Jump to content

Յաթրոգենիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յաթրոգենիա[1] (հին հունարեն՝ ἰατρός «բժիշկ» + γενεά «ծնունդ»), բժշկի կողմից մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վնասում։

Հոգեկան առողջությանը վնաս հասցնելու մասին քննարկումները սկսել են դեռևս 20-րդ դարից[2]։

«Յաթրոգենիա» տերմինը ներմուծել է գերմանացի հոգեբույժ Օսվալդ Բումկեն «Բժիշկը որպես հոգեկան տխրության պատճառ» աշխատության մեջ 1925 թվականին[3][4][5][6][7][8]։

Համաձայն բժշկական հանրագիտարանի նախապատերազմյան հրատարակության մեջ տրված սահմանման՝ յաթրոգենիան «տերմին է, որը ցույց է տալիս բժշկի բացասական ազդեցությունը հիվանդի վրա, երբ բուժիչ ազդեցության փոխարեն հիվանդի վիճակն ավելի է ծանրանում»[9]։ Յատրոգենիան բնութագրվում է նաև որպես «բացասական հոգեթերապիա»[5]։ Նախապատերազմյան շրջանից մինչև 1970-ական թվականները տերմինը շարունակել է օգտագործվել հիմնականում հոգեբանական հիվանդությունների ժամանակ, որոնք առաջանում էին բժշկի կողմից անզգույշ գործողությունների հետևանքով[10]։

Ներկայումս տերմինն օգտագործվում է ընդլայնված ձևով, և ըստ ICD-10-ի, յաթրոգենը հասկացվում է որպես կանխարգելիչ, ախտորոշիչ և բուժական միջամտությունների կամ ընթացակարգերի ցանկացած անցանկալի կամ անբարենպաստ հետևանք, որը հանգեցնում է մարմնի ֆունկցիաների խանգարման, գործունեության սահմանափակման, հաշմանդամության կամ մահվան, բժշկական պրոցեդուրաների բարդություններ, որոնք առաջացել են բժշկի ինչպես սխալ, այնպես էլ ճիշտ գործողությունների արդյունքում[10][11]։ Նման լայն մեկնաբանության հետ մեկտեղ, յաթրոգեն հիվանդությունը ոմանց կողմից շարունակում է համարվել որպես հիվանդություն «առաջացած բժշկի (կամ բժշկական անձնակազմի այլ անձի) անզգույշ գործողություններով, որոնք բացասաբար են ազդում հիվանդի հոգեկան և ֆիզիկական առողջության վրա»[12]։

Որոշ գրական աղբյուրներում «յաթրոգեն»-ի փոխարեն օգտագործվում է տերմինի մի փոքր այլ ուղղագրություն՝ «իաթրոգենը»: Իաթրոգեն հիվանդությունների տարատեսակ են համարվում այսպես կոչված «երրորդ կուրսի հիվանդությունները», երբ բժշկական համալսարանի ուսանողը, ուսումնասիրելով ներքին հիվանդությունների պրոպեդևտիկան, հայտնաբերում է հիվանդության ախտանիշներ, որոնք իրականում չունի։

Յաթրոգեն գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաթրոգեն գործոններից են․

  • Թերապևտիկ ազդեցությունների հետ կապված ռիսկերը,
    • նշանակված դեղերի անբարենպաստ (կողմնակի) ազդեցությունները,
    • ափից ավելի շատ դեղերի նշանակում (օրինակ, հակաբիոտիկների նկատմամբ կայունության հանգեցնող),
    • դեղերի անցանկալի փոխազդեցություններ,
  • վիրաբուժական միջամտությունների հետ կապված ռիսկերըշ[13],
  • բժշկական սխալներ,
  • ցավոտ ախտորոշման մեթոդներ [13],
  • հիվանդանոցային վարակներ[13],
  • դեղատոմսերի սխալ կատարումը, օրինակ՝ բժշկի անընթեռնելի ձեռագրի կամ տառասխալների պատճառով,
  • անփութություն[13],
  • տեղեկատվության թերագնահատում կամ բացակայություն, անբավարար սարքավորումներ, ընթացակարգերի, տեխնիկայի և մեթոդների իրականացում:

Յաթրոգենիայի տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռ.Ա.Լուրիան առանձնացնում է յաթրոգենիայի երկու տեսակ.

  1. Առաջին տեսակը բնութագրվում է նրանով, որ հիվանդը չունի լուրջ օրգանային հիվանդություն, ֆունկցիոնալ խանգարում, սակայն սխալ է հասկանում բժշկի խոսքերը՝ իր հիվանդությունը շփոթելով անբուժելի կամ ծանր հիվանդության հետ։
  2. Երկրորդ տեսակի դեպքում հիվանդը ունի լուրջ հիվանդություն և բժշկի գործողությունները էլ ավելի են բարդացնում պրոցեսը։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2019 թվականի տվյալների՝ միայն ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում առողջապահական վատ գործելակերպը վնասել է միլիոնավոր հիվանդների և ամեն տարի սպանել 2,6 միլիոն մարդու։ Համաշխարհային մասշտաբով հիվանդներին վնասելու հետ կապված անձնական, սոցիալական և տնտեսական ծախսերը կազմում են մի քանի տրիլիոն ԱՄՆ դոլար[14]։

Տասը հիվանդից չորսը տուժում են առաջնային և ամբուլատոր բուժօգնության ժամանակ։ Առավել լուրջ հետևանքներ են առաջանում ախտորոշման, դեղերի նշանակման և դրանց օգտագործման սխալների պատճառով: Միայն դեղորայքային սխալներն արժեն տարեկան մոտավորապես 42 միլիարդ դոլար: Ամեն տարի վիրաբուժական միջամտությունների ժամանակ անվտանգության և հիգիենայի կանոնների չկատարումը բարդություններ է առաջացնում հիվանդների գրեթե 25%-ի մոտ և հանգեցնում է մեկ միլիոն հիվանդի մահվան վիրահատության ընթացքում կամ անմիջապես հետո[14]։

Ենթադրվում է, որ հիվանդի անվտանգությունն ապահովելու կանխարգելիչ միջոցառումները կարող են հանգեցնել դեղամիջոցների զգալի խնայողության և շատ ավելի էժան են, քան հիվանդի վնասի հետևանքների բուժումը: Մասնավորապես, ԱՄՆ-ում տարեց բնակչության հանրային առողջապահական ծրագրով գործող հիվանդանոցներում հիվանդների անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումները հնարավորություն են տվել 2010-ից 2015 թվականներին խնայել մոտ 28 միլիարդ ԱՄՆ դոլար[14]։

Հիվանդները ակտիվորեն ներգրավվածության ապահովումը սեփական հիգիենայի մեջ, կարող է նվազեցնել բուժման հետ կապված վնասի ռիսկը 15%-ով և տարեկան խնայել միլիարդավոր դոլարներ[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ГРАМОТА.РУ — справочно-информационный интернет-портал «Русский язык» | Словари | Проверка слова». Արխիվացված օրիգինալից 2022-10-06-ին. Վերցված է 2017-10-21-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 11 (օգնություն)
  2. Schwarz O. Psychogenese und Psychoterapie körperlicher Symptome. — Wien, 1925. (Сборник работ Шильдера, Бауера, Брауна, Гейера, Штраудберга, Майера (Schilder, Bauer, Braun, Heyer, Straudberg, Mayer).)
  3. Bumke O. Der Arzt als Ursache seelischer Störungen // Deutsche Medizinische Wochenschrift, 1925; 51(1): 3
  4. Каннабих Ю. В. К профилактике одной из форм реактивной (иатрогенной) депрессии // Профилактика нервных и психических заболеваний / Ред. Давыденков С. Н., Розенштейн Л. М. — Москва: Издательство Мосздравотдела, 1929. — С. 75—88
  5. 5,0 5,1 Каннабих Ю. В. Врач как причина болезни // БМЭ, т. 5, 1928, с. 677—678.
  6. Лурия Р. А. Врач и психогенез некоторых заболеваний внутренних органов // Казанский медицинский журнал. — 1928. — № 1.
  7. Лурия Р. А. Внутренняя картина болезней и иатрогенные заболевания. — М.; Л.: Биомедгиз, 1935.
  8. Платонов К. И. Слово как физиологический и лечебный фактор // Психотерапия. Сборник статей под ред. проф. К. И. Платонова. Труды Государственного психоневрологического института Народного комиссариата здравоохранения УССР. — Харьков: Государственное издательство Украины, 1930.
  9. Ятрогенный (иатрогенный) // БМЭ, т. 35, 1936, с. 816
  10. 10,0 10,1 Лысенко В. М., Лысенко О. В., Зарецкий М. М., Черников Е. Э. К вопросу o ятрогенных заболеваниях // Научный вестник Национального медицинского университета им. Богомольца, 2009. — С. 164—169.
  11. Платонов К. К. Краткий словарь системы психологических понятий: Учебное пособие. — М.: Высшая школа, 1981. — 175 с.
  12. Энциклопедический словарь медицинских терминов. Т. 1. — М.: Сов. энциклопедия, 1982. — С. 385.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Михель Д .В. Социальная антропология медицинских систем: медицинская антропология: учеб. пособ. для студентов. — Саратов: Новый Проект, 2010. — С. 70. — 80 с. — ISBN 987-5-904832-10-0
  14. 14,0 14,1 14,2 14,3 «ВОЗ призывает к принятию неотложных мер для снижения вреда, наносимого пациентам при оказании медицинской помощи». Всемирная организация здравоохранения. 2019-09-13. Արխիվացված օրիգինալից 2019-10-20-ին. Վերցված է 2020-02-24-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]