Յակուբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակուբի
արաբ․՝ أحمد بن إسحٰق بن جعفر بن وهب بن واضح اليعقوبي‎‎
Ծնվել է9-րդ դար[1]
ԾննդավայրԲաղդադ
Մահացել է897[1][2][3]
Մահվան վայրԵգիպտոս
ԵրկերԹարիխ ալ-Յակուբի և Kitab al-Buldan?
Մասնագիտությունաշխարհագրագետ, մաթեմատիկոս, մաթեմատիկայի պատմաբան և պատմաբան

Աբուլ-Աբբաս Ահմեդ իբն Յակուբ (արաբերեն՝ اليعقوبي, (9-րդ դար[1], Բաղդադ - 897[1][2][3], Եգիպտոս), արաբական պատմաբան, աշխարհագրագետ և ճանապարհորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաղդադում աստիճանավորի ընտանիքում։ Ապրել է Հայաստանում, հետո Խորասանում, ճանապարհորդել է Հնդկաստանով։ Հետո հիմնավորվել է Եգիպտոսում, որտեղից երթևեկում էր Մաղրիբ։

Իր աշխարհագրական աշխատանքում «Քիթաբ ալ-բուլդան» (բառացի «երկրների գիրք»), որը գրել է 891 թվականին, կան առատ տեղեկություններ աշխարհի երկրների մասին, որոնք կուտակվել էին մինչև 9-րդ դարի վերջը։

Յակուբին նաև գրել է «Թարիխ» (Պատմություն) երկը, որը պարունակում է որոշ տեղեկություններ Ասորեստանի, Եգիպտոսի, Հունաստանի և այլ երկրների մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 opac.vatlib.it
  3. 3,0 3,1 3,2 Archivio di Autorità del Museo Galileo (իտալ.)