Յանինա Օխոյսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յանինա Օխոյսկայա
լեհ.՝ Janina Ochojska
2016 Woodstock 126 Janina Ochojska.jpg
Ծնվել էմարտի 12, 1955(1955-03-12)[1] (64 տարեկան)
ԾննդավայրԳդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1]
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան
ԿրթությունՏորունի Նիկոլայ Կոպերնիկոսի անվան համալսարան[1]
Մասնագիտությունհումանիստ, քաղաքական գործիչ և աստղագետ
Զբաղեցրած պաշտոններԵվրոպական պարլամենտի պատգամավոր և Եվրոպական պարլամենտի պատգամավոր[2]
Քաղաքական կուսակցությունՔաղաքացիական հարթակ
Պարգևներ և
մրցանակներ
Ժպիտի շքանշան[3]
Janina Ochojska Վիքիպահեստում

Յանինա Մարիա Օխոյսկայա-Օկոնսկայա (լեհ.՝ Janina Maria Ochojska-Okońska, մարտի 12, 1955(1955-03-12)[1], Գդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1]), լեհ հասարակական գործիչ, լեհական մարդասիրական ակցիաների նախագահ, աստղագետ[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանինա Օխոյսկայան ծնվել է 1955 թվականին Գդանսկում: Ավարտել է Զաբժեի թիվ 1 ընդհանուր կրթական ճեմարանը[4] և Նիկոլայ Կոպերնիկի համալսարանը Թորունում: Մինչև 1984 թվականն աշխատել է Լեհաստանի գիտությունների ակադեմիայի աստղաֆիզիկայի ինստիտուտում (Թորունի Նիկոլայ Կոպերնիկի անվան աստղագիտական կենտրոն)[5]: 1970-ական թվականներին Յանինա Օխոյսկայան համագործակցել է լեհ ընդդիմախոսների հետ և օգնել Անտոնիա Ստավիկովսկու գրադարանին: Եղել է «Համերաշխություն» շարժման կազմում, Լեհաստանում ռազմական գործողությունների ընթացքում աշխատել է սամիզդատում և օգնել իշխանությունների գործողություններից տուժած մարդկանց[5]:

Յանինան մանկուց հաշմանդամ է, ախտորոշումը` պոլիոմիելիտ: Յանինան բուժվել է հաշմանդամ երեխաների ինստիտուտում, նրա բժիշկն է եղել Լեխ Վերուշը[6]: 1984 թվականին Յանինան տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ տեղեկացել է մարդասիրական օգնության գաղափարի մասին: Նա EquiLibre հիմնադրամում եղել է կամավոր և շփումներ հաստատել Լեհաստանի քաղաքացիների համար մարդասիրական օգնության համար: 1992 թվականից նա կազմակերպել է մարդասիրական օգնություն Հարավսլավիայում պատերազմի զոհերին, իսկ 1994 թվականին հիմնել է լեհական մարդասիրական ակցիա` դառնալով նրա նախագահը[4]:

1996 թվականին ամուսնացել է «Tygodnik Powszechny» ամսագրի լրագրող Միխայիլ Օկոնսկիի հետ[7]: 2000 թվականին հրատարակվել է Վոյցեխ Բոնովիչի հարցազրույցը Յանինա Օխոյսկայայի հետ` «Երկինք այլոց համար» (լեհ.՝ Niebo to inni), 2015 թվականին` Մաժեն Զդանսովսկու հարցազրույցը` «Мир по Янке» (լեհ.՝ Świat według Janki):

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեհաստանի վերածննդի շքանշանակիր (քաղաքացիական հասարակության կառուցման առանձնահատուկ նվաճումների համար, երկրի շահերի և սոցիալական աշխատանքի համար, 2011 թ.)[8]
  • «Bene Merito» պատվո նշան (2009 թ.)[9]
  • Պատվո լեգիոնի շքանշան (2003 թ.)[4]

Մեդալներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Եվրոպայի կին» (Եվրամիություն, 1994 թ.)[4]
  • «Tygodnik Powszechny» ամսագրի կողմից Սուրբ Գեորգիի մեդալ (1994 թ.)
  • Pax Christi International Peace Award (1995 թ.)[4]
  • Atsushi Nakata Memorial (Япония, 1996 թ.)[4]
  • Յան Կարսկիի մրցանակ (ԱՄՆ, 2002 թ.)[4]
  • Էրազմ և Աննա Եժմանովների անվան Լեհաստանի գիտություների ակադեմիայի մրցանակ (2009 թ.)[10]
  • Լեխ Վալենսայի մրցանակ (2010 թ.)[11]
  • «Լեհական տնտեսության պատվավոր մարգարիտ (2010 թ.)[12]
  • «Ecce Homo» շքանշան
  • Ժպիտի շքանշան[13]
  • «Տարվա կինը», ըստ Twój Styl-ի[14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://archive.fo/20150409140337/http://www.pah.org.pl/o-pah/479/janina_ochojska#selection-427.0-427.152
  2. https://www.europarl.europa.eu
  3. http://orderusmiechu.pl/?q=node%2F1643
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Nota biograficzna na stronie Polskiej Akcji Humanitarnej» (լեհերեն)։ Վերցված է 2012-10-04 
  5. 5,0 5,1 «Nota biograficzna w Encyklopedii Solidarności» (լեհերեն)։ Վերցված է 2012-10-04 
  6. «Janina Ochojska: Mam dużo marzeń» (լեհերեն)։ niepelnosprawni.pl։ 2009-01-29։ Վերցված է 2012-10-04 
  7. Janina Ochojska, Wojciech Bonowicz։ «Niebo to inni. Wywiad-rzeka» (լեհերեն)։ Wydawnictwo Znak, Kraków 2000։ Վերցված է 2012-10-04 
  8. M.P. 2011 nr 78 poz. 778 (լեհ.)
  9. «Wręczenie odznaczeń „Bene Merito” przez Ministra Spraw Zagranicznych Radosława Sikorskiego» (լեհերեն)։ МИД Польши։ 2009-11-13։ Վերցված է 2012-10-04 
  10. «Janina Ochojska-Okońska laureatką Nagrody im. Jerzmanowskich» (լեհերեն)։ wprost.pl։ 2009-02-02։ Վերցված է 2012-10-08 
  11. «Ochojska z nagrodą Lecha Wałęsy» (լեհերեն)։ wprost.pl։ 2010-09-29։ Վերցված է 2012-10-04 
  12. «Laureaci z poprzednich edycji» (լեհերեն)։ polishmarket.com.pl։ Վերցված է 2015-12-04 
  13. «Ochojska Janina» (լեհերեն)։ orderusmiechu.pl։ Վերցված է 2012-10-04 
  14. «„Twój Styl” przyznał tytuł Kobiety Roku Andżelice Borys» (լեհերեն)։ press.pl։ 2006-03-15։ Վերցված է 2015-09-30