Յակուբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Յաղուբիից)
Յակուբի
Ծնվել է 9-րդ դար[1]
Ծննդավայր Իրաք
Մահացել է 897[1]
Կրոն իսլամ և շիա իսլամ
Ստեղծագործություն(ներ) Թարիխ ալ-Յակուբի
Մասնագիտություն աշխարհագրագետ, մաթեմատիկոս, մաթեմատիկայի պատմաբան և պատմաբան

Աբուլ-Աբբաս Ահմեդ իբն Յակուբ (արաբերեն՝ اليعقوبي), արաբական պատմաբան, աշխարհագրագետ և ճանապարհորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաղդադում աստիճանավորի ընտանիքում։ Ապրել է Հայաստանում, հետո Խորասանում, ճանապարհորդել է Հնդկաստանով։ Հետո հիմնավորվել է Եգիպտոսում, որտեղից երթևեկում էր Մաղրիբ։

Իր աշխարհագրական աշխատանքում «Քիթաբ ալ-բուլդան» (բառացի «երկրների գիրք»), որը գրել է 891 թվականին, կան առատ տեղեկություններ աշխարհի երկրների մասին, որոնք կուտակվել էին մինչև 9-րդ դարի վերջը։

Յակուբին նաև գրել է «Թարիխ» (Պատմություն) երկը, որը պարունակում է որոշ տեղեկություններ Ասորեստանի, Եգիպտոսի, Հունաստանի և այլ երկրների մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://data.bnf.fr/ark:/12148/cb146161956 Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015: