Յանիկ Բիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանիկ Բիսոն
Ծննդյան թիվ՝մայիսի 16, 1969(1969-05-16)[1][2] (54 տարեկան)
Ծննդավայր՝Մոնրեալ
Քաղաքացիություն՝ Կանադա
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 0084370

Յանիկ Բիսոն (Անգլերեն Yannick Bisson; մայիսի 16, 1969(1969-05-16)[1][2], Մոնրեալ), կինոյի և հեռուստատեսության կանադացի դերասան։ Հայտնի է «Մերդոկի հետաքննությունը» սերիալից, որտեղ խաղացել է գլխավոր դերում։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիսոնը ծնվել է Մոնրեալում, Քվեբեկ նահանգում։ Ունի ֆրանսիական և ամերիկյան արմատներ[3]։ Դեռահասության տարիներին նա տեղափոխվել է Տորոնտո, որտեղ սկսել է դերասանական կարիերիա։ Յանիկի հայրը, տեսնելով, որ որդին հետաքրքրված է դերասանությամբ, թերթում հայտարարություն է կարդացել, որտեղ նշված էր, որ նկարահանման համար երեխա-դերասանների են հավաքում[4]։

Հեռուստատեսությամբ առաջնախաղով հանդես է եկել 1984 թվականին, 15 տարեկան հասակում, Մեգան Ֆոլուզի հետ միասին խաղալով «Հոկեյի գիշեր» հեռուստատեսային ֆիլմում։

2002-ից 2005 թվականներին նա «Sue Thomas. F.B.Eye» հեռուստասերիալում խաղացել է ՀԲԴ գործակալ Ջեք Հադսոնի դերը[5][6]։

2008 թվականին ստացել է Ուիլյամ Մերդոկի կենտրոնական դերը կանադական «Մերդոչի հետաքննություն» հեռուստասերիալում[7]։ Նա նաև եղել է սերիալի 44 էպիզոդների գործադիր պրոդյուսերը, իսկ չորրորդ սեզոնում՝ որպես ռեժիսոր[8]։

2012 թվականին հայտնվել է Գեղեցկուհին և հրեշը հեռուստասերիալի էպիզոդիկ դրվագում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է դերասանուհի Շանթել Կրեյգի հետ[9]։ Նրանք ծանոթացել են ավագ դպրոցում սովորելու տարիներին[10]։ Զույգն ունի երեք դուստր՝ Բրայան, Դոմինիկը և Միչելան[11]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ
Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր Նշում
2003 Դիմեք Ջեյնին See Jane Date Մաքս Գարետ հեռուստաֆիլմ
2004 Օտար ամուսնություն I Do (But I Don't) Ջեյմս «Ջեյ» Կորինա հեռուստաֆիլմ
2004 Փախած տուն Some Things That Stay Բժիշկ Օստրում կինոֆիլմ
2009 Հեղինակություն Animal 2 Դիլեն Direct-to-video
2009 Կազինո Ջեկ Casino Jack Օսկար Քերիլո կինոֆիլմ
2012 Մորս գաղտնիքը My Mother's Secret Դենիս Կոլսոն հեռուստաֆիլմ
2017 Գայլ-ոստիկանը 2 Anpther WolfCop Կուլ է տալիս կինոֆիլմ
Հեռուստատեսություն
Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր Նշում
2002-2005 Սյու Թոմաս․ Շատ դետեկտիվ է Sue Thomas: F.B.Eye Գործակալ Ջեկ Հոդսոն 1-3 եթերաշրջան; մշտական դեր
2008-2019 Մերդոչի հետաքննություն Murdoch Mysteries Ուիլյամ Մերդոչ 1-12 եթերաշրջան; մշտական դեր
2012 Գեղեցկուհին և հրեշը (հեռուստասերիալ) Beauty and the Beast Ալեքս Վեբսթեր 1 դրվագ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  3. Rita Zekas. "All-Canadian Guy Trades Skates for Horse", Toronto Star, December 29, 1991, p. C2.
  4. David Wesley. "Yannick Bisson: The Next Michael J. Fox?", Montreal Gazette, May 17, 1986, p. T8.
  5. «Interview with Yannick Bisson by Kees Boer». www.positive-entertainment.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. Karen A, Romanko. Television's Female Spies and Crimefighters: 600 Characters and Shows, 1950s to the Present. Mcfarland & Co Inc Pub. էջ 204. ISBN 978-0786496372. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. «Yannick Bisson on the staying power of 'Murdoch Mysteries'». Toronto Sun. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. «'Murdoch' mysteries revealed». tvguide.ca. 2010 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  9. Rita Zekas. "F.B. Eye Spy Who Came Up from the Warm", Toronto Star, December 28, 2002, pg. J8.
  10. Rita Zekas. "All-Canadian Guy Trades Skates for Horse." Toronto Star, December 29, 1991, p. C2.
  11. «Yannick Bisson biodata». Cbc.ca. 2014 թ․ մարտի 21. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]