Յանիս Ակուրատերսի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանիս Ակուրատերսի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Լատվիա
ՏեղագրությունՌիգա
ՀասցեOjāra Vācieša iela 6A, Rīga, LV-1004[1]
Հիմնադրվել է1991[1]
Մակերես2833 քառակուսի մետր, 335 քառակուսի մետր
Քարտեզ
Քարտեզ

Յանիս Ակուրատերսի թանգարան (լատիշ․՝ Jāņa Akuratera muzejs), հուշային տուն-թանգարան, որի ցուցադրությունները նվիրված են լատիշ գրող Յանիս Ակուրատերսի կյանքին և գործունեությանը։

Թանգարանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 1991 թվականին և համարվել է Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղը։ 2009 թվականից ընդգրկվել է Լատվիայի հուշահամալիր թանգարանների միավորման մեջ։ Տեղակայված է Յանիս Ակուրատերսի ընտանիքի սեփական փայտե տանը, որը կառուցվել է 1933 թվականին ճարտարապետ Վերներ Վիտանդի նախագծով, Տորնյակալնսում՝ Դաուգավայի ձախ ափին։ Թանգարանի ցուցադրությունները տեղակայված են տան երկու հարկերում գտնվող հինգ սենյակներում[2]։

  • Բուխարու սենյակ։ Բուխարին պատրաստվել է Նիկոլաս Ստրունկեի նախագծով, կահույքը պատրաստված է բիդերմայերի ոճով, 19-րդ դարի առաջին կեսում։
  • Ճաշասենյակ։ Սենյակի կենտրոնում դրված է մեծ սեղան, որը պատրաստվել է պատվերով՝ 1924 թվականին։
  • Աշխատասենյակ։ Գրողի գրասեղանը և գրադարանը լատիշերեն, գերմաներեն, ռուսերեն, ֆրանսերեն և նորվեգերեն լեզուներով գրքերով։
  • Լուսավոր դահլիճ։ Հանգստի սենյակ, որը կահավորված է Լյուդովիկոս XVI-ի ոճի կահույքով։
  • Գրողի կնոջ՝ Աննա Մարիայի սենյակը։ Ներքին կահավորանքը համապատասխանում է 1920-1930 թվականների ընդհանուր ոճին։

Թանգարանում ներկայացված կտավների հավաքածուում ընդգրկված են Նիկոլաս Ստրունկեի իտալական քաղաքների էսքիզները, Օլգերտ Սալդավսի քաղաքային ուրվանկարները, Օսկար Կալեյսայի լատգալյան բնանկարները, Գեորգի Շենբերգի վրձնին պատկանող գրողի դիմանկարը, Վալդեմար Տոնեի Լայմա Ակուրատերեի դիմանկարը և այլ հեղինակների մի շարք ստեղծագործություններ։

Թանգարանը հիմնականում շեշտը դնում է դպրոցականների և աշակերտների հետ աշխատանքների վրա, կազմակերպում է տարբեր բնույթի թեմատիկ ցուցահանդեսներ և պոեզիայի երեկոներ։ Որոշ հեռավորության վրա գտնվող գրող Օյար Վացիետիսի տուն-թանգարան հուշահամալիրի հետ համատեղ կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, ինչպես օրինակ ավանդական դարձած «Թանգարանային գիշեր»-ը։

Թանգարանային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յանիս Ակուրատերսը և Ազգային թատրոն
  • Ծիածանային քամի
  • Լեյտենանտ Թոմաս Գլանի խրճիթ
  • Կեչիների տակ
  • Երեք երգ։ Լայմա Ակուրատերեի ծննդյան հարյուրամյակ

Թանգարանի ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թանգարանի տնօրեն՝ Ռուտա Ցիմդինյա
  • Գլխավոր մասնագետ՝ Մայրա Վալտերե

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիգա, Օ. Վացիետիսի փողոց, 6ա (Rīga, Ojāra Vācieša iela 6a, Latvija)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Muzeju statistika 2018 (լատիշ.) // Latvijas Atvērto datu portālsLatvijas Republikas Kultūras ministrija.
  2. «Jāņa Akuratera muzejs». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանիս Ակուրատերսի թանգարան» հոդվածին։