Յակով Նեյշտադտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակով Նեյշտադտ
Պետություն(ներ) ԽՍՀՄ,  Ռուսաստան և  Իսրայել
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 6, 1923(1923-10-06)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվմարտի 23, 2023(2023-03-23)[1][2] (99 տարեկան)
Մահվան վայրԲեեր Շևա, Իսրայել
Կոչումնամակագրությամբ շախմատային խաղի տղամարդկանց միջազգային վարպետ[3] և ԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ
365chessYakov_Isaevich_Neishtadt
Chesstempo համար243588
ICCF համար243588
Պարգևներ և մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Յակով Իսաևիչ Նեյշտադտ (ռուս.՝ Яков Исаевич Нейштадт, հոկտեմբերի 6, 1923(1923-10-06), Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 23, 2023(2023-03-23)[1][2], Բեեր Շևա, Իսրայել), իսրայելցի, նախկինում՝ խորհրդային, ռուսաստանցի շախմատիստ և շախմատային հեղինակ, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1961), ԻԿՉՖ-ի[4] միջազգային վարպետ (1971), համամիութենական կարգի մրցավար (1975), ԻԿՉՖ-ի վաստակավոր միջազգային վարպետ (2003)[5]։

Եղել է «Շախմատը ԽՍՀՄ-ում» («Шахматы в СССР») ամսագրի պատասխանատու քարտուղարը (1955-1973), գլխավոր խմբագրի տեղակալը (1974-1976), այնուհետև «Սովետսկի սպորտ» օրաթերթի շախմատին և շաշկուն նվիված «64» ամենշաբաթյա հավելվածի գլխավոր խմբագիրը (1977-1979, մինչև նրա փակվելը)[5]։ Շախմատի պատմության և տեսության վերաբերյալ բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է, որոնցից մի քանիսը թարգմանվել են օտար լեզուներով։

1975 թվականին դարձել է համամիութենական կարգի մրցավար[5]։

1956 թվականի Մոսկվայի առաջնության մասնակից։ 1956 թվականին հասել է ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ ոչ-ոքի է խաղացել հաղթողներ Ալեքսանդր Խասինի և Կոնստանտին Կլամանի հետ։ Յակով Նեյշտադտը գլխավորել է ԽՍՀՄ երկրորդ թիմը 7-րդ (1968-1972) և 8-րդ (1972-1977) նամակագրական օլիմպիադաների կիսաեզրափակիչներում[6]։

Գրող Վիկտոր Արդովի զարմիկն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի սկզբին Նեյշտադտը լեյտենանտի կոչումով ավարտել է հետևակային ուսումնարանը, եղել է հրաձգային դասակի և վաշտի հրամանատար, մասնակցել է Խարկովում, Կրիվոյ Ռոգում, Կիրովոգրադում, Մոլդովական ԽՍՀ-ում տեղի ունեցած մարտերին[6]։ Երկու անգամ վիրավորվել է (1942, 1944)։ Զորացրվելուց հետո ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[5][6]։

1990-ական թվականների սկզբին հաստատվել է Իսրայելի Բեեր Շևա քաղաքում[6]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шахматы до Стейница, М., 1961;
  • Принятый ферзевый гамбит, М., 1965;
  • Отказанный ферзевый гамбит, М., 1967;
  • Каталонское начало, М., 1969 и 1986;
  • Первый чемпион мира, М., 1971;
  • 250 ловушек и комбинаций, М., 1973;
  • Некоронованные чемпионы, М., 1975;
  • По следам дебютных катастроф, М., 1979;
  • Шахматный практикум, т. 1 — М., 1980, т. 2 — М., 1997;
  • Шахматный университет Пауля Кереса, М., 1982;
  • Зигберт Тарраш, М., 1983;
  • Каталонское начало. — М.: Физкультура и спорт, 1986. — 304 с. — (Теория дебютов). — 100 000 экз.
  • Zauberwelt der Kombination, B., 1987;
  • Жертва ферзя, М., 1989;
  • Дебютные ошибки и поучительные комбинации, М., 2000 и 2003;
  • Стейниц. Искатель истины, М., 2004;
  • Когда не жаль ферзя, М., 2005;
  • Ваш решающий ход, М., 2009. — 320 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шахматный словарь / гл. ред. Л. Я. Абрамов; сост. Г. М. Гейлер. — М.: Физкультура и спорт, 1964. — С. 296. — 120 000 экз.
  • Жертва ферзя [печатный текст] / Нейштадт, Яков Исаевич, Автор (Author); Туров, Борис Исаакович, Редактор (Editor); Бакурин, М. В., Художник (Artist). - Москва : Физкультура и спорт, 1989. - 157, [3] с.: схемы; 21 см.- 100000 экземпляров . - ISBN 5-278-00159-3
  • Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 268. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]