Յակուտիական երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Յակուտիական երաժշտություն՝ Յակուտների ժողովրդական երգարվեստը ընդգրկում է երկու տիպի երգ՝ ծորուն (դյիերետիի ըրըա) և չափավոր աշխույժ (դեգերեն ըրըա)։

Առաջին տիպի երգերը (դրվագներ օլոնխոյից) ազատ ձևի են, ունեն փոփոխական լսոի։ Բնորոշ են կոկորդային զարդհնչյունները (կըլըսախի)։ Դեգերեն ըրըա տիպի երգերի (քնարական երգեր, պարերգեր են) մեղեդիներն ունեն որոշակի լադ և հստակ ռիթմ։ Ժողովրդական նվագարաններից են կըրըըմպա (յակուտական ջութակ), խոմուս (մետաղե վարգան), կյուպսյուր (թմբուկ), դյունգյուր (շամանական դափ), ռուսներից փոխառնված բալալայկան և հարմոնը։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո յակուտական երաժշտական բանահյուսությամբ զբաղվել են Ա․ Սկրյաբինը («Յակուտական երգերի նոտաներ», Մ․, 1927), Ֆ․ Կոռնիլովը («Ցակուտական երգերի ժողովածու», Մ․, 1936), Մ․ ժիրկովը։ 1917 թվականին Ա․ Սկրյաբինը կազմակերպել է յակուտական սիրողական երգչախումբ։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին Յակուտ սկում հիմնադրվել է երաժշտական ստուդիա, 1925 թվականին՝ յակուաական թատերախումբ, որի հիման վրա 1926 թվականին ստեղծվել է Յակուտական ազգային թատրոնը (1934 թվականից՝ Պ․ Օյունսկու անվան), որին կից 1936 թվականից Մ․ Ժիրկովի գլխավորությամբ գործել են ազգային երգչախումբ և գործիքային անսամբլ։

1948 թվականին թատրոնը վերակազմավորվել է երաժշտադրամատի կականի, որից 1971 թվականին առանձնացել է երաժշտական թատրոնը։ Յակուտական պրոֆեսիոնալ երաժշտական արվեստի հիմնադիրն է Ժիրկովը, որը գրել է «Դյուլուրույար նյուրգուն Բոոտուր» ազգային առաջին երաժշտական դրաման (բեմ․ 1940), Դ․ Լիտինսկու հետ ստեղծել «Նյուրգուն Բոոտուր» (բեմ․ 1947), «Սըգըյ Կըրընաաստըրը» (1947) օպերաները և «Դաշտային ծաղիկ» (1947), «Ալ թաշկինակ» (1949) բալետները։

Նշանակալի է Հ․ Դրիգորյանի գործունեությունը ստեղծել է յակուտական երաժշտական արվեստի համար նոր ժանրերի գործեր՝ ջութակի կոնցերտ, 1954, «Տոնական Ցակուտիա» օրատորիան, «Հյուսիսի ծաղիկը» օպերետը (1961), նաե «Լոոկուուտ և Նյուրգուսուն» օպերան (բեմ․ 1959), «Երջանկության քար» բալետը (1961), սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, խմբերգեր, երգեր։ 1960-ական թվականներին Յակուտիաում են աշխատում կոմպոզիտորներ Լ․ Վիշկարյովը, Գ․ Կոմրակովը, Վ․ Կացը, Ն․ Բերեստովը, Զ․ Ատեպանովը։

Յակուտական երաժշտության զարգացմանը նպաստել են.

Ռուս դիրիժորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ռուս դիրիժորներ Մ․ Բենեդիկտովը, Ա․ Կուլեշովը և ուրիշներ։

Յակուտիաի նշանավոր երաժիշտներից են՝

Կոմպոզիտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

կոմպոզիտորներ Զ․ Վինոկուրովը, Ի․ Մաքսիմովը, Ս․ Պավլովը, Օ․ Իվանովան, Ա․ Ալեքսեեը,

Երգիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

երգիչներ Մ․ Լոբանովը, Ա․ Լիտկինան, Ն․ Շեպելյովան, խմբավար Ֆ․ Բաիշեան, բալետի պարուհի Ե․ Սաեպանովան, օպերայի ռեժիսոր Ա․ Եգորովան։

Յակուտիայում գործում են (1978)՝ երաժշտական թատրոն (1971), ռադիոյի հ հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբ (1948), ժողովրդական ստեղծագործության տուն (1933), երաժշտական ուսումնարան (1949), 73 երաժշտական դպրոց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 113 CC-BY-SA-icon-80x15.png