Յալչին Կյուչյուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յալչին Կյուչյուկ
 
Կուսակցություն՝ Թուրքիայի աշխատավորական կուսակցություն
Կրթություն՝ Kabataş Erkek Lisesi? և Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ տնտեսագետ, պատմաբան և փիլիսոփա
Ծննդյան օր հուլիսի 1, 1938(1938-07-01)[1] (82 տարեկան)
Ծննդավայր Ալեքսանդրետտա
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա

Յալչին Կյուչյուկ (թուրք.՝ Yalçın Küçük, հուլիսի 1, 1938(1938-07-01)[1], Ալեքսանդրետտա), թուրք գրող, տնտեսագետ, փիլիսոփա և մարքսիստական բնույթի պատմաբան։ Օսմանյան կայսրության ուշ շրջանի պատմության մասնագետը հայտնի է նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության քննադատությամբ[2][3]։ Ներգրավվել է «Էրգենեկոն»-ի գործում[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իսքենդերունում, նրա հայրը թուրք էր, իսկ մայրը՝ կովկասցի։ Ավարտել է Կաբաթաշի վարժարանը, այնուհետև ընդունվել` Անկարայի համալսարան։ 1960 թվականին ավարտել է[3]։

Աշխատել է պետական պլանավորման կազմակերպությունում։ 1966 թվականից՝ մերձավորարևելյան տեխնիկական համալսարանում։ 1971 թվականի պետական հեղաշրջումից հետո հեռացվել է։ Մինչ այդ տպագրվել է «Yön», «Emek» և «Ant» պարբերականներում[2], կոչ է արել «Սոցիալիստական հեղափոխությանը» Թուրքիայում և «Սոցիալիստական կառավարության» հաստատմանը, քննադատել է «Ազգային-դեմոկրատական հեղափոխության» ռազմավարությունը (թուրք.՝ Milli Demokratik Devrim):

1973 թվականին ստացել է Պոլաթլայի հրետանային դպրոցի պահեստազորի սպայի պաշտոնը։ Այնուհետև վարել է տնտեսական խորագիր «Cumhuriyet» թերթում[3] և «Anka News Agency» պարբերականում[2]։

Դրանից հետո զբաղեցրել է «Yürüyüş»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը, մասնակցել է Թուրքիայի Աշխատավորական կուսակցության գործունեությանը։ 1978 թվականին հեռացվել է, մեկ տարի անց դարձել «Սոցիալիզմի իշխանություն» ամսագրի ստեղծողներից մեկը (թուրք.՝ Sosyalist İktidar)[2]:

1979 թվականից դասավանդել է Անկարայի համալսարանում, սակայն աշխատանքից ազատվել է 1980 թվականի հեղաշրջումից հետո։ Այնուհետև դասավանդել է Գազի համալսարանում, սակայն 1987 թվականին ազատվել է[2]։

Աշխատանքից ազատվելուց հետո գրել է «Toplumsal Kurtuluş» և «Hep Ileri» պարբերականների համար։ 1993 թվականին հարցազրույց է վերցրել Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանից։ Դրանից հետո հրապարակվել են լուսանկարներ, որոնցում Օջալանը Կյուչյուկի հետ շրջագայություն է կազմակերպում ճամբարով, ինչպես նաև ճաշում նրա հետ[2][5]։

1990-ականներին այդ լուսանկարները տպագրվել են Կյուչյուկի գրքերում, ինչպես նաև նրա կողմից խմբագրվող ամսագրերում[6]։ Հարցազրույցի և լուսանկարների հրապարակումից հետո իրեն պատուհասած քննադատությանն ի պատասխան՝ Կյուչյուկը հայտարարել է, որ այդ լուսանկարները գաղտնիք չեն, ինչպես նաև ամոթի պատճառ, իսկ Օջալանի հետ շփումները կապված են նրա հետ, որ նա, որպես քաղաքագետ, ընդամենը վերլուծել է Թուրքիայի Հանրապետության դեմ ամենահզոր, իր կարծիքով, ապստամբությունը։ Քրդական քաղաքական կազմակերպությունները հայտարարել են, որ Օջալանի հետ շփումների ընթացքում Կյուչյուկը «քեմալացրել է» Օջալանին՝ նրան համոզելով հրաժարվել անջատողական գաղափարներից։

1993 թվականին, ի նշան Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի բողոքի, արտագաղթել է Ֆրանսիա, սակայն 1997 թվականին հերթական ռազմական հեղաշրջումից հետո վերադարձել է։ Վերադառնալուց հետո մեղադրվել է Օջալանի հետ հարցազրույցի ընթացքում անջատողականություն քարոզելու մեջ և դատապարտվել երկու տարվա ազատազրկման: Դրանից հետո կարճ ժամանակ անց «Sky Türk»-ում վարել է «Մատիտներ և սրերը» (թուրք.՝ Kalemler ve Kılıçlar), սակայն այն շուտով փակվել է կառավարության և գլխավոր շտաբի նախկին պետ Յաշար Բյույուկանիտի պահանջով[2][2]։

2009 թվականին ներգրավվել է Էրգենեկոն կազմակերպության գործում։ Գտնվել է անազատության մեջ 682 օր, ազատ է արձակվել 2012 թվականի դեկտեմբերին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118864793 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Yön’den Ergenekon’a Yalçın Küçük»։ Türkiye։ Radikal (Turkish)։ Anka news agency։ 2009-01-07։ Վերցված է 2019-05-02 
  3. 3,0 3,1 3,2 «Prof. Dr. Yalçın Küçük kimdir»։ Hürriyet (Turkish)։ 2009-01-07։ Վերցված է 2009-01-07 
  4. Today's Zaman, 5 August 2013, Long sentences for Ergenekon suspects, life for ex-army chief Archived 2013-08-06 at the Wayback Machine.
  5. «İşte Yalçın Küçük'ün Kankası»։ Rize Kaçkar Televizyonu (Turkish)։ 2008-07-18։ Վերցված է 2008-11-23 
  6. For instance see various issues of Toplumsal Kurtuluş and Bilim ve Edebiyat
  7. Hurriyet Daily News, 28 December 2012, CHP leader pleased at journalist Yalçın’s release