Jump to content

Յակուպիցայի սառցադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակուպիցա սարը. կենտրոնում՝ ամենաբարձր՝ Սոլունսկա գլավա գագաթը (բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2540 մետր)

Յակուպիցայի սառցադաշտ (մակեդոներեն՝ Камен Ледник, բառացի թարգմանությամբ՝ Քար սառցադաշտ կամ Քարե սառցադաշտ), քարքարոտ տեղանքում առաջացած սառցադաշտ[1][2] Հյուսիսային Մակեդոնիայի կենտրոնական մասում՝ Յակուպիցա սարի լանջին; Սառցադաշտը զբաղեցնում է 0.25 քառակուսի կիլոմետր մակերես և համարվում է Բալկանյան լեռներում ամենաընդարձակներից մեկը[3]։ Դոլոմիտյան խարխլված ապարների վրա սառույցների առաջացման ու հալման հետևանքով սառույցների կտորներ ու մեծ բեկորներ շարժվում են ցած՝ ավելի քան 500 մետր բարձրությամբ հատվածի ուղղությամբ, այնուհետև աստիճանաբար սահում դեպի այն հատվածը, որի ներքևում գտնվում է Բաբունա գետի ակունքը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Γλωσσάριο Γεωμορφολογικών Όρων» (PDF).
  2. «Αγγλοελληνικό Γλωσσάριο όρων Γεωμορφολογίας - Αρχιμήδης: Forum ενημέρωσης και προβληματισμού των τεχνικών». www.e-archimedes.gr. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  3. Milevski, Ivica (2015). General geomorphological characteristics of the Republic of Macedonia (Macedonian). Vol. 48. Skopje: Faculty of Natural Sciences and Mathematics. էջեր 5–25. {{cite book}}: |work= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Manakoviќ, Dušan (1962). Nivation processes and landforms on the mountain Jakupica (Macedonian). Vol. 13. Skopje: Faculty of Natural Sciences and Mathematics. էջեր 47–57. {{cite book}}: |work= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)