Յամի Գաութամ
Յամի Գաութամ ա.-փենջ.` ਯਾਮੀ ਗੌਤਮ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 28, 1988 (35 տարեկան) |
Ծննդավայր | Bilaspur, Himachal Pradesh, Հիմաչալ-Պրադեշ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | հինդուիզմ[1] |
Երկեր | Bala?[2] և Vicky Donor?[3] |
Մասնագիտություն | դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին | Aditya Dhar? |
Ծնողներ | հայր՝ Mukesh Gautam? |
![]() |
Յամի Գաութամ (հինդի՝ यामी गौतम, անգլ.՝ Yami Gautam, նոյեմբերի 28, 1988, Bilaspur, Himachal Pradesh, Հիմաչալ-Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և մոդել։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յամին ծնվել է Բիլասպուրում՝ խիմաչալի ժողովրդի ներկայացուցիչների ընտանիքում[4]։ Նրա հայրը՝ Մուկեշ Գաութամը, եղել է փենջաբի ֆիլմերի հայտնի ռեժիսոր[5]։ Յամին ունի քույր Սուրիլին, որը նույնպես դերասանուհի է[6][7][8]։ 12 տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Մումբայ։
Նրա կարիերան սկսվել է «Chand Ke Paar Chalo» և «Yeh Pyar Na Hoga Kam» սերիալներից, որոնց շնորհիվ նա որպես հեռուստատեսային դերասանուհի դարձել է հանրաճանաչ։ 2009 թվականին նա իր առաջնաելույթը կատարել է Կանադայի «Ullasa Utsaha» կինոնկարում, որտեղ խաղացել է հայտնի դերասան Գանեշի հետ։
2012 թվականին Բոլիվուդում դերասանուհին առաջնաելույթ է ունեցել «Դոնոր Վիկի» ֆիլմում, որտեղ ևս նրա զուգընկեր Այուշման Խուրանանի առաջնաելույթն էր։ Նրա հերոսուհին՝ Աշիմա Ռոյը, Արևմտյան Բենգալիայից մի աղջիկ է, որը սիրահարվել է գլխավոր հերոսին։ Ֆիլմը առևտրային հաջողություն է ունեցել և նա իր խաղացած դերի համար արժանացել է քննադատական գնահատականի[9][10]։
2017 թվականին նա Հրիթիկ Ռոշանի հետ նկարահանվել է «Kaabil» ֆիլմում՝ խաղալով գլխավոր հերոսի կնոջ դերը, որը եղել է նրա նման կույր։ Ֆիլմը առևտրային հաջողություն է ունեցել և արժանացել է դրական գնահատականի։ Նույն թվականին նրա մասնակցությամբ թողարկվել է «Սարկար 3» ֆիլմը, որը ձախողվել է վարձույթում[11][12][13]։
Այժմ Յամին նկարահանվում է «Batti Gul Meter Chalu» ֆիլմում, որում նա փոխարինել է Իլեանա Դե Քրուզին[14]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2012 | ֆ | Դոնոր Վիկի | Vicky Donor | Աշիմա Ռոյ |
2014 | ֆ | Լրիվ քաոս | Total Siyappa | |
2014 | ֆ | Մուգ ձի | Action Jackson | |
2015 | ֆ | Վրեժի քաղաք | Badlapur | ՄիշաՎերմա |
2017 | ֆ | Սարկար 3 | Sarkar 3 | Անու Կարկարե |
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Yami Gautam
- ↑ https://theworldofmovies.com/bala-movie-review/
- ↑ https://theworldofmovies.com/vicky-donor-review/
- ↑ «Yami Gautam: There is a reason why people think Aamir Khan, Shahrukh Khan are intelligent»։ Bollywoodlife.com
- ↑ «Mother day»
- ↑ «Yami Gautam's sister to make her debut»։ Mid-day.com։ 1 October 2012։ Վերցված է 9 February 2014
- ↑ «Yami Gautam's sister to marry Jaspal Bhatti's son»։ Times of India։ 25 October 2012։ Վերցված է 9 February 2014
- ↑ Subhash K Jha (26 October 2012)։ «Jaspal Bhatti died a day before son's debut film release»։ Times of India։ Արխիվացված է օրիգինալից 30 June 2013-ին։ Վերցված է 9 February 2014
- ↑ Adarsh Taran։ «Vicky Donor (2012) Movie Review»։ Վերցված է 26 January 2012
- ↑ Mukherjee Madhureeta։ «Vicky Donor movie review»։ The Times of India։ Վերցված է 26 January 2012
- ↑ Yami Gautam in 'Sarkar 3'
- ↑ After Katrina and Aishwarya, Yami joins Sarkar bandwagon
- ↑ «Yami Gautam starts shooting 'Sarkar 3'»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-18-ին։ Վերցված է 2017-10-08
- ↑ BREAKING: Vaani Kapoor signs Shahid Kapoor-starrer Batti Gul Meter Chalu
|