Յագան (աբորիգեն)
Յագան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ. 1800[1] |
Ծննդավայր | Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա |
Մահացել է | հուլիսի 11, 1833[1] |
Մահվան վայր | Պերթ, Ավստրալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ռազմիկ |
Yagan Վիքիպահեստում |
Յագան (մոտ. 1800[1], Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա - հուլիսի 11, 1833[1], Պերթ, Ավստրալիա), Ավստրալիայի աբորիգենների նունգար ժողովրդի մարտիկ:
Նա վճռական դեր է խաղացել Արևմտյան Ավստրիալիայի ժամանակակից Պերթ քաղաքի շրջանում բրիտանական բնակավայրերի հիմնադրման և գաղութարարների իշխանության հաստատման դեմ բնիկ ավստրալացիների պայքարում: Այն բանից հետո, երբ նա գյուղական բնակավայրերում մի շարք գողություններ ու կողոպուտներ է կատարել, որոնց արդյունքում սպանվել են սպիտակ նորաբնակներ, կառավարությունը պարգևավճար է առաջարկել՝ նրան ողջ կամ մահացած բռնելու համար: Երիտասարդ նորաբնակներից մեկը նրան սպանել է ատրճանակից արձակած կրակոցով:
Յագանի սպանությունը աբորիգենների բանահյուսության մեջ հիշատակվում է որպես Ավստրալիայի բնիկ ժողովուրդների նկատմամբ անարդարության, իսկ երբեմն էլ գաղութաբնակների կողմից վատ վերաբերմունքի խորհրդանիշ: Ողջ Ավստրալիայում Յագանը համարվում է նունգարների հերոս:
Նորաբնակները Յագանի դին գլխատել են, որպեսզի վարձատրվեն նրան սպանելու համար: Ավելի ուշ իշխանության ներկայացուցիչները այն տեղափոխել են Լոնդոն, որտեղ այն ցուցադրվել է որպես «մարդաբանական հազվագյուտ առարկա»: Թանգարանը այն պահել է ավելի քան հարյուր տարի, մինչև այն մյուս մնացորդների հետ միասին 1964 թվականին թաղվել է Լիվերպուլում՝ մի անանուն գերեզմանում[2]: Տարիներ շարունակ նունգարների ներկայացուցիչները խնդրել են վերադարձնել գլուխը` ինչպես կրոնում, այնպես էլ մշակույթում Յագանի ավանդական կարգավիճակի պատճառով: Թաղման վայրը որոշվել է 1993 թվականին: Չորս տարի անց պաշտոնյաները գլուխը արտաշիրիմել են և վերադարձրել Ավստրալիա: 1997 թվականից Պերթ շրջանի բնիկ բնակչությունը քննարկում էր, թե ինչպես հարգալից կերպով վարվել Յագանի գլխի հետ: Ի վերջո, նրանք այն նունգարների ավանդական արարողակարգով թաղել են 2010 թվականի հուլիսին Արևմտյան Ավստրալիայում՝ Սուոն Ուելիի մոտակայքում, Յագանի մահից 177 տարի անց[3]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինելով նունգարական ժողովրդի վաջուկ էթնիկ խմբի անդամ՝ Յագանը պատկանել է մոտ 60 հոգանոց խմբի, որի անունը, ըստ Ռոբերտ Լիոնի, բիլիար էր: Այսօր գիտնականները կարծում են, որ բիլիար ցեղը կարող է լինել ավելի մեծ ցեղի տոհմային խումբ, որին Դեյզի Բեյթսը կոչել է բիլգար[4]: Ըստ Լիոնի, բիլիար ցեղի տարածքները ընկել են Սուոն և Քանինգ գետերից հարավ՝ մինչև Մանգլս ծովածոցը[5]: Խումբն ունեցել է հողօգտագործման իրավունքներ դրանից շատ ավելի մեծ տարածքի վրա՝ ընդլայնելով իր ազդեցության ոլորտը հյուսիսում մինչև Մոնգեր լիճ և հյուսիս-արևելքում՝ Ելենա գետ: Բացի այդ, խումբն ունեցել է շարժվելու արտասովոր ազատություն իր հարևանների հողերում՝ հնարավոր է՝ հարևան խմբերի հետ ազգակցական և ամուսնական կապերի պատճառով[6]:
Ենթադրվում է, որ Յագանը ծնվել է մոտ 1795 թվականին[7]: Նրա հայրը Միդգեգորոն էր, բիլիար ցեղի առաջնորդը, մայրը ենթադրաբար Միդգեգորոյի երկու կանանցից մեկն էր[8]:
Ամուսնություն և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմաբան Նևիլ Գրինի խոսքով՝ Յագանն ունեցել է կին և երկու երեխա[9][10]: 1833 թվականին Պերթի տեղեկագրում հրապարակված նրա երեխաների անունները նշվել են որպես «Նարալ»՝ 9 տարեկան և «Վիլիմ»՝ 11 տարեկան, բայց կառավարության այլ աղբյուրներից շատերը պնդել են, որ ռազմիկն ամուսնացած չէր և անզավակ էր[11]: Նկարագրվելով որպես միջինից բարձրահասակ, տպավորիչ կառուցվածքով, հաղթանդամ՝ Յագանն ուներ տարբերվող դաջվածք աջ ուսի վրա, որով նրան ճանաչում էին որպես «ցեղային կանոնակարգում բարձր կարգավիճակի տեր մարդու»[9][10]: Ընդհանուր առմամբ, նա ճանաչվել է որպես իր ցեղում ֆիզիկապես ամենաուժեղը՝ դառնալով իրական առաջնորդ[12]:
Հարաբերություններ վերաբնակիչների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
1829 թվականին Յագանը մոտ 35 տարեկան էր, երբ բրիտանացի վերաբնակիչները բնակվել են այդ տարածքում և գաղութներ հիմնել Սուոն գետի մոտ[13]: Գաղութի գոյության առաջին երկու տարիների ընթացքում վերաբնակիչների և նունգարների հարաբերություններն ընդհանուր առմամբ բարիդրացիական էին, քանի որ նրանց միջև ռեսուրսների ձեռքբերման համար քիչ մրցակցություն կար: Նունգարները ողջունում էին սպիտակ վերաբնակիչներին որպես ջանգա՝ մահացածների վերադարձած հոգիներ[14][14]: Պատմական աղբյուրները նշում են, որ երկու խմբերն էլ միասին ձկնորսության են գնացել[15]: Ժամանակի ընթացքում երկու մշակույթների միջև հակասություններն էլ ավելի հաճախակի են դարձել[15]: Վերաբնակիչները սխալմամբ հավատում էին, որ նունգարները քոչվորներ են, որոնք ոչ մի պահանջ չունեն իրենց թափառած երկրի նկատմամբ: Գաղութարարներն իրենց ավանդական սովորույթներին համապատասխան ցանկապատում էին հողը արոտավայրերի և հողագործության համար[15]: Որքան ավելի շատ տարածք պարսպապատված էր լինում, այնքան հաճախ նունգարներին թույլ չէին տալիս մուտք գործել դեպի իրենց ավանդական որսատեղիները և սուրբ վայրերը: 1832 թվականին Յագանի ընտանիքը անկարող էր մոտենալ Սուոն կամ Քենինգ գետերին, քանի որ վերաբնակիչները ցանկապատներ էին կառուցել ափի երկայնքով: Սննդամթերքի կարիք ունենալով՝ նունգարները մի քանի արշավանք են կատարել վերաբնակիչների տարածքների վրա՝ նպատակ ունենալով գողանալ նրանց բերքն ու սպանել նրանց անասունները: Նրանք նաև հետախուզել են վերաբնակիչների պաշարները և սկսել են գողանալ ալյուր և այլ սննդամթերքներ, ինչը լուրջ խնդիր է դարձել գաղութի համար[16]:
Սպիտակամորթ մարդու առաջին սպանությունը Յագանը կատարել է 1832 թվականի հունիսին[17]: Ինքը սպանվել է 1833 թվականի հուլիսի 11-ին[18]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Aboriginal warrior Yagan is finally laid to rest after 170 years, Liverpool Echo, 12 July 2010
- ↑ Warrior reburied 170 years after death, Australian Geographic, 12 July 2010, արխիվացված օրիգինալից 23 June 2013-ին, https://web.archive.org/web/20130623230023/http://www.australiangeographic.com.au/journal/warrior-reburied-170-years-after-death.htm
- ↑ Bourke, Michael (1987)։ «Chapter 3: Yagan 'The Patriot' and 'Governor' Weeip»։ On the Swan։ Nedlands, Western Australia: University of Western Australia Press։ ISBN 0-85564-258-0
- ↑ Green, 1984, էջ 50
- ↑ Hallam, Sylvia J. & Tilbrook, Lois (1990)։ Aborigines of the Southwest Region, 1829–1840 (The Bicentennial Dictionary of Western Australians, Volume VIII)։ Nedlands, Western Australia: University of Western Australia Press։ ISBN 0-85564-296-3
- ↑ «National Museum of Australia – Yagan's story»։ Nma.gov.au։ 2 September 1997։ Արխիվացված է օրիգինալից 22 November 2011-ին։ Վերցված է 10 July 2010
- ↑ Fforde, 2002, էջ 229
- ↑ 9,0 9,1 Green, Neville (1981)։ «Aborigines and White Settlers in the Nineteenth Century»։ in Stannage, Tom։ A New History of Western Australia։ Nedlands, Western Australia: University of Western Australia Press։ էջեր 72–123։ ISBN 0-85564-170-3
- ↑ 10,0 10,1 Green, 1984, էջ 82
- ↑ «The Native's again!!»։ Perth Gazette (Perth)։ 1 June 1833։ էջ 87
- ↑ Green, 1979, էջ 2
- ↑ Green, 1984, էջ 39
- ↑ 14,0 14,1 Green, 1984, էջ 53
- ↑ 15,0 15,1 15,2 Green, 1984, էջ 73
- ↑ Hasluck, 1961, էջ 35
- ↑ Green, 1984, էջ 80
- ↑ Fforde, 2002, էջ 231
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- The dead and their possessions : repatriation in principle, policy, and practice։ London: Routledge։ 2002։ ISBN 0-415-23385-2։ OCLC 264415913
- Westralian portraits։ Nedlands, W.A.: University of Western Australia Press for the Education Committee of the 150th Anniversary Celebrations։ 1979։ ISBN 0-85564-157-6։ OCLC 6015260
- Green, Neville. (1984)։ Broken spears : Aborigines and Europeans in the southwest of Australia։ Perth: Focus Education Services։ ISBN 0-9591828-1-0։ OCLC 14098237
- Hasluck, Alexandra (1961), «Yagan, the Patriot», Early Days V (VII): 33–48
|