Յագալա (ջրվեժ)
| Յագալա | |
|---|---|
| Տեսակ | ջրվեժ |
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Յիելեհտմե |
| Վայր | Յեգալա-Յոա և Կոոգի |
| Հարաբերական բարձրություն | 8 մետր |
| Լայնություն | 50 մետր |
| 59°27′00″N 25°10′43″E / 59.449922°N 25.178637°E | |
Յագալա (էստ․՝ Jägala juga), ջրվեժ Էստոնիայի հյուսիսում՝ համանուն գետի վրա։ Գտնվում է գետի՝ Ֆիննական ծոց թափվելու վայրից 4 կմ հեռավորության վրա։ Յագալա ջրվեժը տեղակայված է Տալլին քաղաքից 25 կմ դեպի արևելք։
Յագալա ջրվեժը, որն ունի շուրջ 8 մետր բարձրություն և 50 մետր լայնություն, Էստոնիայի ամենամեծ ջրվեժներից մեկն է և ամենաբարձր բնական ջրվեժը[1]։ Ջրվեժն առաջացնում է բավական լայն սանդղաձև խորշ, որտեղով կարելի է քայլել ջրվեժի ամբողջ լայնությամբ, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում ջրվեժը հատկապես զբոսաշրջիկների համար, սակայն հատակը ծածկված է խոշոր ու սայթաքուն քարերով, որոնք վտանգավոր են։
Ջրվեժն առավել գեղեցիկ է գարնանը՝ հալոցքի ժամանակ։
Յագալա ջրվեժը պահպանվող բնական տարածք է։ Ամեն տարի մեծանում է ջրվեժի առաջացրած ջրային հարթությունը, որի երկարությունը շուրջ 300 մ է, խորությունը՝ 12-14 մ։
Հնում ջրվեժը ժողովրդի շրջանում ունեցել է այլ անվանում՝ Յոարյունգաս (էստ․՝ Joarüngas)[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գարուն
- Ամառ
- Ձմեռ
- 2013 թվականի մարտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Jägala juga» (Estonian). eestigiid.ee eestigiid.ee. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 7-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Յագալա ջրվեժ (Jägala juga)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յագալա (ջրվեժ) կատեգորիայում։ |
- Fotod: Suurvesi Jägala joal Արխիվացված 2007-09-28 Wayback Machine
- Fotod: Talvine Jägala juga Արխիվացված 2008-02-08 Wayback Machine
- Յագալա ջրվեժի համայնպատկերը (360°) Արխիվացված 2010-03-22 Wayback Machine
- Էստոնիայի տեսարժան վայրեր
- Էստոնիայի լավագույն վայրերը
- Балтийская Ниагара — янтарный водопад Ягала (ռուս.)
- Յագալա (ջրվեժ) (ռուս.)