Յակուտիական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թատրոն՝ թատերական ինքնագործունեությունը (գլխավորապես օլոնխո ժողովրդական վիպերգի թեմաներով բեմադրված ներկայացումներ) ակտիվ զարգացել է 1905-1907 թվականներին հեղափոխության տարիներին։

1920 թվականից Յակոսոսկում բացվել է առաջին պրոֆեսիոնալ ռուսական թատրոնը (այժմ՝ Յակուտական ԻԽՍՀ ռուուսական դրամատիկական թատրոն)։ Այդ թատրոնին կից 1925 թվականից գործել է յակուտական թատերախումբ, որը 1926 թվականին վերակազմավորվել է Յակուտական ազգային թատրոնի (1934 թվականից՝ Պ․ Օյունսկու անվան 1948 թվականից՝ երաժշտա-դրամատիկական, որից 1971 թվականին անջատվել է Պ․ Օյունսկու անվան յակուտական դրամատիկական թատրոնը)։

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրվել են յակուտ առաջին գրողների պիեսները՝ Ա․ Սոֆրոնովի «Կյանքի խազը», «Սեր», Ն․ Նեուստբոեի «Չար ոգի», Պ․ Օյունսկու «Բոլշեիկ», «Կարմիր շաման» են։ Յակուտիայի մշակութային կյանքում կարևոր նշանակություն են ունեցել կոլտնտեսային թատրոնները։

Վ․ Ի․ Լենինի կերպարը Պ․ Օյունսկու անվան յակուտական ազգային թատրոնի բեմում առաջին անգամ մարմնավորել են դերասաններ Պ․ Ռեշետնիկովը և Ա․ Եֆրեմովը (Պոգոդինի «Հրացանավոր մարդը», 19471950-1970-ական թվականներին բեմադրություններից են՝ Դ․ Սիվցեի «Սայսարը», Ս․ Եֆրեմովի «Պարտք», Վ․ Պրոտոդյակոնովի «Պարտիզան Մորոզովը», Տ․ Սմետանինի «Լոոկուուտ և Նյուրգուսուն», Սոֆրոն Դանիլովի «Ցակուտների անունից», ինչպես նաև Ա․ Կոռնեյչուկի «Ռազմաճակատ», Չ․ Այթմատովի «Մայրական դաշտ», Ց․ Շագժինի «Խորամանկ Բուդամշու»։

Յակուտիայում գործում են (1979)՝ Պ․ Օյունսկու անվան յակուտական դրամատիկական թատրոնը, Նյուրբայի շրջիկ դրամատիկական թատրոնը (1966), Ռուսական դրամատիկական թատրոնը (1920)։ Թատերական գործիչներից են՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Վ․ Մեստնիկովը, Դ․ էսոդուլովը, ՌՄՖՍՀ ժողովրդական արտիստներ Ս․ Գրիգորեը, Ն. Ռեշետնիկովը, Դ․ Սլեպցովան, Մ․ Սլեպցովը, Ա․ Պետրովը, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստներ Վ․ Սավվինը, Ա․ Իվանովան, Մ․ Դոգոլեը, Յակուտական ԻԽՍՀ ժողովրդական արտիստներ Ա․ Եֆրեմովը, Դ․ Կոլեսովը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 113