Jump to content

Յալմար Գուլբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յալմար Գուլբերգ (մայիսի 30, 1898(1898-05-30)[1][2][3][…], Մալմյո - հուլիսի 19, 1961(1961-07-19)[1][2][3][…], Svedala Municipality, Մալմյոհուս համայնք, Շվեդիա) շվեդ բանաստեղծ և թարգմանիչ։

Յալմար Գուլբերգ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 30, 1898(1898-05-30)[1][2][3][…]
ԾննդավայրՄալմյո
Մահացել էհուլիսի 19, 1961(1961-07-19)[1][2][3][…] (63 տարեկան)
Մահվան վայրSvedala Municipality, Մալմյոհուս համայնք, Շվեդիա
ԳերեզմանSankt Pauli mellersta kyrkogård[4]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունԼունդի համալսարան
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, գրող, կոմպոզիտոր և թարգմանիչ
Զբաղեցրած պաշտոններseat 7 of the Swedish Academy?
ԱնդամությունՇվեդական ակադեմիա[5] և Իննի ընկերություն[6]
 Hjalmar Gullberg Վիքիպահեստում

Գուլբերգը ծնվել է Սկոնե նահանգի Մալմյո քաղաքում։ Լունդի համալսարանում ուսանելու տարիներին նա ուսանողական «Լունդագարդ» ամսագրի խմբագիր է եղել։ Նա ղեկավարել է Շվեդիայի ռադիոթատրոնը 1936-1950 թվականներին: 1940 թվականին Գուլբերգը դարձել է Շվեդական ակադեմիայի անդամ և 1944 թվականին Լունդի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում։

Գուլբերգի 1933 թվականի Kärlek i tjugonde seklet («Սերը քսաներորդ դարում») գրքից մի բանաստեղծության հիման վրա, որը վերնագրված է Förklädd gud ​​(«Ծպտված Աստված»), 1940 թվականին կոմպոզիտոր Լարս-Էրիկ Լարսոնը երաժշտություն է ստեղծել: Ստացված լիրիկական շարանվագը դարձել է շվեդական երաժշտության ամենաճանաչված և սիրված ստեղծագործություններից մեկը երգչախմբի և նվագախմբի համար[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլբերգը վերջին տարիներին տառապել է մկանաթուլությամբ, որը սահմանափակել է նրա կյանքը և նրան գամել անկողնում: Գուլբերգը տրախեոտոմիայի է ենթարկվել և հաճախ միացված է եղել շնչառական ապարատին։ Նա ինքնասպանություն է գործել 1961 թվականի հուլիսի 19-ին՝ Սկանիայի Յդինգեն լճում խեղդվելով[8]։

Մատենագիտական ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • I en främmande stad (1927)
  • Sonat (1929)
  • Andliga övningar (1932)
  • Kärlek i tjugonde seklet (1933)
  • Ensamstående bildad herre. Tragicomic verse. (1935)
  • Att övervinna världen (1937)
  • 100 dikter; a selection from six volumes of verse (1939)
  • Röster från Skansen (1941)
  • Fem kornbröd och två fiskar (1942; includes Död amazon)
  • Hymn till ett evakuerat Nationalmuseum (1942)
  • Den heliga natten (1951)
  • Dödsmask och lustgård (1952)
  • Terziner i okonstens tid (1958)
  • Ögon, läppar (1959)
  • 50 dikter; ընտրանի երեք հատորից բաղկացած՝ Կարլ Ֆեհրմանի կողմից ներածությամբ (1961)
  • Gentleman, Single, Refined and selected poems, 1937 - 1959, Հյալմար Գուլբերգի և Ջուդիթ Մոֆեթի կողմից, Լուիզիանայի պետական ​​համալսարանի հրատարակչություն, 1979։
  • En anständig och ömklig comoedia. Հյալմար Գուլբերգի և Օլլե Հոլմբերգի պիեսը երեք գործողությամբ (հրատարակվել է 1984 թ.)
  • Kärleksdikter (այս վերնագրով առաջին հրատարակությունը լույս է տեսել 1967 թ․)
  • Dikter. Անդերս Փալմի վերջաբանով (1985)

Այլ գրողների ստեղծագործությունների որոշ թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Hjalmar R Gullberg (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Gullberg, Hjalmar RobertSvenskagravar.se.
  5. www.svenskaakademien.se (շվեդերեն)
  6. http://www.samfundetdenio.se/
  7. «Förklädd gud med Helsingborgs Symfoniorkester» (շվեդերեն). Sveriges Radio. Մայիսի 28, 2008 թվական. Արխիվացված է օրիգինալից Փետրվարի 3, 2015 թվական-ին. Վերցված է Փետրվարի 2, 2015 թվական-ին.
  8. Olofsson, Tommy (Հուլիսի 15, 2011 թվական). «Det finns en sjö och sedan aldrig mer». Svenska Dagbladet (շվեդերեն). Վերցված է Ապրիլի 24, 2017 թվական-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յալմար Գուլբերգ» հոդվածին։