Յանա Կլոչկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանա Կլոչկովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝Յանա Ալեքսանդրովնա Կլոչկովա
Բնօրինակ անուն՝Яна Олександрівна Клочкова
Մականուն(ներ)՝«Ոսկե ձկնիկ»
Ազգություն՝Ուկրաինա ուկրաինուհի
Մասնագիտացում՝լող
Երկիր՝ Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 7, 1982(1982-08-07)[1] (41 տարեկան)
Ծննդավայր՝Սիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Նինա Կոժուխ, Ալեքսանդր Կոժուխ
182 սմ
Քաշ՝70 կգ

Յանա Ալեքսանդրովնա Կլոչկովա (ուկրաիներեն՝ Яна Олександрівна Клочкова, օգոստոսի 7, 1982(1982-08-07)[1], Սիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի լողորդուհի, օլիմպիական հնգակի մեդալակիր, որից չորսը՝ ոսկյա, Օլիմպիական խաղերի պատմության մեջ Ուկրաինայի ամենատիտղոսակիր մարզուհին։ Մասնակցել է երեք ամառային Օլիմպիական խաղերի՝ 2000, 2004 և 2008 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1982 թվականի օգոստոսի 7-ին Սիմֆերոպոլում։ Բնակվել է Սիմֆերոպոլում, ապա՝ Խարկովում, հետո՝ Կիևում։ «Դինամո» սպորտային միության անդամ է։ Լողով սկսել է զբաղվել 1989 թվականից։ Մարզիչները եղել են Ուկրաինայի վաստակավոր մարզիչ, Ուկրաինայի ֆիզկուլտուրայի վաստակավոր վարպետ Նինա Կոժուխը և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, Ուկրաինայի ֆիզկուլտուրայի վաստակավոր վարպետ Ալեքսանդր Կոժուխը։

Հրաժեշտ սպորտին[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունվարին Կլոչկովան հայտարարեց մեծ սպորտից հեռանալու մասին։

2009 թվականի մարտի 24-ին Խարկովի Կլոչկովա փողոցում գտնվող ամբողջովին հանդիսատեսներով լի «Ակվարենա» լողավազանում Ուկրաինայի լողի գավաթի առաջին փուլի ժամանակ տեղի ունեցավ Յանա Կլոչկովայի պաշտոնական «հրաժեշտը ջրին»։ Սկզբում բոլորին էկրանով ցուցադրվեցին կադրեր չեմպիոնուհու կարիերայից, մրցալողերից, մրցանակների հանձնումներից և կյանքի կարևոր դրվագներից։ Այնուհետև պաշտոնական դեմքերը (քաղաքագլուխ Միխայիլ Դոբկին, փոխնահանգապետ Սերգեյ Ստորոժենկո, Ուկրաինայի լողի ֆեդերացիայի նախագահ Օլեգ Դյոմին, կրկնակի օլիմպիական չեմպիոն վոլեյբոլիստ Յուրի Պոյարկով և ուրիշներ) պատմեցին լողորդուհու մասին։ Այնուհետև ծաղիկներ և նվերներ հանձնեցին լողորդուհուն։ Կլոչկովային, մասնավորապես, նվիրեցին կենդանի ոսկե ձկնիկ, իսկ Ստորոժենկո՝ հաղթանակի աստվածուհի Նիկեի արձանիկը։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • անկուսակցական

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական չեմպիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի չեմպիոն, երկար տարածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001, Ֆուկուոկա. 400 մ ազատ ոճի
  • 2001, Ֆուկուոկա. 400 մ անհատական համալիր
  • 2003, Բարսելոնա. 200 մ անհատական համալիր
  • 2003, Բարսելոնա. 400 մ անհատական համալիր

Աշխարհի չեմպիոն, կարճ տարածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999, Հոնկոնգ. 400 մ անհատական համալիր
  • 2000, Աթենք. 200 մ անհատական համալիր
  • 2000, Աթենք. 400 մ անհատական համալիր
  • 2002, Մոսկվա. 400 մ ազատ ոճի
  • 2002, Մոսկվա. 200 մ անհատական համալիր
  • 2002, Մոսկվա. 400 մ անհատական համալիր

Եվրոպայի չեմպիոն, երկար տարածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999, Ստամբուլ. 200 մ անհատական համալիր
  • 1999, Ստամբուլ. 400 մ անհատական համալիր
  • 2000, Հելսինկի. 400 մ ազատ ոճի
  • 2000, Հելսինկի. 200 մ անհատական համալիր
  • 2000, Հելսինկի. 400 մ անհատական համալիր
  • 2002, Բեռլին. 400 մ ազատ ոճի
  • 2002, Բեռլին. 200 մ անհատական համալիր
  • 2002, Բեռլին. 400 մ անհատական համալիր
  • 2004, Մադրիդ. 200 մ անհատական համալիր
  • 2004, Մադրիդ. 400 մ անհատական համալիր

Եվրոպայի չեմպիոն, կարճ տարածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999, Լիսաբոն. 400 մ ազատ ոճի
  • 1999, Լիսաբոն. 800 m ազատ ոճի
  • 1999, Լիսաբոն. 200 մ անհատական համալիր
  • 1999, Լիսաբոն. 400 մ անհատական համալիր
  • 2000, Վալենսիա. 200 մ անհատական համալիր
  • 2000, Վալենսիա. 400 մ անհատական համալիր
  • 2001, Անտվերպեն. 200 մ անհատական համալիր
  • 2002, Ռիզա. 200 մ անհատական համալիր
  • 2002, Ռիզա. 400 մ անհատական համալիր

Ունիվերսիադայի չեմպիոն, երկար տարածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003, Դեգու. 200 մ ազատ ոճի
  • 2003, Դեգու. 200 մ բատերֆլյայ
  • 2003, Դեգու. 200 մ անհատական համալիր
  • 2003, Դեգու. 400 մ անհատական համալիր
  • 2007, Բանգկոկ. 400 մ անհատական համալիր

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլոչկովան ունի «համաուկրաինական» մականուն՝ ոսկե ձկնիկ։ 2009 թվականի մարտի 24-ին սպորտին պաշտոնապես հրաժեշտ տալիս նրան խորհրդանշորեն ոսկե ձկնիկով ակվարիում նվիրեցին[2]։
  • Կլոչկովան Խարկովի և Դոնեցկի պատվավոր քաղաքացի է։
  • Որոշ խարկովցիներ համոզված են, որ Կլոչկովայի փողոցը, որտեղ տեղակայված է քաղաքի օլիմպիական և ամենամեծ լողավազանը՝ «Ակվարենան», անվանակոչված է Կլոչկովայի պատվին։ Իրականում այն կոչվել է 18-րդ դատավոր խարկովյան գնդի դատավոր Տիմոֆեյ Կլոչկոյի պատվին, որը հիմնադրել էր մերձքաղաքային արվարձանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որդին՝ Ալեքսանդր Կլոչկով (ծնվել է 2010 թվականին)
  • Հայրը՝ Ալեքսանդր Վասիլևիչ Կլոչկով
  • Մայրը՝ Ելենա Վալենտինովնա Կլոչկովա
  • Տատը՝ Դինա Վասիլևնա
  • Քույրը՝ Աննա Ալեքսանդրովնա Կլոչկովա (ծնվել է 1985 թվականին)

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդին՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Կլոչկովը (ծնված 2010 թվականի հունիսի 21-ին[3]) վրացի մարզիկ և գործարար Լևան Նոդարովիչ Ռոստոշվիլուց է (ծնվել է 1983 թվականին)[4][5][6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. Спорт: Золотая рыбка передала эстафету. «Харьковские известия» № 37(2006), 26 марта 2009, стр. 15
  3. «Яна Клочкова окрестила сына - Украина - ТСН.ua». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  4. «Газета «Бульвар Гордона». Мама Яны КЛОЧКОВОЙ Елена Валентиновна: «У нас все нормально: ни свадьбы, ни женихов нет»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  5. «Нянчить сына Клочковой приехали Леван и все его родственники». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  6. «Яна Клочкова сына будет воспитывать сама - Светская хроника - ТСН.ua». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  7. «Яна Клочкова показала сына. Фотогалерея. Сегодня.ua». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանա Կլոչկովա» հոդվածին։