Յակոբ վան Ռոյսդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Յակոբ վան Ռոյսդալ
Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1628
Ծննդավայր Հարլեմ[1]
Մահացել է մարտի 14, 1682({{padleft:1682|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:14|2|0}}) կամ մարտի 10, 1682({{padleft:1682|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:10|2|0}})[1]
Մահվան վայր Հարլեմ
Քաղաքացիություն Flag of the Netherlands.svg Նիդեռլանդներ
Ոճ Բարոկկո
Աշխատանքները Q18592052?
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ

Յակոբ վան Ռոյսդալ (Jacob van Ruisdael, Jacob Isaakszoon van Ruysdael, 1628 կամ 1629—1682, հոլանդացի նկարիչ։ Կրել է Պ․ Պոաաերի 6ա․ վան Գոյենի, Հ․ Սեգերսի ազդեցությունը։ 1648 թվականից ստեղծագործել է Հառլեմում։ Սկզբնական գործերում Ռյոյսդալ պատկերել է Հառլեմի շրջակայքի տեսարաններ («Տնակը պուրակում», 1646, Էրմիտաժ, Լենինգրադ)։ Մոտ 1650—1655 թվականներին ճանապարհորդել է Արևելյան Նիդերլանդներում և Արևմտյան Գերմանիայում, ստեղծել դրամատիզմով հագեցած մոնումենտալ բնանկարներ («Հրեական գերեզմանատուն», մոտ 1650—1655, Գրեզդենի պատկերասրահ)։ Մոտ 1656 թվականին հաստատվել է Ամստերդամում։

Գործունեություն[խմբագրել]

Ստեղծագործական հասուն շրջանում ստեղծել է բազմազան բնանկարներ («Էգմոնդ գյուղը», Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա, «Ջրաղացով բնանկար», 1661, Ռեյկսմյուսեում, Ամստերդամ, «ճահիճ», էրմիտաժ, «Ջրվեժ», Մաուրիցհյոյս, Հաագա)։ Այս շրջանի գործերում հստակ գծանկարը, շոշափելի ձևերը զուգորդված են օդային նրբին հեռանկարին, լույսի և ստվերի շարժմանը նրբերանգներով հարուստ կոլորիտը առավելաբար խարսխված է սաղարթի գորշ մոխրագույնի և գունաթափ կանաչի, հողի մուգ դարչնագույնի և երկնքի լազուրի համադրման վրա։ Ռյոյսդալի շատ բնանկարների յուրահատուկ հուզական լարվածությունը ուշ շրջանի գործերում ձեռք է բերել մռայլ, սուբյեկտիվ բնույթ («Լեռներ Նորվեգիայում», Էրմիտաժ)։

Պատկերասրահ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Record #118604082 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 11-ին 2014: