Յանիս Բեհրակիս
Յանիս Բեհրակիս հուն․՝ Γιάννης Μπεχράκης | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ոչ վաղ քան մարտի 3, 1960 |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան[1] |
Մահացել է | մարտի 2, 2019 |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Միդլսեքսի համալսարան[2] |
Մասնագիտություն | լուսանկարիչ, պատերազմի լուսանկարիչ, ֆոտոլրագրող և լրագրող |
Աշխատավայր | Ռոյթերս[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | fotoartmagazine.net/fr/yannis-behrakis |
![]() |
Յանիս Բեհրակիս (հուն․՝ Γιάννης Μπεχράκης, ոչ վաղ քան մարտի 3, 1960, Աթենք, Հունաստան[1] - մարտի 2, 2019, Աթենք, Հունաստան), հույն ֆոտոլրագրող, Ռոյթերսի ավագ խմբագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանիս Բեհրակիսը ծնվել է 1960 թվականին, Աթենքում, Հունաստան։ Լուսանկարչություն է սովորել Աթենքի Արվեստի և տեխնոլոգիական դպրոցում և բակալավրի աստիճան է ստացել Միդլսեքս համալսարանում։ Որպես լուսանկարիչ աշխատել է 1985-1986 թվականներին Աթենքում։ 1987 թվականին սկսել է աշխատել Ռոյթերս գործակալության հետ, 1988 թվականի վերջին մշտական աշխատանքի առաջարկ է ստացել գործակալության Աթենքի գրասենյակում։ Նրա առաջին արտասահմանյան գործուղումը Լիբիայում էր, 1989 թվականին։ Դրանից հետո նա վավերագրել է տարբեր իրադարձություններ, այդ թվում` Իրանում Ռուհոլլա Խոմեինիի թաղման արարողությունը, Արևելյան Եվրոպայում և Բալկաններում տեղի ունեցած փոփոխությունները, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Չեչնիայի, Սիերա Լեոնեի, Սոմալիի, Աֆղանստանի, Լիբանանի պատերազմները, Իրաք-քուվեյթյան առաջին և երկրորդ պատերազմները, Արաբական գարունը Եգիպտոսում, Լիբիայում և Թունիսում, քաղաքացիական պատերազմը Ուկրաինայում, ՆԱՏՕյի կողմից Իրաքի և Լևանտի իսլամական պետության ռմբակոծությունը Քոբանեում, Սիրիա, հունական ֆինանսական ճգնաժամը և 2015 թվականի Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը։
Նա նաև երկար տարիներ լուսաբանել է Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, երկրաշարժեր Քաշմիրում, Թուրքիայում, Հունաստանում, Իրանում և աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձություններ։ Նաև լուսաբանել է 4 Ամառային օլիմպիական խաղեր, 1994 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ԱՄՆ-ում և մի շարք այլ միջազգային սպորտային իրադարձություններ։ 2008-2009 թվականներին Ռոյթերսի հետ եղել է Երուսաղեմում։ 2010 թվականին վերադարձել է Հունաստան` լուսաբանելու երկրի ֆինանսական ճգնաժամը։
Մասնակցել է անհատական և խմբակային ցուցահանդեսների Աթենքում, Սալոնիկում, Լոնդոում, Էդինբուրգում, Նյու Յորքում, Հռոմում, Բարսելոնայում, Մադրիդում, Ֆրանսիայում և Դուբայում։
2000 թվականին Բեհրակիսը փրկվել է դարանից Սիեռա Լեոնեում, որտեղ ամերիկացի լրագրող Կուրթ Շորկն ու իսպանացի օպերատոր Միգել Գիլ Մորենո դե Մորան սպանվել են[7]։ Նա և հարավաֆրիկացի օպերատոր Մարկ Չիշոլմը կարողացել են խուսափել հետապնդողներից[8]։ 2016 թվականին Ռոյթերսի թիմի կազմում նա արժանացել է Պուլիցերյան մրցանակի հրատապ նորությունների լուսանկարչության համար[9]։
Բեհրակիսը մահացել է 58 տարեկան հասակում, 2019 թվականի մարտի 2-ին, Աթենքում[10]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որպես Ռոյթերսի լուսանկարչության բաժնի անդամ 2016 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի[9]
- Եվրոպայի նորությունների տարվա լուսանկարիչ, Եվրոպական Ֆուջի մրցանակ (1998, 2002 և 2003 թվականներ)[11]
- Հունաստանի նորությունների տարվա լուսանկարիչ, յոթ անգամ արժանացել է Հունական Ֆուջի մրցանակի[11]
- Արտածովյան մամուլի ակումբի լուսանկարչության մրցանակ (1999)[12]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.thmphoto.gr/?page_id=1554
- ↑ http://www.kathimerini.gr/1012842/gallery/epikairothta/ellada/pe8ane-se-hlikia-58-etwn-o-polyvraveymenos-fwtoreporter-giannhs-mpexrakhs
- ↑ https://www.pulitzer.org/winners/photography-staff-reuters
- ↑ 5,0 5,1 https://uk.reuters.com/article/rpb-bayeuxcalvados-idUKKCN12A2GH
- ↑ http://www.kathimerini.gr/1012843/article/epikairothta/ellada/th-syntrivh-ths-gia-ton-8anato-toy-giannh-mpexrakh-e3efrase-h-enwsh-antapokritwn-3enoy-typoy
- ↑ «Two journalists killed by RUF gunmen; two others wounded». CPJ. IFEX. 2000 թ․ մայիսի 25. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Ricchiardi, Sherry (2002). «Preparing for Battle». American Journalism Review. ajr.org (July/August 2002). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
- ↑ 9,0 9,1 «Pulitzer prize 2016 for Breaking news Photography». Pulitzer Prize. The Pulitzer Prize.
- ↑ «Yannis Behrakis, award-winning Reuters photographer, dies aged 58». Reuters (անգլերեն). 2019 թ․ մարտի 3. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
- ↑ 11,0 11,1 «Schwarz Foundation - Yannis Behrakis2». www.schwarzfoundation.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Reuters photographer...». Kathimerini. ekathimerini.com. 2004 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յանիս Բեհրակիսը Reuters.com կայքում Արխիվացված 2009-01-09 Wayback Machine
- Search of Yannis Behrakis's photos(չաշխատող հղում) Reuters.com
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանիս Բեհրակիս» հոդվածին։ |
|