Յանա Չուրիկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանա Չուրիկովա
Яна Алексеевна Чурикова
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 6, 1978(1978-11-06)[1] (44 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի, լրագրող, հաղորդավար, պրոդյուսեր, դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, գլխավոր խմբագիր և կինոպրոդյուսեր
ԱմուսինIvan Tsybin?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
Կայքyanachurikova.ru
Commons-logo.svg Yana Churikova Վիքիպահեստում

Յանա Ալեքսեևնա Չուրիկովա (ռուս.՝ Яна Алексеевна Чурикова, նոյեմբերի 6, 1978(1978-11-06)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս հեռուստահաղորդավարուհի, լրագրող, «Աստղերի ֆաբրիկա» ծրագրի հեղինակ, ինչպես նաև վարող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանա Չուրիկովան ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 6-ին Մոսկվայում։ 1985 թվականին Հունգարիայում սկսել է հաճախել դպրոց (հայրը՝ Ալեքսեյը, զինվորական էր և ծառայում էր Հունգարիայում)։ Կարմիր դիպլոմով ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը[2]։

1992-1996 թվականներին աշխատել է որպես «Глагол» թերթի թղթակից[3]։

1995-2000 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման բաժնում։ Համալսարանն ավարտել է 2000 թվականին[4]։ Դիպլոմային աշխատանքը՝ «Երաժշտական հեռուստատեսության ազդեցությունը զանգվածային գիտակցության վրա MTV հեռուստաալիքի օրինակով»[5], պաշտպանել է 2000 թվականի հունիսին։ Դրանից հետո Չուրիկովան ընդունվել է համալսարանի ասպիրանտուրան[6]։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականից աշխատել է որպես АТВ հեռուստաընկերության «Времечко» հաղորդման թղթակից[7]։

1998-2002 թվականներին[8] աշխատել է «MTV Ռուսաստան» հեռուստաալիքում, եղել է «Մեծ կինո»[9], «12 չար հեռուստադիտողներ»[10] հաղորդումների վարող, որոշ ծրագրերի պրոդյուսեր[11]։

2002 թվականի ապրիլից[12] աշխատել է ռուսական «Առաջին ալիքում»[13]։ Սկզբում եղել է «Օբյեկտիվ» երիտասարդական ժամանցային ծրագրի հաղորդավար[14], այնուհետև հաջորդաբար վարել է այնպիսի հեռուստատեսային հաղորդումներ, ինչպիսիք են՝ «Բարի լույս»[15], «Աստղերի ֆաբրիկա»[16], «Ոսկե գրոմոֆոն»[17], «Երգի պատմություն»[18], «Դաժան խաղեր»[19][20] և այլն։ Բազմիցս ռուսական կողմից մեկնաբանել է «Եվրատեսիլ երգի մրցույթի» հեռարձակումները, հայտարարել ռուս հեռուստադիտողների քվեարկության արդյունքները[21]։ Սակայն Չուրիկովան մեծ ճանաչում է ձեռք բերել «Աստղերի ֆաբրիկա» հեռուստանախագծի շնորհիվ[22]։

2002-2007 թվականներին աշխատել է «ВИD» հեռուստաընկերությունում։

2007 թվականին Լարիսա Սինելշիկովայի և Ալեքսանդր Կեսսելի հետ տեղափոխվել է «Կարմիր հրապարակ» հեռուստաընկերություն։

2009 թվականից ЭКТВ դպրոց-ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է։

2011 թվականի նոյեմբերից մինչև 2012 թվականի նոյեմբերը եղել է «Կարմիր աստղ» հիթ-շքերթի վարող[23]։

2013 թվականի հունիսի 23-ից մինչև օգոստոսի 25-ը վարել է ռուսական «Առաջին ալիքի» «Բազմակողմանի արտիստ» հեռուստանախագիծը[24]։

2013 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հիմա համարվում է բարեփոխված «MTV Ռուսաստան» հեռուստաալիքի գործադիր տնօրեն[25]։ 2014 թվականի փետրվարին նշանակվել է Ռուսաստանի «Viacom» երաժշտական հեռուստաալիքի ղեկավար[26]։

2014 թվականի մարտից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը համարվել է «Пятница!» ալիքի ձայնը։

Մասնակցությունն այլ նախագծերին[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի ապրիլի 1-ից ռուսական հաղորդավարների թիմի կազմում մասնակցել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հոբելյանական սերիաներին, որոնք նվիրված էին խաղի 30-ամյակին։ 2007 թվականին մասնակցել է «Առաջին ալիքի» «Կրկես աստղերի հետ» նախագծին[27]։

2013 թվականին Անդրեյ Մալախովի եղել է «Անժի-Արենա» մարզադաշտի բացման վարող[28]։ Վարել է նաև Կազանում «Ամառային ունիվերսիադա-2013» բացման արարողությունը, Սոչիում «Ձմեռային Օլիմպիական խաղեր 2014» խաղերի բացման և փակման արարողություններին նախորդող շոուն[29]։

Եղել է ռուսական հեռուստատեսությամբ Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի վարող։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Ալեքսեյ - զինվորական
  • Մայրը՝ Ելենա Չուրիկովա - տնտեսագետ
  • դուստրը՝ - Տաիսիա Լազարևա (ծնվ․ մայիսի 26, 2009)[30]
  • Նախկին ամուսինը՝ բիզնեսմեն Դենիս Լազարև (ամուսնալուծված են 2016 թվականից)[31]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006-2010 - «Երջանիկ են միասին» հեռուստասերիալ - կամեո
  • 2006 - «Չքվի՛ր» - Ռիտա Մալոն (ռուսերեն կրկնօրինակում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Чурикова: Меня с детства просят передать привет маме Инне(չաշխատող հղում)
  3. «Яна Чурикова: «Я могу и со столбом телеграфным общаться, если надо…»»։ Искусство кино։ 2001-04-01 
  4. «Яна Чурикова / Jana Churikova»։ Glamour։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-01-ին։ Վերցված է 2016-03-18 
  5. «Алиби. Яна Чурикова, ведущая программы «12 злобных зрителей»»։ Афиша։ 2000-05-08 
  6. «Маше Киселевой ищут замену?»։ Комсомольская правда։ 2002-01-22 
  7. «Остановись, «Времечко»! Почему прямой эфир народной программы так раздражает телебоссов»։ Новая газета։ 2008-06-02 
  8. «Сати Спивакова может занять место Марии Киселевой в "Слабом звене"»։ NEWSru.com։ 2002-01-21 
  9. Яна Чурикова: о 16-летии MTV Россия, судьбах звезд канала и грандиозных планах
  10. «Яна ЧУРИКОВА: "ДЕТИ МИРА УЖЕ ПРИШЛИ"»։ Московский комсомолец։ 2000-10-05 
  11. Яна Чурикова — Фотографии, биография, фильмография — Афиша
  12. ««Злобная зрительница» Яна Чурикова будет развлекать молодежь на ОРТ»։ Комсомольская правда։ 2002-04-04 
  13. Яна Чурикова — Лица — Первый канал
  14. «Интервью»։ Эхо Москвы։ 2002-05-11 
  15. «Яна Чурикова: "Меня с детства просят передать привет маме Инне"»։ Комсомольская правда։ 2004-03-25 
  16. «Яна ЧУРИКОВА, телеведущая: "Я сама - полуфабрикат"»։ Известия։ 2002-12-26 
  17. «Старинная русская игра в презумпцию виновности»։ Российская газета։ 2004-09-14 
  18. «Смотрите телевизор»։ Известия։ 2007-05-18 
  19. «Набутов и Чурикова затеяли «Жестокие игры»»։ Комсомольская правда։ 2010-02-25 
  20. «Яна Чурикова: «Фабрика звезд» - это тоже жестокие игры»»։ Комсомольская правда։ 2011-03-17 
  21. «Светлый путь фабричной девчонки»։ Российская газета։ 2006-06-02 
  22. «Яна Чурикова: «Бывает, стоишь на съемочной площадке, такая красивая, а поесть-то негде…»»։ OK Magazine։ 2007-02-03։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-01-ին։ Վերցված է 2016-03-18 
  23. «Если в музыке герой - ты гордись «Красной звездой»»։ Комсомольская правда։ 2011-11-23 
  24. «Яна Чурикова: "Никак не могу научиться дружить!"»։ Комсомольская правда։ 2013-07-31 
  25. «Яна Чурикова: о 16-летии MTV Россия, судьбах звезд канала и грандиозных планах»։ Woman.ru։ 2014-09-26 
  26. «Яна Чурикова возглавила музыкальные каналы Viacom в РФ»։ MTV Россия։ 2014-02-03։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-17-ին։ Վերցված է 2016-03-18 
  27. «От эпохи славы - к "Минуте славы"»։ Известия։ 2007-05-04 
  28. ««Анжи-Арену» откроет Андрей Малахов»։ Комсомольская правда։ 2013-05-14 
  29. «Про Олимпиаду, новую жизнь MTV, и не только...»։ Эхо Москвы։ 2014-03-02 
  30. «Телеведущая Яна Чурикова стала мамой»։ Аргументы и факты։ 2009-05-26 
  31. «Яна Чурикова рассталась с мужем Денисом Лазаревым - 7Дней.ру»։ 7Дней.ру։ Վերցված է 2016-03-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]