Յակով Այզենբերգ
Յակով Այզենբերգ | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | մայիսի 15, 1924 |
Ծննդավայր՝ | Դոնի Ռոստով, South-East, Russian SFSR, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի թիվ՝ | դեկտեմբերի 24, 1995 (71 տարեկան) |
Մասնագիտություն՝ | սցենարիստ |
Պարգևներ՝ |
Յակով Լազարևիչ Այզենբերգ (ռուս.՝ Яков Лазаревич Айзенберг, մայիսի 15, 1924, Դոնի Ռոստով, South-East, Russian SFSR, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 24, 1995), խորհրդային և ռուսաստանցի սցենարիստ։ Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատակից (1995)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յակով Լազարևիչ Այզենբերգը ծնվել է 1924 թվականի մայիսի 15-ին Դոնի Ռոստով քաղաքում՝ հրեական ընտանիքում։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում ավարտել է միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը։ 1941 թվականին նրա ընտանիքը տարհանվել է Չելյաբինսկ, իսկ մեկ տարի անց նա կամավոր մեկնել է ռազմաճակատ և անցել ամբողջ պատերազմը։ Հետպատերազմյան տարիներին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ 1946 թվականին ընդունվել է Թատերական արվեստի պետական ինստիտուտ (ԳԻՏԻՍ), որն ավարտել է 1951 թվականին։ Նույն թվականին տեղափոխվել է Թուրքմենական ԽՍՀ, որտեղ 1954 թվականին աշխատանքի է անցել «Թուրքմենֆիլմ» կինոստուդիայում, նախ՝ որպես լրագրող, ապա` որպես խմբագիր։ 1956 թվականին նույն տեղում նշանակվել է սցենարիի բաժնի վարիչի պաշտոնում և աշխատել մինչև 1961 թվականը[2]։
1966 թվականից աշխատել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության ռոստովյան բաժանմունքում որպես խորհրդական։ 1981 թվականից «Կինոարվեստի հիմունքները» և «Վավերագրական կինոյի պատմությունը» թեմաներով դասախոսել է Ռոստովի համալսարանի բանասիրական ֆակուլտետում[2]։
Թուրքմենական բազմաթիվ հայտնի ֆիլմերի սցենարների հեղինակն է։ Ռոստովի կինոխրոնիկայի ստուդիայի 42 ֆիլմերի մեծ մասը նկարահանվել է նրա սցենարներով։ Մեծանուն գրող Անտոն Չեխովի ստեղծագործությանն ու կենսագրությանն են նվիրված նրա «Աստիճաններ», «Չեխովները», «Մուրճիկով մարդը», «Վարկած» ֆիլմերը»[2]։
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով, մեդալներով[2]։
Յակով Այզենբերգը մահացել է 1995 թվականի դեկտեմբերի 24-ին։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1957 - Հատուկ հանձնարարություն
- 1963 - Վերջին ճանապարհը
- 1966 - Անապատ
- 1987 - Չեխովները
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Подробная биография на сайте Бессмертный полк.
- Подробная биография на сайте Память народа.
- Подробная биография.
- Մայիսի 15 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 24 մահեր
- 1995 մահեր
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- Ռուս սցենարիստներ
- Խորհրդային սցենարիստներ