Յանիս Կրումինշ
Յանիս Կրումինշ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | լատիշ․՝ Jānis Krūmiņš |
Մասնագիտացում՝ | բասկետբոլիստ |
Երկիր՝ | ԽՍՀՄ և Լատվիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 30, 1930 |
Ծննդավայր՝ | Raiskums, Լատվիա |
Մահվան ամսաթիվ՝ | նոյեմբերի 20, 1994 (64 տարեկան) |
Մահվան վայր՝ | Ռիգա, Լատվիա |
Ակումբ՝ | ASK Riga? |
Հասակ՝ | 220 սանտիմետր |
Քաշ՝ | 140 կիլոգրամ |
Յանիս Կրումինշ (լատիշ․՝ Jānis Krūmiņš, ' հունվարի 30, 1930, Raiskums, Լատվիա - նոյեմբերի 20, 1994, Ռիգա, Լատվիա[1][1], Լատվիա), խորհրդային լատիշ բասկետբոլիստ, կենտրոնական (բասկետբոլ), Եվրոպայի եռակի չեմպիոն և ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական խաղերի եռակի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1959)։ Հասակըը` 218 սմ, խաղային քաշը` 140 կգ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատվիայի Ցեսիսի շրջանից Յանիս Կրումինշն առանձնահատուկ է նրանով, որ նա բասկետբոլով սկսել է զբաղվել միայն 23 տարեկանում[2], մինչ նա փորձել էր զբաղվել տարբեր մարզաձևերով` բռնցքամարտից մինչև նիզակի նետում։ Մարզիչ Ալեքսանդր Գոմելսկուն հաջողվել է համոզել Կրումինշին, որը երիտասարդ տարիքից աշխատել է անտառային տնտեսությունում խեժի հավաքմամբ, լրջորեն զբաղվել սպորտով։ Գոմելսկին նշել է, որ Յանիսին տեխնիկական աշխատանքը գնդակով հեշտ չէր տրվել, բայց լատվիացու ջանասիրությունը և կարգապահությունը նրա առաջընթացը դարձրեցրին անընդհատ։ Արդեն երկու տարի անց այն բանից հետո, ինչ Կրումինշն իր ձեռքում առաջին անգամ վերցրել է բասկետբոլի գնդակը, նա դարձավ ԽՍՀՄ չեմպիոն, իսկ մեկ տարի անց նվաճեց Մելբուռնի 1956 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալը։
Ռիգայի բասկետբոլի մարզական ակումբի կազմում Կրումինշը, Գոմելսկու ղեկավարությամբ, երեք անգամ անընդմեջ (1958-60) նվաճել է Եվրոպայի չեմպիոնների գավաթը և չորս անգամ անընդմեջ ԽՍՀՄ բասկետբոլի առաջնությունում (1955-58)։
2006 թվականին ռուսական «Սպորտ-Էքսպրես» թերթի կողմից անցկացված հարցման արդյունքներով, 20-րդ դարի լավագույն խորհրդային կենտրոնական խաղացողին որոշելու համար Կրումինշը երրորդ տեղն է զբաղեցրել Արվիդաս Սաբոնիսից և Վլադիմիր Տկաչենկոյից հետո[3]։
Իր կարիերայի ավարտից հետո Կրումինշը դարձել է հայտնի նկարիչ-դրոշմահատ, և նրա աշխատանքների մի մասը նա կատարում էր իր կնոջ` կրթությամբ քանդակագործ Ինեսայի էսքիզներով[2]։ Յանիսը և Ինեսան ունեցել են երեք երեխա` երկու որդի և դուստր։
Կրումինշը հիշվում է տուգանքի կատարման անսովոր ձևով. նա գնդակը նետում էր ներքևի դիրքից, այսպես կոչված «կիսաշրջազգեստի տակիցից»[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Янис Круминьш Արխիվացված 2009-02-26 Wayback Machine на sports-reference.com (англ.)
- ↑ 2,0 2,1 Как лесник стал звездой баскетбола «Комсомольская правда» от 20 апреля 2002 года
- ↑ Баскетбол. Лучшие игроки века. Центровые «Спорт-Экспресс» от 28 ноября 2006 года
- ↑ «Самые знаменитые советские баскетболисты-гиганты». Спорт-Экспресс. 2013 թ․ հուլիսի 26. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Книга:Баскетбол: Справочник, 1983
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Александр Гомельский о Янисе Круминьше
- Янис Круминьш – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)