Յանկա Կուպալայի անվան զբոսայգի (Մինսկ)
Տեսակ | պուրակ |
---|---|
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Մինսկ |
Հիմնվել է | 1950 |
Անվանված է | Յանկա Կուպալա |
Յանկա Կուպալայի անվան զբոսայգի (բելառուս․՝ Парк імя Янкі Купалы), հասարական զբոսայգի Մինսկում, Բելառուս։ Գտնվում է Հաղթանակի հրապարակի և Գորկի զբոսայգու մոտ։ Հիմնադրվել է 1950 թվականին։ Այգին անվանվել է ի պատիվ բելառուս գրող Յանկա Կուպալայի։
Տեղայնք[խմբագրել | խմբագրել կոդը]
Այգին տեղակայված է Յանկա Կուպալա փողոցի և Անկախության պողոտայի խաչմերուկում, Սվիսլոչի աջ ափին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այգին ստեղծվել է Հայրենական մեծ պատերազմից հետո[1]։ Հիմնադրման աշխատանքները սկսվել են 1949 թվականին և այգին կոչվել է ԲԽՍՀ 30-ամյակի այգի։ Մինչև այգու ստեղծումն այս վայրում եղել են միահարկ տներ։ Այգու հիմնական մասը ստեղծվել է 1950 թվականին։ Այգու ճեմուղին գտնվում է Անկախության պողոտայի անկյունագծին մոտ, որտեղ և գտնվում է այգու գլխավոր մուտքը։ Գլխավոր և կենտրոնական ծառուղիների հատման վայրում կա ցայտաղբյուր։
1959 թվականին այգու տարածքում կառուցվել է Յանկա Կուպալայի անվան գրականության պետական թանգարանը։ Թանգարանը կառուցվել է այն վայրում, որտեղ 1927-1941 թթ. ապրել է գրողը։ Տունը այրվել է Հայրենական մեծ պատերազմի 5-րդ օրը. այրվել են նաև Յանկա Կուպալայի ձեռագրերն ու արխիվը։ Ներկայումս թանգարանն ունի 36.000 ցուցանմուշ (ձեռագրեր, հրատարակություններ, ինքնագրերով գրքեր, լուսանկարներ, փաստաթղթեր, մշակութային, կենցաղային առարկաներ, որոնք առնչվում են գրողի գործունեությանը։
Նախկինում ծառուղում տեղադրված է եղել Սերգեյ Գրցևեցի հուշարձանը, որի տեղում 1972 թվականին Յանկա Կուպալայի ծննդյան 90-ամյակի առթիվ տեղադրվել է նրա հուշարձանը (քանդակագործ՝ Ա. Անիկեյչիկ, Լ. Գումիլևսկի, Ա. Զասպիցկի, ճարտարապետ՝ Յուրի Գրալով, Լեոնիդ Լևին)։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сквер (парк) имени Янки Купалы Archived 2011-04-23 at the Wayback Machine.
- Памятник Янке Купале