Յախշիբեկ Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յախշիբեկ Մնացականյան
Ծնվել է1912
ԾննդավայրԴեվրլու, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրԼևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց և Րաֆֆու անվան թիվ 36 դպրոց
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ Սևաստոպոլի պաշտպանության համար մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Յախշիբեկ Հմայակի Մնացականյան (1912, Դեվրլու, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յախշիբեկ Մնացականյանը ծնվել է 1912 թվականին, Արարատի շրջանի Արարատ գյուղում։ 1930 թվականին ավարտել է Երևանի Մյասնիկյանի անվան մանկավարժական թեքումով միջնակարգ դպրոցը։ 1930-1931 թվականներին աշխատել է Նախիջևանի ԻԽՍՀ Օրդուբադի շրջանի Ֆառակա և Բիստ գյուղերի 7-ամյա դպրոցներում որպես հայոց լեզվի ուսուցիչ։ 1931-1932 թվականներին դասավանդել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոցում։ Այնուհետև աշխատել է Հրազդանի շրջանի դպրոցներում։ 1940 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը[1]։

1941 թվականի սեպտեմբերին Մնացականյանը զորակոչվել է կարմիր բանակ և շուրջ 150 օր մասնակցել Սևաստոպոլի հերոսական պաշտպանությանը։ Բազմիցս ձեռնամարտի է բռնվել ֆաշիստների հետ և 1942 թվականի հունիսի 11-ին, գիշերը, ծանր վիրավորվել է։ Բուժվելուց հետո, որպես հաշմանդամ, զորացրվել է բանակից։ Իր մարտական և աշխատանքային ծառայությունների համար Մնացականյանը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, «Սևաստոպոլի պաշտպանության համար», «Աշխատանքային արիության համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», Լենինի ծննդյան 100-ամյակի և ուրիշ մեդալներով[1]։

1942 թվականից Մնացականյանը հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի դպրոցներում։ Երկար տարիներ ղեկավարել է Րաֆֆու անվան միջնակարգ դպրոցը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան
  • «Սևաստոպոլի պաշտպանության համար» մեդալ
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • Լենինի ծննդյան 100-ամյակի մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]