Jump to content

Յակոբ Յուլիուս Դավիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակոբ Յուլիուս Դավիդ
գերմ.՝ Jakob Julius David
Ծնվել էփետրվարի 6, 1859(1859-02-06)[1][2][3][…] կամ ապրիլի 7, 1859(1859-04-07)[4]
ԾննդավայրHranice, Պրշերովի շրջան, Չեխիա[1][2][3][…]
Վախճանվել էնոյեմբերի 20, 1906(1906-11-20)[5][1][2][…] (47 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[3][6][7][…]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող, գրող, բանաստեղծ, արձակագիր և ոչ գեղարվեստական գրող
Լեզուգերմաներեն
 Jakob Julius David Վիքիպահեստում

Յակոբ Յուլիուս Դավիդ (գերմ.՝ Jakob Julius David.փետրվարի 6, 1859(1859-02-06)[1][2][3][…] կամ ապրիլի 7, 1859(1859-04-07)[4], Hranice, Պրշերովի շրջան, Չեխիա[1][2][3][…] - նոյեմբերի 20, 1906(1906-11-20)[5][1][2][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3][6][7][…]), ավստրիացի բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, լրագրող:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մորավիայում հրեա հարուստ ագարակապանի ընտանիքում: Ավարտել է Վիեննայի համալսարանը, որտեղ գերմանական գրականություն էր ուսումնասիրել: 1873 թվականին վարակվել է տիֆ հիվանդությամբ, որի հետևանքով տեսողությունն ու լսողությունը վնասվել են:

Քանի որ հաշմանդամության պատճառով չէր կարող ուսուցիչ աշխատել, տնային պայմաններում աշխատել է որպես կրկնուսույց, ապա՝ խմբագիր, լրագրող, այդ թվում աշխատակցել է Wiener Mode, Die Zeit, Mondaysrevue, Wiener Allgemeine Zeitung, Neue Wiener Journal и Wiener Zeitung պարբերականներին: Միաժամանակ զբաղվել է գրական գործունեությամբ. ավստրիական ռեալիզմի ներկայացուցիչներից է:

«Տիրողի իրավունք» (1890), «Արյուն» (1891), «Ճանապարհին մեռնողները» (1900) վեպերում արտացոլել է գյուղացիների, պրոլետարների, ուսանողների, նկարիչների, աղքատ հրեաների կյանքը: «Անցում» վեպում (1903), «Անձրևոտ օր» (1896) և «Համակրանք» (1898) դրամաներում քննադատաբար պատկերել է բուրժուական հասարակությունը: «Վերածնվածները» պատմավեպում (1891), «Գագարի որդին» դրամայում (1891), պատմական թեմատիկայով պատմվածքների «Վաղ շողարձակում» ժողովածուում (1896) պատկերել է հուսիտներին և չեխերի պայքարը հանուն ազգային ինքնուրույնության:

Ընտրված մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմներ

  • Gedichte Dresden 1892

Վեպեր

  • Das Blut, Dresden
  • Am Wege sterben, Berlin 1900
  • Der Übergang, Berlin 1903

Այլ արձակ գործեր

  • Das Höfe-Recht. Dresden 1890
  • Die Wiedergeborenen. Dresden and Leipzig 1891
  • Probleme. Dresden and Leipzig 1892
  • Frühschein. Geschichten vom Ausgang des großen Krieges. Leipzig 1896
  • Vier Geschichten. Leipzig and Berlin 1897
  • Die Troika. Leipzig and Berlin 1901
  • Die Hanna. Tales from Moravia. Berlin and Leipzig 1904
  • Halluzinationen. in Neue Deutsche Rundschau XVII 1906
  • Wunderliche Heilige. Wien 1906

Պիեսներ

  • Hagars Sohn. Wien 1891
  • Ein Regentag. Leipzig 1896
  • Neigung. Leipzig 1898
  • Der getreue Eckardt. Leipzig 1902

Էսսեներ

  • Mitterwurzer. Berlin 1905
  • Vom Schaffen. Jena 1906
  • Essays. München 1909

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • David, Jakob Julius. In: Lexikon deutsch-jüdischer Autoren. Band 5: Carmo–Donat. Hrsg. vom Archiv Bibliographia Judaica. Saur, München 1997, ISBN 3-598-22685-3, S. 307–320.
  • Florian Krobb: David, Jakob Julius. In: Andreas B. Kilcher (Hrsg.): Metzler Lexikon der deutsch-jüdischen Literatur. Jüdische Autorinnen und Autoren deutscher Sprache von der Aufklärung bis zur Gegenwart. 2., aktualisierte und erweiterte Auflage. Metzler, Stuttgart/Weimar 2012, ISBN 978-3-476-02457-2, S. 109f.
  • Martin Erian: Ein österreichischer Zola? Zu Jakob Julius Davids „Wiener Romanen“. In: Austriaca (2019), No. 86, S. 149–164.
  • Jakob Julius David, in: Hans Heinz Hahnl: Vergessene Literaten. Fünfzig österreichische Lebensschicksale. Wien : Österreichischer Bundesverlag, 1984, ISBN 3-215-05461-2, S. 103–106

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոբ Յուլիուս Դավիդ» հոդվածին։