Յալչին Ադիգյոզալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յալչին Ադիգյոզալով
Ծնվել էնոյեմբերի 4, 1959(1959-11-04) (64 տարեկան)
Բաքու
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ժանրերօպերա և սիմֆոնիկ երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Պարգևներ
«Փառքի» շքանշան,
, Ադրբեջանի ժողովրդական արտիստ, Honored Art Worker of Azerbaijan և Հումայ մրցանակ
 Yalchin Adigozalov Վիքիպահեստում

Յալչին Վասիֆ օղլի Ադիգյոզալով (ադրբ.՝ Yalçın Vasif oğlu Adıgözəlov, նոյեմբերի 4, 1959(1959-11-04), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի դիրիժոր, Բաքվի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ (14 սեպտեմբեր, 2012)[1][2];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալչին Ադիգյոզալովը ծնվել է 1959 թվականին Բաքվում[3]։ Նա ադրբեջանցի կոմպոզիտոր Վասիֆ Ադիգյոզալովի որդին է։ Նա ստացել է իր առաջին կրթությունը Բյուլ-բյուլի անվան միջնակարգ դպրոցում։ 1982 թվականին ավարտել է Բաքվի երաժշտական ակադեմիան։ 1983 թվականին ընդունվել է Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիա։ 1984-1989 թվականներին կրթությունն է ստացել Լենինգրադի կոնսերվատորիայում հայտնի դիրիժոր ՛Ի.Ա. Մուսինի դասարանում։ Կոնսերվատորիայի ավարտելուց հետո վերադարձել է Բաքու։ Բաքու վերադառնալուց հետո նա սկսեց գործել որպես դիրիժոր պետական ֆիլհարմոնիայի Ու.Հաջիբեկովի անվան Ադրբեջանի պետական սիմֆոնիկ նվագախմբում։ 1991-1992 թվականներին նա փորձն է անցել Վիեննայի երաժշտական ակադեմիայում։ Յալչին Ադիգյոզալովը 1991 թվականից մինչև 1998 թվականը եղել է Ուզեիր Հաջիբեկովի անվան Ադրբեջանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ 2001 թվականից Ադիգյոզալովը հանդիսանում է Ստամբուլի օպերայի և բալետի թատրոնի դիրիժորը[4]։

1997 թվականից սկսած զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Բաքվի երաժշտական ակադեմիայի դոցենտն է։ 2000 թվականից Յալչին Ադիգյոզալովը Բաքվի երաժշտական ակադեմիայի պրոֆեսորն է[5]։

2012 թվականի սեպտեմբերի 14-ին արժանացվել է Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]