Յանիս Ակուրատերս
Յանիս Ակուրատերս լատիշ․՝ Jānis Akuraters | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 13, 1876[1][2] |
Ծննդավայր | Jēkabpils District, Լատվիա[1] |
Վախճանվել է | հուլիսի 25, 1937[1][2] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիգա, Լատվիական Հանրապետություն[1] |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, բանաստեղծ և դրամատուրգ |
Լեզու | լատիշերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Զավակներ | Laima Akuratere? |
Յանիս Ակուրատերս (ռուսական տպագիր մամուլում հայտնի է որպես Ի. Ակուրատեր) (լատիշ․՝ Jānis Akuraters, հունվարի 13, 1876[1][2], Jēkabpils District, Լատվիա[1] - հուլիսի 25, 1937[1][2], Ռիգա, Լատվիական Հանրապետություն[1]), լատվիացի գրող, Լատվիայի ազգային թատրոնի ստեղծման կազմակերպիչներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանիս Ակուրատերսը ծնվել է 1876 թվականի հունվարի 13-ին Դիգնայսկայա վոլոստի Եկաբպիլսկի ուեզդում[3], Յուրիս Ակուրատերի և Դարտա Ակուրատերի ընտանիքում։ Ավարտել է Բիրսկի տարրական և Եկապբիլսկի քաղաքային դպրոցները (1894)։ Սովորել է նաև Տուլայի մարզի մասնագիտացված անտառային ուսումնական հաստատությունում։
Տպագրվել է 1895 թվականից, երբ «Austrums» ամսագրում հայտնվել է նրա «Ձմեռ» բանաստեղծությունը։ Ուսուցչական քննություն հանձնելուց հետո (1889) աշխատել է դպրոցում։ Որոշ ժամանակ ապրել է Մոսկվայում, եղել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ունկնդիր (1903)։
1905 թվականի առաջին ռուսական հեղափոխության ընթացքում Ակուրատերսի բանաստեղծություններն ու թարգմանությունները շատ տարածված էին։ Այդ շրջանում տարվել է ազգային գաղափարի խանդավառությամբ։
1905 թվականի հունվարյան իրադարձություններից հետո Ակուրատերսը ձերբակալվել է։ 1907 թվականին աքսորվել է Պսկովի մարզ, որտեղից փախել է Ֆինլանդիա, այնուհետև արտագաղթել է Շվեդիա, սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվել է Նորվեգիա։ Քրիստիանիայում ծանոթացել է Նորվեգիայի ազգային թատրոնի գործունեությանը և տարվել է Լատվիայում նմանատիպ թատրոնի ստեղծման գաղափարով, որը, ըստ նրա, ազգային մշակույթի հիմնախնդիրների շարքում հասարակության հետաքրքրության համար կատալիզատոր պետք է դառնար։
1908 թվականին վերադարձել է հայրենիք և բնակվել Լատվիայում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է լատվիական հետևակային զորքերից մեկում, մասնակցել Սուրբծննդյան օրերին մղվող մարտերին։
1918 թվականին եղել է ժամանակավոր Ազգային Խորհրդի անդամ (հետագայում՝ Լատվիայի ազգային խորհուրդ), մասնակցել է Ազգային թատրոնի ստեղծմանը։ 1919 թվականի նոյեմբերի 30-ին Ռիգայի Ազգային թատրոնի բացման արարողությանը հանդես է եկել բացման խոսքով։ Նոր թատրոնի բեմում հաջողությամբ ներկայացվել են Յանսիս Ակուրատերսի ստեղծագործությունները։ Եղել է Լիտվայի գեղարվեստի բաժնի ու լատվիական ռադիոֆոնի ղեկավարը, գրել է ժամանակակից լատվիական հասարակության քաղաքական և մշակութային կյանքի մասին լրագրողական աշխատանքները, գրել է առաջին լատվիական պատմական ֆիլմի՝ «Ժամանակի հողմապտույտ» (1921) սցենարը։ 1927 թվականին Ռիգայում տպագրվել է նրա աշխատանքների տասնմեկ հատորից բաղկացած հավաքածուն[4]։
Պարգևատրվել է Երեք աստղերի շքանշանով (1926), գլխավորել է PEN միջազգային կազմակերպության լատվիական գործունեությունը (1932-1937): Լատվիայի առաջին գրողներից է, որ 1937 թվականին արժանացել է Ազգային մրցանակի։
Մահացել է 1937 թվականի հուլիսի 25-ին, Ռիգայում։ Թաղված է Ռիգայի անտառային գերեզմանոցում։ 1991 թվականին այն տանը, որտեղ 1933 թվականից ապրել է Յանիս Ակուրատերսը, բացվել է հուշային տուն-թանգարան։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Звёздная ночь (1905)
- На Севере (1906)
- Без святынь (1907) / Акуратер И. — Без храма / Թարգմանությունը՝ Սերգեյ Շերվինսկու։ Լատվիական գրականության ժողովածու / Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու խմբագրությամբ։ Ալեքսանդր Տիխոնով, «Պարուս», 1917
- Астры (1909)
- Власть сердца (1911) / Акуратер И. — Во власти сердца / Թարգմանությունը՝ Սերգեյ Շերվինսկու։ Լատվիական գրականության ժողովածու / Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու խմբագրությամբ։ Ալեքսանդր Տիխոնով, «Պարուս», 1917
- Акуратер И. — Чужестранец / Թարգմանությունը՝ Սերգեյ Շերվինսկու։ Լատվիական գրականության ժողովածու / Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու խմբագրությամբ։ Ալեքսանդր Տիխոնով, «Պարուս», 1917
- Акуратер И. — В Люксембургском саду, после дождя / Թարգմանությունը՝ Վ․ Բակուլինի։ Լատվիական գրականության ժողովածու / Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու խմբագրությամբ։ Ալեքսանդր Տիխոնով, «Պարուս» 1917
- В сетях солнца 1920)
- Дни радости (1921)
- Латышская баллада (1922)
- Розовый ветер (1922)
- Элегические моменты (1925)
Պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Искатели истины» (1902)
- «Медвежата» (1910)
- «Дочь Кеныня» (1910)
- «Солнечное кольцо» (1911)
- «Каупо, ливский воин» (1913)
- «Курземе» (1914)
- «И так и этак, всё ничего» (1920)
- «Виестурс» (1920)
- «Пять ветров» (1922)
- «Рабочий люд» (1924)
- «Серебряная роща» (1924)
- «Объединимся» (1926)
- «Безработные» (1934)
- «Старые и новые» (1934)
Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Человек» (1905)
- И. Акуратер — «Зачем любишь меня?»; «Одиночество»; «Жизнь»; «В гору» // Нива, 1910, 3 апреля, № 14, стр. 274—275;
- И. Акуратер — «На скале» // Нива, 1910, 22 мая, № 21, стр. 391;
- «Лето батрацкого мальчика» (1911)
- «Пылающие острова» (1912)
- «Из пережитого» (1913)
- «Северные цветы» (1914)
- «Явления» (1914)
- «Мечты и судьбы» (1919)
- «Лица друзей» (1920)
- «Смерть» (1924)
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Петерис Данга» (1921)
- «Тишина и свет» (1921)
- «Огненные цветы» (1925)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 34. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Сегодня это место находится в Абельская волость|Абельской волости Екабпилсского края
- ↑ Teātris un kino biogrāfijās : enciklopēdija / sast. un galv. red. Māra Niedra; māksl. Aleksandrs Busse. — Rīga : Preses nams, 1999-. 2.sēj. A-J. — 1999. — 462 lpp. : il. ISBN 9984-00-331-0 (լատիշերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|