Յակոբ Ռիս
| Յակոբ Ռիս անգլ.՝ Jacob August Riis | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 3, 1849[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ռիբե, DK[4] |
| Մահացել է | մայիսի 26, 1914[1][2][5][…] (65 տարեկան) |
| Մահվան վայր | Barre, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ribe Katedralskole?[4] |
| Երկեր | How the Other Half Lives? և The Children of the Poor: A Child Welfare Classic? |
| Մասնագիտություն | լուսանկարիչ, գրող, լրագրող, ֆոտոլրագրող, կենսագիր և սոցիոլոգ |
| Աշխատատու | New-York Tribune?[4] և The Sun[4] |
| Ամուսին | Elisabeth Riis? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Ստորագրություն | |
Յակոբ Ավգուստ Ռիս (անգլ.՝ Jacob August Riis, մայիսի 3, 1849[1][2][3][…], Ռիբե, DK[4] - մայիսի 26, 1914[1][2][5][…], Barre, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]), դանիա-ամերիկացի լուսանկարիչ, վավերագրական լուսանկարչության հիմնադիրներից։ Հայտնի է որպես սոցիալական անհավասարության դեմ պայքարող, որն իր աշխատանքներում փորձում է ցուցադրել Նյու Յորքի «նիզերի» կյանքը։ Ռիսը համարվում է նաև լուսանկարչության պիոներներից, քանի որ նա առաջին ֆոտոլրագրողն էր, որը սկսել է օգտագործել լուսավորությունը[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յակոբ Ռիսը ծնվել է 1849 թվականի մայիսի 3-ին Դանիայի Ռիբե քաղաքում։ Նա ընտանիքի տասնհինգ երեխաներից երրորդն էր։ Հայրը՝ Նիլս Ռիսը, դպրոցում ուսուցիչ էր և տեղի թերթի լրագիր, իսկ մայրը՝ Կարոլինա Ռիսը՝ տնային տնտեսուհի[7]։ 12 տարեկանում Յակոբը զարմացրել է բոլորին՝ Սուրբ ծնունդին նվիրաբերելով իր ամբողջ գումարը մի աղքատ ընտանիքի։ 16 տարեկանում նա տեղափոխվել է Կոպենհագեն՝ ցանկանալով ատաղձագործի աշխատանք գտնել։
1870 թվականին՝ 21 տարեկան հասակում, Ռիսը գնացել է Միացյալ Նահանգներ՝ հույս ունենալով աշխատանք գտնել։ Նա Ամերիկա է ժամանել սոցիալական վերակառուցման ժամանակ, երբ մեծ թվով միգրանտներ և ներգաղթյալներ լրացնում էին քաղաքները՝ բնակչության թիվը հասցնելով 700 %֊ի[6]։ Նոր տեղում Ռիսը սկսել է օրվա հաց վաստակել միանգամյա աշխատանքով։
Լրագրողի կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]
1873 թվականին նա աշխատանքի է անցել որպես ոստիկանության թղթակից New York Evening Sun-ում։ 1874 թվականին տեղափոխվել է Brooklyn News, իսկ 1877 թվականին՝ New York Tribune։ Աշխատանքի ժամանակ Ռիսը պարբերաբար տեսել է աղքատների կյանքը և սոցիալական անարդարությունը։ Իր աշխատանքի միջոցով նա փորձել է ուշադրություն գրավել այդ փաստերի վրա[6][7]։ Նա նաև սկսել է օգտագործել լուսավորություն մութ լուսանկարներ անելու համար։
1889 թվականին «Scribner's Magazine»-ը հրապարակել Է Յակոբ Ռիսի էսսեն՝ նվիրված քաղաքի կյանքին։ Ավելի ուշ այս էսսեն տարածվել է և հրատարակվել որպես մեծ աշխատանք, որը կոչվել է «Ինչպես են ապրում մյուսները» (անգլ.՝ How the Other Half Lives)[8]։ Այդ աշխատանքի շնորհիվ Թեոդոր Ռուզվելտը՝ այն ժամանակ ոստիկանության հատուկ լիազորը, որոշում է կայացրել փակել անօթևանների համար նախատեսված ոստիկանական ապաստարանները, որոնք հայտնի են աղքատներին իրենց դաժան վերաբերմունքով։ Ռուզվելտն այնքան ապշած է եղել Ռիսի աշխատանքից, որ նրան անվանել է «Լավագույն ամերիկացին, ում ես ճանաչում եմ»[8]։ Ռուզվելտը նաև ներմուծել է «կեղտի ցաքուցրողներ» հասկացությունը (ջանասեր, ջանադիր մերկացնող), որը հետագայում կոչվել է Ռիսա[7]։
Հետագա կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]25 տարեկան հասակում Ռիսն ամուսնացել է Էլիզաբեթ Գորցի հետ, ում հետ ծանոթ է եղել դեռ մանկուց։ Էլիզաբեթը 25 տարի շարունակ աջակցել է ամուսնուն և օգնել նրան աղքատների վիճակի բարելավման համար պայքարում։ Այս ժամանակահատվածում Ռիսը թողարկել է սոցիալական խնդիրներին նվիրված ևս քսան աշխատանք, ինչպես նաև սեփական ինքնակենսագրությունը։ 1905 թվականին Էլիզաբեթը մահացել է։
1907 թվականին Ռիսն ամուսնացել է Մերի Ֆիլիպսի հետ։
1914 թվականի մայիսի 26-ին Յակոբ Ավգուստ Ռիսը մահացել է Մասաչուսեթսի իր ֆերմայում։ Նրա մահից հետո Մերի Ֆիլիպսը շարունակել է զբաղվել ֆերմայով, աշխատել Ուոլ Սթրիթում և դասավանդել համալսարանում։ Նա մահացել է 1967 թվականին[9]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ժամանակակից քննադատներ կարծում են, որ Ռիսը, թեև պայքարում էր սոցիալական արդարության համար, նախապաշարմունք է ունեցել կանանց[6], ինչպես նաև ռասայական և էթնիկ խմբերի նկատմամբ[6]։

Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- How the Other Half Lives (1891)
- The Children of the Poor (1892, նոր հրատարակություն, 1902)
- Out of Mulberry street (1896), a collection of fiction
- A Ten Years' War (1900)
- The Making of an American (1901, նոր հրատարակություն, 1913), նրա ինքնակենսագրությունը
- The Battle with the Slum (1902)
- Children of the Tenements (1902)
- The Peril and the Preservation of the Home (1903)
- Theodore Roosevelt, the Citizen (1904)
- The Old Town (его место рождения) (1909)
- Hero Tales of the Far North (1910)
The Plan (1912)
- Neighbors․ Life Stories of the Other Half (1914)
Հիշողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոքեվեյի (Քուինս, Նյու Յորք) շրջանում գտնվում է Յակոբ Ռիսի այգի (անգլ.՝ Jacob Riis Park)։
- Ռիչմոնդ Հիլում (Քուինս, Նյու Յորք) գտնվում է Jacob Riis Triangle-ը։
- Նյու Յորքում գտնվում է Յակոբ Ռիսի անվան դպրոց (անգլ.՝ PS 126M The Jacob August Riis School)։
- Լոնգ Այլենդում (Քուինս, Նյու Յորք) գործում է Յակոբ Ռիսի անվան սոցիալական օգնության կենտրոն (անգլ.՝ Jacob Riis Settlement House)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Kunstindeks Danmark (դան.)
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 7 8 Dansk Biografisk Leksikon, 3. udgave (դան.) — 3 — 1984.
- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 3 4 5 Джеймс Девидсон и Марк Литл. Зеркало с памятью (անգլ.՝ The Mirror with a Memory). — 2000.
- 1 2 3 Лин Бирштейн. Мировая фотография: Журнал Английского клуба коллекционеров фотографии Արխիվացված 2008-05-15 Wayback Machine.
- 1 2 www.spartacus.schoolnet.co.uk/USAriis.htm Արխիվացված 2008-03-10 Wayback Machine.
- ↑ Франческо Питаро Путеводитель по работам Якоба Рииса Արխիվացված 2006-10-15 Wayback Machine. — 1985. (PDF)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուսանկարչության պատմություն։ Տեսախցիկով սոցիալական իդեալիստ՝ Յակոբ Ա․ Ռիս Արխիվացված 2016-12-20 Wayback Machine(ռուս.)
- «How the Other Half Lives» էսսեների ամբողջական տարբերակը»(անգլ.)
- Ռիսի աշխատանքները Masters of Photography կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոբ Ռիս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մայիսի 3 ծնունդներ
- 1849 ծնունդներ
- Դանիայում ծնվածներ
- Մայիսի 26 մահեր
- 1914 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Դաննեբերգի ասպետական շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի լուսանկարիչներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի լուսանկարիչներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի կենսագիրներ
- Ամերիկացի սոցիոլոգներ
- Ամերիկացի ֆոտոլրագրողներ
- Դանիացիներ
- Լրագրողներ այբբենական կարգով
- Ֆոտոլրագրողներ
- Դանիացի լուսանկարիչներ
- Դանիացի լրագրողներ
- Ամերիկացի բարերարներ
- Դանիացի արվեստագետներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ