Յամասակի թորման գործարան
Յամասակի թորման գործարան | |
---|---|
Տեսակ | whisky distillery? |
Հիմնադրված է | 1923 |
Հիմնադիր | Masataka Taketsuru? |
Վայր | Սիմամոտո, Mishima district, Օսակայի պրեֆեկտուրա, Ճապոնիա |
Երկիր | Ճապոնիա |
Մայր ընկերություն | Suntory? |
Սեփականատեր | Suntory? |
Կայք | suntory.co.jp/factory/yamazaki/(ճապոներեն) |
Yamazaki distillery Վիքիպահեստում |
Յամասակի թորման գործարան (ճապ.՝ 山崎蒸溜所 Yamazaki jōryūsho), ճապոնական վիսկիի գործարան։ Տեղակայված է Ճապոնիայում՝ Օսակա վարչական շրջանի Սիմամոտո քաղաքում։ Բացվել է 1923 թվականին և պատկանում է «Suntory» ընկերությանը։ Այն վիսկի արտադրող առաջին ճապոնական ընկերությունն է։ Գործարանի «վիսկիի գրադարանում» ցուցադրված է յոթ հազար շիշ չխառնած վիսկի։
Վիսկիի տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յամասակիի վիսկիի հիմնական տարբերակները երեքն են․
- Yamazaki Single Malt 12 տարվա հնեցմամբ վիսկի
- Yamazaki Single Malt 18 տարվա հնեցմամբ վիսկի
- Yamazaki Single Malt 25 տարվա հնեցմամբ վիսկի
ԱՄՆ-ի տարածքից դուրս կան նաև այնպիսի առաջարկներ, ինչպես 10, 25, 35 և 50 տարվա հնեցմամբ վիսկիներ։ Որոշ առաջարկներ թվագրվում են 1980, 1984, 1993 թվականներին։
Գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիրտային խմիչքների գնահատման մի շարք կազմակերպություններ, ինչպես «Beverage Testing Institute»-ը և «San Francisco World Spirits Competition»-ը, դրական են արտահայտվել Յամասակիի առաջարկների մասին։ Մասնավորապես, 2008-2013 թվականներին 18-ամյա վիսկին արժանացել է «San Francisco Spirits Competitions»-ի վեց հաջորդական կրկնակի ոսկե մեդալի։ «Proof66.com» գնահատման ագրեգատորը Յամասակիի 18-ամյա հնեցմամբ վիսկին իր գնահատածների շարքում ընդգրկում է 97 տոկոսանոցների դասում[1]։
2013 թվականի Վիսկիի համաշխարհային մրցանակաբաշխության ժամանակ Յամասակիի 25-ամյա վիսկին արժանացել է «Ճապոնական լավագույն ոչ թունդ խմիչք» կոչմանը[2]։ Ջիմ Մյուրեյի «Whisky Bible 2015»-ը տարվա լավագույն վիսկի մրցանակով պարգևատրել է «Yamazaki Single Malt Sherry Cask 2013»-ը [3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Yamazaki 18yr Single Malt Whisky». www.proof66.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Yamazaki 25 Year Old wins Best Japanese Single Malt». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Hyslop, Leah (2014 թ․ նոյեմբերի 3). «Scotland loses out as Japanese whisky named best in the world». The Daily Telegraph. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Buxton, Ian (2012). 101 World Whiskies to Try Before You Die. Edinburgh: Hachette Scotland. pp. 78–79. ISBN 9780755363193.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (անգլերեն)
- Պաշտոնական կայք (ճապոներեն)
- Ուղեցույց (անգլերեն)