Յայա Սանոգո
Յայա Սանոգո ֆր.՝ Yaya Sanogo | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Յայա Սանոգո | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 27, 1993 (32 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Մասսի, Ֆրանսիա | |||||||||||||||||
Հասակ | 191 սմ | |||||||||||||||||
Քաշ | 74 կգ | |||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 9 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Յայա Սանոգո (ֆր.՝ Yaya Sanogo, հունվարի 27, 1993[1][2], Մասսի), ֆրանսիացի ֆուտբոլիստ։ Անգլիական Արսենալի և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանոգոն փոքր տարիքում հանդիսացել է «Քլեիրֆոնտեյնի» սան, որից հետո տեղափոխվել է Փարիզ՝ «Լես Ուլիս» ակումբ։ 13 տարեկանում նա, տեղափոխվելով «Օսեր» ակումբ, խաղացել է Ֆրանսիայի փոքր տարիքայինների առաջնությունում։ Այդ մրցաշրջանում նա, խաղալով 14 խաղ, դարձավ 25 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Նա խաղաց նաև «Օսերի» Մ-16 տարեկանների թիմում, որից հետո նա առաջարկ ստացավ Պրեմիեր Լիգայի երկու թիմերից՝ «Արսենալից» և «Տոտտենհեմից»։ Նա ընտրեց «Արսենալը» և կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը 3 տարով։
«Օսեր»
[խմբագրել | խմբագրել կոդը]13 տարեկանում Սանոգոն տեղափոխվեց «Օսերի» ակադեմիա և խաղալով ակումբի բոլոր տարիքային խմբերում՝ պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց ակումբի հետ։ Սանոգոն իր նորամուտը նշեց 2010 թվականի հունվարի 26-ին՝ իր ծնունդից մեկ օր առաջ, Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում՝ մրցելով «Սեդանա» ակումբի դեմ։ Նա այդ խաղում փոխարինման մտավ 108-րդ րոպեին 19 համարի մարզաշապիկով։ «Օսերը» 11 մետրանոցների շնորհիվ հաղթեց մրցակցին։
2010 թվականի մայիսի 5-ին նա իր դեբյուտը նշեց Ֆրանսիայի առաջնությունում, սակայն որտեղ պարտվեցին «Լիոն» ակումբին 2-1 հաշվով։ Սանոգոն իր առաջին գոլը խփեց 2011 թվականի նոյեմբերի 6-ին «Թուլուզի» դեմ խաղում։ Նա, 2013 թվականի փետրվարի 1-ին իր կարիերայում առաջին անգամ խփելով 4 գոլ, դարձավ պոկերի հեղինակ «Լեվալյայի» դեմ խաղում, իսկ հաջորդ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ «Տուր» ակումբի դեմ։ Այսպիսով, նա 2 խաղում դարձավ 7 գոլի հեղինակ։
«Արսենալ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հուլիսի 1-ին Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական կայքի միջոցով հայտնեց Սանոգոյին ձեռք բերելու մասին։ Հուլիսի 5-ին «Արսենալը» Թվիթերում հայտարարեց, որ Սանոգոն ակումբում հանդես կգա 22 համարի մարզաշապիկով։ Այդ համարը պատկանում էր Ֆրանսիս Կոսելնիին, ով վարձավճարով տեղափոխվել էր «Ֆրայբուրգ»։
Օգոստոսի 24-ին իր դերբյուտային խաղը անցկացրեց «Արսենալի» կազմում, մրցելով Լոնդոնյան «Ֆուլհեմիի» դեմ։ Նա այդ խաղում խաղադաշտ դուրս եկավ 81-րդ րոպեին Լուկաս Պոդոլսկու փոխարեն։ Այդ խաղում զինագործները հաղթեցին 3-1 հաշվով։
Սանոգոն մեջքի վնասվածք ստացավ Ֆրանսիայի Մ21 հետ հավաքի ժամանակ և այդ մրցաշրջանում այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ «Արսենալի» կազմում։ Սակայն նա առաջադրվեց «Ոսկե երիտասարդ 2013»-ին, որտեղ լրագրողների կողմից ընտրվում էր տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը։
2014 թվականի փետրվարի 16-ին նա առաջին անգամ առաջին րոպեներից խաղադաշտ դուրս եկավ «Արսենալի» կազմում։ Այդ խաղում «Արսենալը» Անգլիայի գավաթի շրջանակներում մրցում էր «Լիվերպուլի» դեմ։ Այդ խաղում «Արսենալը» հաղթեց 2-1 հաշվով, և ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Սանոգոյի խաղաը գնահատեց հիանալի։ Փետրվարի 20-ին նա առաջին խաղը անցկացրեց Չեմպիոնների Լիգայում՝ մրցելով Մյունխենի «Բավարիայի» դեմ։
Ապրիլի 20-ին 120 րոպե անցկացրեց Ուեմբլի մարզադաշտում Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում՝ մրցելով «Ուիգան Ատլետիկի» դեմ։ Այդ խաղում «Արսենալը» հաղթեց 11 մետրանոցների շնորհիվ։
Մայիսի 17-ին Անգլիայի գավաթի եզրափակչում «Արսենալը» հաղթեց «Հալլ Սիթիին» և դարձավ չեմպիոն։
2014–15 մրցաշրջանում Սանոգոն 4 գոլ խփեց «Արսենալի» կազմում, որտեղ ակումբը 5-1 հաշվով հաղթեց «Բենֆիկային» Էմիրեյթս գավաթի շրջանակներում 2014 թվականի օգոստոսի 2-ին։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Ակումբ | Լիգա | Երկրի գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոպա | Ուրիշ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | խաղեր | Գոլեր | խաղեր | Գոլեր | խաղեր | Գոլեր | խաղեր | Գոլեր | խաղեր | Գոլեր | խաղեր | Գոլեր | ||
Օսեր Բ | 2009–10[3] | CFA | 17 | 9 | — | — | — | — | 17 | 9 | ||||
2010–11[3] | CFA | 8 | 3 | — | — | — | — | 8 | 3 | |||||
2011–12[3] | CFA | 3 | 3 | — | — | — | — | 3 | 3 | |||||
2012–13[3] | CFA | 3 | 0 | — | — | — | — | 3 | 0 | |||||
Ընդհանուր | 31 | 15 | — | — | — | — | 31 | 15 | ||||||
Օսեր | 2009–10[4] | Լիգա 1 | 1 | 0 | 1 | 0 | — | — | — | 2 | 0 | |||
2010–11[4] | Լիգա 1 | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | — | 0 | 0 | |||
2011–12[4] | Լիգա 1 | 7 | 1 | 2 | 0 | — | — | — | 9 | 1 | ||||
2012–13[4] | Լիգա 2 | 13 | 10 | 0 | 0 | — | — | — | 13 | 10 | ||||
Ընդհանուր!21 | 11 | 3 | 0 | — | 0 | 0 | — | 24 | 11 | |||||
Արսենալ | 2013–14[4] | Պրեմիեր Լիգա (Անգլիա) | 8 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 2 | 0 | — | 14 | 0 | |
2014–15[4] | Պրեմիեր Լիգա (Անգլիա) | 3 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 1 | 1 | 0 | 5 | 1 | ||
Ընդհանուր կարիերայում | 61 | 26 | 7 | 0 | 0 | 0 | 3 | 1 | 1 | 0 | 74 | 27 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքական
- Աշխարհի չեմպիոն 2013
Արսենալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Yaya Sanogo» (French). Foot National. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Y. Sanogo». Soccerway. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Ֆրանսիայի հավաքականի խաղացողի կայքը Արխիվացված 2014-12-06 Wayback Machine FFF-ում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յայա Սանոգո» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1993 ծնունդներ
- Հունվարի 27 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Թուլուզի ֆուտբոլիստներ
- Հադերսֆիլդ Թաունի ֆուտբոլիստներ
- Չառլտոն Ատլետիկի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Քրիսթալ Փելասի ֆուտբոլիստներ
- Օսերի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ