Յանա Տիխա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յանա Տիխա
չեխ․՝ Jana Tichá
Jana Ticha.jpg
Ծնվել էմայիսի 6, 1965(1965-05-06)[1] (56 տարեկան)
Չեսկե Բուդյովիցե, Չեխոսլովակիա[1]
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Կլետի աստղադիտարան
Ալմա մատերԲարձրագույն տնտեսական դպրոց Պրահայում
Տիրապետում է լեզուներինչեխերեն
Ամուսին(ներ)Միլոշ Տիխի
Jana Tichá Վիքիպահեստում

Յանա Տիխա (չեխ․՝ Jana Tichá, մայիսի 6, 1965(1965-05-06)[1], Չեսկե Բուդյովիցե, Չեխոսլովակիա[1]), չեխ աստղագետ, աստերոիդների հայտնաբերող, աշխատում է Կլետի աստղադիտարանում որպես տնօրեն։ 1995-ից 2001 թվականները համատեղ ամուսնու, Միլոշ Տիխիի, հետ հայտնաբերել է 104 աստերոիդ, որոնցից 5-ը հայտնաբերել է միանձնյա[2]։

В 1987 թվականին ավարտել է Պրահայի տնտեսագիտական համալսարանը։ 1992 թվականից մինչ այսօր ղեկավարում է Կլետի աստղադիտարանը։ Հիմնականում զբաղվում է աստերոիդների և գիսաստղերի հետազոտություններով, հիմնական ուշադրությունը դարձնելով մերձերկրյա մարմինների վրա։ Նաև զբաղվում է տրանսնեպտունային մարմինների և կենտավրոսների հետազոտություններով։ Նրա ղեկավարման տարիներին աստղադիտարանի աստերոիդների որոնման ծրագիրը համալրվեց ԼԿՍ-խցիկով և նոր համակարգիչներով։

Յանա Տիխան հանդիսանում է Միջազգային աստղագիտական միության «Փոքր մոլորակների անվանումների կոմիտեի» նախագահ, այս կոմիտեն է հաստատում աստերոիդների համար առաջարկվող անվանումները։ Բացի իր հիմնական գործունեությունը ակտիվորեն զբաղվում է Չեխիայում աստղագիտության հանրայնացումով, և հանդիսանում է աստերոիդների և գիսաստղերի մասին չեխական վեբ կայքերի հեղինակ։

Նրա պատվին է անվանվել (5757) Տիխա աստերոիդը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Czech National Authority Database
  2. «Minor Planet Discoverers» (անգլերեն)։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվարի 2011 
  3. IAU։ «5757 Տիխա աստերոիդի անվանումը» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]