Յանիս Իվանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանիս Իվանով
լատիշ․՝ Jānis Ivanovs
Ծնվել էհոկտեմբերի 9, 1906(1906-10-09)[1][2][3]
ԾննդավայրՊրեյլի, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էմարտի 27, 1983(1983-03-27)[5][1][3] (76 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[6]
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Քաղաքացիություն Լատվիա և  ԽՍՀՄ
ԿրթությունՅազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտության ուսուցիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն

Յանիս Անդրեևիչ Իվանով (լատիշ․՝ Jānis Ivanovs, հոկտեմբերի 9, 1906(1906-10-09)[1][2][3], Պրեյլի, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - մարտի 27, 1983(1983-03-27)[5][1][3], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[6]), լատիշ խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965 թ.), Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1950 թ.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանիս Իվանովը ծնվել է 1902 թվականի հոկտեմբերի 9-ին Պռեյլիում (ըստ այլ աղբյուրների՝ Պռեյլի շրջանի Բաբրի գյուղում)[7][8]։ Սերում է ռուս հնադավանների ընտանիքից։ Վաղ մանկությունն անցել է Լատվիայում։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Իվանովների ընտանիքն ապրել է Վիտեբսկում և Սմոլենսկում, որտեղ էլ Յանիս Իվանովն ստացել է երաժշտական նախնական կրթություն (դաշնամուր, երաժշտության տեսություն)։ 1920 թվականին վերադարձել է Լատվիա։

1922 թվականին մեկնել է Ռիգա, որտեղ ուսումը շարունակել է Յու․ Մաևսկու անվան ստուդիայում (1922-1923 թթ.)։ 1924-1931 թվականներին սովորել է Լատվիայի կոնսերվատորիայում (1944 թվականից դասավանդում է նույն կոնսերվատորիայում, պրոֆեսոր՝ 1955 թվականից)։

1930-ական թվականներին գրել է հայրենիքին նվիրված ծրագրային ստեղծագործություններ՝ «Լատգալյան լճեր» սյուիտը (1935 թ.), «Ծիածան» սիմֆոնիկ պոեմը (1938 թ.) և այլն։ Լավագույն սիմֆոնիկ երկերից են՝ «Ատլանտիդա» (1941 թ.), «Լատգալյան սիմֆոնիա» (1949 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950 թ.)։ Նաև 14 սիմֆոնիայի (1933-1971 թթ.), կոնցերտների, կվարտետների, դաշնամուրային պիեսների հեղինակ է։ Արժանացել է Լատվիական ԽՍՀ պետական մրցանակի (1959 թ., 1970 թ.

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Երաժշտություն (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 Иванов Янис Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #124824668 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. 7,0 7,1 Иванов, Янис Андреевич
  8. Gazeta 2.0 - Старообрядческие корни композитора Яниса Иванова
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 422