Յակուբ Ժեզնիչակ
|
| |||
| Անձնական տվյալներ | |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | 1986, հոկտեմբերի 26 | ||
| Ծննդավայր | Լոձ, Լեհաստան | ||
| Հասակ | 182 սմ | ||
| Քաշ | 82 կգ | ||
| Դիրք | պաշտպան | ||
| Ակումբային տեղեկություններ | |||
| Ներկա ակումբ |
| ||
| Համար | 52 | ||
|
| |||
| Մասնագիտական կարիերա* | |||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
| 2003-2004
2004-2017 2006-2007 2017-մինչ հիմա |
|
11 (0) 249 (12) 25 (0) 14 (0) | |
| Ազգային հավաքական | |||
| 2008-2014 |
| 9 (0) | |
|
| |||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | |||
Յակուբ Ժեզնիչակ (լեհ.՝ Jakub Rzeźniczak, հոկտեմբերի 26, 1986[1], Լոձ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[2]), լեհ ֆուտբոլիստ, ադրբեջանական «Ղարաբաղ (Աղդամ)» ֆուտբոլային ակումբի պաշտպանն է։ Հանդես է եկել Լեհաստանի ազգային հավաքականում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թ․ Ժեզնիչակը հանդես է եկել «Վիդզև» ակումբում։ Հաջորդ տարի ֆուտբոլիստին հրավիրում են «Լեգիա», բայց չկարողանալով ամրապնդվել թիմի մեկնարկային կազմում 2 մրցաշրջան հետո ֆուտբոլիստը վարձավճարով վերադառնում է «Վիդզև»։ 2007 թ․ «Լեգիան» վերադարձնում է ֆուտբոլիստին, որից հետո Ժեզնիչակը կարողանում է տեղ գտնել թիմի հիմնական կազմում։
Լեգիայի կազմում ֆուտբոլիստը 4 անգամ կարողանում է դառնալ Լեհաստանի առաջնության չեմպիոն, ևս 6 անգամ նվաճել երկրի գավաթը։
2017 թ․ հուլիսի 6-ին Ժեզնիչակը տեղափոխվում է ադրբեջանական «Ղարաբաղ (Աղդամ)»։
Ազգային հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանի ազգային հավաքականի կազմում իր առաջին խաղն անցկացրել է 2008 թ․, երբ թիմն ընկերական խաղ էր անցկացնում Սերբիայի ազգային հավաքականի հետ[3]։ Ազգային հավաքականի կազմում 2008-2014 թթ․ անցկացրել է 9 հանդիպում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ Serbia vs. Poland 0:1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակուբ Ժեզնիչակ» հոդվածին։ |
| ||||||