Յանիս Պետերս
Յանիս Պետերս լատիշ․՝ Jānis Peters | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 30, 1939[1] |
| Ծննդավայր | Պրիեկուլե, Լատվիա |
| Վախճանվել է | հունվարի 27, 2025[2] (85 տարեկան) |
| Մասնագիտություն | գրող և քաղաքական գործիչ |
| Լեզու | լատիշերեն |
| Քաղաքացիություն | |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ | |
| Զավակներ | Krišjānis Peters? |
Յանիս Պետերս (հունիսի 30, 1939[1], Պրիեկուլե, Լատվիա - հունվարի 27, 2025[2]), լատվիացի բանաստեղծ և հրապարակախոս, դիվանագետ և հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետերսի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1961 թվականին։[3] Հետագայում աշխատել է «Ļeņina Ceļš» (1963–1964), «Cīņa» (1964–1967) և «Zvaigzne» պարբերականների արձակի բաժնի խմբագիր։ Նրա առաջին բանաստեղծական ժողովածուն լույս է տեսել 1968 թվականին, նույն թվականին անդամակցել է Լատվիայի գրողների միությանը։ Յանիս Պետերսը բանաստեղծությունների տասը ժողովածուների, թատրոնի համար երգերի տեքստերի, լիբրետոյի և բազմաթիվ արձակ ստեղծագործությունների հեղինակ է, այդ թվում՝ կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսի մասին գրքի։
Ընտրվել է Լատվիական ԽՍՀ գրողների միության առաջին քարտուղար (1985-1990 թթ.)։ Օյարս Վացիետիսի մրցանակի առաջին դափնեկիր (1984)։ 1990 թվականին ընտրվել է Լատվիայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։[4]
Լատվիայի ժողովրդական ճակատի հիմնադիրներից և առաջնորդներից էր, Ռուսաստանի Դաշնությունում անկախ Լատվիայի Հանրապետության առաջին դեսպանը (1991-1997 թթ.):
Ռայմոնդ Պաուլսի բազում հայտնի երգերի տեքստերի հեղինակն է։[5] Գրել է Հայաստանին նվիրված բանաստեղծություններ։[6]
Որդին լատվիացի քաղաքական գործիչ Կրիշյանիս Պետերսն է (1975-2014):
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ջրաղացքար» (1968)
- «Պոպղակ» (1970)
- «Իմ մեղվի ծառը» (1973)
- «Բալթիկ ծովում աղ դրված…» (Դ․ Ավոտինյայի հետ, 1973)
- «Սպիտակ հյուսիսային մամուռ» (1977, Կրիշյանիս Վալդեմարի մասին)
- «Նախազգացումներ» (1979)
- «Զարթուցիչի վերանորոգում» (1980)
- «Յոթ քայլ դեպի դուռը» (1980)
- «Դարբինը դարբնում է երկնքում» (1981, ակնարկներ)
- «Ընտրություն» (1982)
- «Մարդահամար» (1984)
- «Երեք թանկարժեք բաներ» (1984)
- «Ագռավը երգչախմբում» (1988)
- «Ես սիրում եմ քեզ» (1998)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երեք աստղի շքանշանի ասպետ (1995 թ․ ապրիլի 17)[7]
- Ժողովուրդների բարեկամության շքանշան,
- Օյարս Վացիետիսի մրցանակ (1984), և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 https://www.lsm.lv/raksts/kultura/kulturtelpa/27.01.2025-muziba-devies-izcilais-latviesu-dzejnieks-un-diplomats-janis-peters.a585370/
- ↑ Latvia's legendary poetic diplomat Jānis Peters passes away, LSM
- ↑ Biography, Latvian Literature
- ↑ Յանիս Պետերսի հայկական մոտիվները, Աշոտ Գրիգորյան, Արտ-Կոլաժ
- ↑ Յանիս Պետերսի հայկական մոտիվները, Աշոտ Գրիգորյան, Art-Collage
- ↑ «Triju Zvaigžņu Ordeņa domes paziņojums». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||
- Հունիսի 30 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Լատվիայում ծնվածներ
- Հունվարի 27 մահեր
- 2025 մահեր
- ԽՄԿԿ անդամներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 21-րդ դարի բանաստեղծներ
- Լատիշ բանաստեղծներ
- Լատիշ գրողներ
- ԽՄԿԿ 27-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ