եվրոգավաթ | Ընդհանուր | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
| Ռենն | Լիգա 1 | 2009/2010 | 35 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 39 | 0 |
| 2010/2011 | 37 | 2 | 4 | 1 | 0 | 0 | 41 | 3 | ||
| 2011/2012 | 38 | 0 | 5 | 0 | 7 | 1 | 50 | 1 | ||
| 2012/2013 | 16 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 20 | 0 | ||
| Ընդհանուր | 126 | 2 | 17 | 1 | 7 | 1 | 150 | 4 | ||
| Ռուբին | Ռուսաստանի առաջնություն | 2012/2013 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 |
| 2013/2014 | 19 | 0 | 0 | 0 | 13 | 0 | 32 | 0 | ||
| Ինտերնացիոնալե | Սերիա A | 2014/2015 | 8 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 14 | 0 |
| Սանդերլենդ | Պրեմիեր Լիգա | 2015/2016 | 37 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 40 | 1 |
| Ռուբին | Ռուսաստանի առաջնություն | 2016/2017 | 21 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 23 | 1 |
| 2017/2018 | 19 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 2 | ||
| Ընդհանուր «Ռուբինի» համար | 64 | 3 | 2 | 0 | 13 | 0 | 79 | 3 | ||
| Ամբողջ կարիերա | 235 | 6 | 22 | 1 | 26 | 1 | 283 | 8 | ||
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]| Հավաքական | Մրցաշրջան | Խաղ | Գոլեր | Փոխանցում |
|---|---|---|---|---|
| Ֆրանսիա | 2010/11 | 10 | 0 | 0 |
| 2011/12 | 12 | 1 | 0 | |
| Ընդամենը | 22 | 1 | 0 | |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Возможно также написание Мвила
- ↑ «Профайл на сайте http://lichnosti.net». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)|title= - ↑ «Футболист М'Вила отстранен от сборной Франции до июля 2014 года». Р-Спорт. 2012 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Yann M'Vila quitte le Stade Rennais F.C.» (ֆրանսերեն). Официальный сайт ФК «Ренн». 2013 թ․ հունվարի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Янн М'Вила в «Рубине»». Официальный сайт ФК «Рубин». 2013 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Mvila officiellement au Rubin Kazan» (ֆրանսերեն). Equipe. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Янн М’Вила: «Уровень российского чемпионата выше французского»(չաշխատող հղում)
- ↑ ««Рубин» продлил контракт с М'Вила на три с половиной года» (ռուսերեն). Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Мвила останется в «Интере» до конца сезона». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ ««Сандерленд» объявил об аренде Мвила». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Янн Мвила: «Очень рад, что перешел в „Сандерленд", давно хотел играть в АПЛ»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «М`Вила должен присоединиться к «Динамо» в июне за € 5 млн компенсации». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 54 (օգնություն) - ↑ СМИ узнали об уголовном деле против московского «Динамо»
- ↑ «Янн М'вила: Почему ушел из «Рубина»? У клуба были финансовые проблемы, и им пришлось немного изменить команду». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Что не так с трансфером Мвила из "Рубина"». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Тренер «Иртыша» подверг критике работу Бердыева в «Рубине»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «М'Вила перешел в «Сент-Этьен»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յանն Մ’Վիլա Թվիթթերում
- Մ’Վիլա «Ռուբինա» կայքում
- Յանն Մ’Վիլա L'Équipe(ֆր.) կայքում
- Յանն Մ’Վիլա LFP-ում(ֆր.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանն Մ’Վիլա» հոդվածին։ |
| ||||||||||
- Հունիսի 29 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Ռենի ֆուտբոլիստներ
- Ռուբինի ֆուտբոլիստներ
- Սանդերլենդի ֆուտբոլիստներ
- Սենտ Էտիենի ֆուտբոլիստներ
- Վեստ Բրոմվիչ Ալբիոնի ֆուտբոլիստներ
- Օլիմպիակոս Պիրեյոսի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- Ամիենի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ