Յադրանկա Ստոյակովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յադրանկա Ստոյակովիչ
Ծնվել էհուլիսի 24, 1950(1950-07-24)[1]
Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Երկիր Հարավսլավիա և  Բոսնիա և Հերցեգովինա
Մահացել էմայիսի 3, 2016(2016-05-03)[1][2] (65 տարեկան)
Բանյա Լուկա, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա
ԺանրերԷթնիկ երաժշտություն
Մասնագիտությունհեղինակ-կատարող
ԿրթությունՍարաևոյի համալսարան
Կայքjadranka-jp.com
 Jadranka Stojaković Վիքիպահեստում

Յադրանկա Ստոյակովիչ (սերբ.՝ Jadranka Stojaković, հուլիսի 24, 1950(1950-07-24)[1], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ - մայիսի 3, 2016(2016-05-03)[1][2], Բանյա Լուկա, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա), երգչուհի և կոմպոզիտոր։ Նրա ամենահայտնի հիթերն են «Sve smo mogli mi», «Što te nema» և «Bistre vode Bosnom teku» կատարումները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յադրանկա Ստոյակովիչը ծնվել է Սարաևոյում, դպրոցի ուսուցիչների ընտանիքում։ Կյանքի վաղ տարիներն անց է կացրել Նովի Գրադ քաղաքից ոչ հեռու գտնվող փոքրիկ գյուղում, որտեղ դասավանդում էին նրա ծնողները։ Վերջիններս շուտով բաժանվում են, և Յադրանկան մոր հետ տեղափոխվում է Սարաևո։ Ավելի ուշ նրանք տեղափոխվել են Դուբրովնիկ, Գրադաց, Վարեշ, որտեղ նրա մայրն աշխատել է որպես տարրական դպրոցի ուսուցչուհի։ Դրանից հետո նրանք ապրել են Սարաևոյի մոտակայքում գտնվող մի քանի գյուղերում, որտեղ Ստոյակովիչն անց է կացրել իր մանկության մեծ մասը[3]։ 16 տարեկանում Ստոյակովիչը միացել է իր քեռի Վուկաշին Ռադուլովիչի ջազ խմբին ու դրա հետ համերգներ է ունեցել ինչպես իր հայրենիքում, այնպես էլ` արտասահմանում (հիմնականում` Գերմանիայում1981 թվականին նա բեք վոկալ է կատարել Իսմեթ Դերվոզի հետ երգիչ Վայթայի հետ, ով ներկայացնում էր Հարավսլավիան 1981 թվակակի Եվրատեսիլ երգի մրցույթին Իռլանդիայում։ 1984 թվականի Սարաևոյում անցկացվող Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ կատարել է խաղերի պաշտոնական երգը։ 1988-2011 թվականներին ապրել է Ճապոնիայում։ 2009 թվականին համերգի ժամանակ նրա հետ դժբախտ դեպք է պատահել. համերգի ժամանակ նա բեմում առկա լարերի վրա սայթաքել է ու ընկել։ Նրա մոտ ախտորոշվել է ամետրոֆիկ սկլերոզ, ինչպես նաև` շարժական նեյրոնի հիվանդություն[4]։ Վերականգնողական կարճ շրջանից հետո Ստոյակովիչը վերադարձել է Բոսնիա։ Չնայած հիվանդությանը` նա շարունակել է երաժշտություն գրել։ 2011 թվականին Ճապոնիա վերադառնալուց հետո Ստոյակովիչը իրականացրել է ավելի շուտ ծրագրված մի քանի համերգներ։ Ապրել է Բանյա Լուկայում[5], աշխատել է որպես Սերբիական հեռուստառադիոընկերության երաժշտական ծրագրերի խմբագիր[6]։ Վերջին տարիներն անց է կացրել Բանյա Լուկայի ծերանոցում, որտեղ նրա առողջական վիճակը շարունակաբար վատացել է[7]։ Մահացել է 2016 թվականի մայիսի 3-ին[8] և թաղվել է մայիսի 9-ին Բանյա Լուկայի արվարձան Վրաբնեում։

Տեսաերիզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Svitanje (Dawn), LP 8018, Diskoton Sarajevo, 1981,
  2. Da odmoriš malo dušu (Rest Your Soul a Little), LP 8052, Diskoton, Sarajevo, 1982,
  3. Sve te više volim (I love you more and more), LP 3149, Sarajevo disk, Sarajevo, 1985
  4. Vjerujem (I believe) LP 2122677, PGP RTB Belgrade, 1987,
  5. Baby Universe, Omagatoki Records, 1996[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Preminula Jadranka Stojaković (серб.)
  3. Sevdalinke sam slušala uz meku rakiju(չաշխատող հղում), Blic, 14 September 2008.
  4. Pešević, Slobodan (2015 թ․ հոկտեմբերի 11). «Jadranka Stojaković: Brak mi nije bio suđen» [Jadranka Stojaković: Marriage was not meant for me]. Večernje novosti. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. «Концерт солидарности за Јадранку Скојаковић: Има нека тајна веза (Бања Лука)» (ср). Радио-телевизија Републике Српске. 12. 5. 2012. Վերցված է 12. 5. 2012.-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  6. «Концерт солидарности за Јадранку Скојаковић: Има нека тајна веза» (ср). Радио-телевизија Републике Српске. 12. 5. 2012. Վերցված է 12. 5. 2012.-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  7. Sanela Jovanović (2013 թ․ նոյեմբերի 24). «Bolest joj oduzima sve više snage: Potresna ispovest kantautorke Jadranke Stojaković». Blic.
  8. «Preminula Jadranka Stojaković». Blic. 2016 թ․ մայիսի 4.
  9. «Jadranka Stojaković Discography». Discogs. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յադրանկա Ստոյակովիչ» հոդվածին։