Յաբեզ Ալիես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաբեզ Ալիես
Ծնվել էհոկտեմբերի 22, 1787(1787-10-22) կամ 1787[1]
Մահացել էհունվարի 29, 1856(1856-01-29) կամ 1856[1]
Մասնագիտությունբանահավաք և գրող
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի հնահավաքների ընկերություն

Յաբեզ Ալիես (անգլ.՝ Jabez Allies, հոկտեմբերի 22, 1787(1787-10-22) կամ 1787[1] - հունվարի 29, 1856(1856-01-29) կամ 1856[1]), անգլիացի բանագետ և հնագետ։ Եղել է Ֆոլկլորի վերաբերյալ առաջին հեղինակներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիեսը Վիլյամ Ալիեսի երկրորդ որդին է, ծնվել է 1787 թվականին, Վուսթերշայր կոմսության Լալսլի գյուղում, որտեղ նրա ընտանիքը բնակվել է սերունդներով։ Վաղ երիտասարդության ժամանակ նա տպավորպած է եղել Հռոմեական և Անգլոսաքսյան դարաշրջանի ուշ հետքերով, նաև տպավորված էր պաստորալ կյանքով, որը բնութագրում էր նրա ծննդավայրը։ Նա ծառայել է Լոնդոնում որպես գրասենյակային աշխատող և մի քանի տարի փորձ է ձեռք բերել որպես փաստաբան։ Նրա բազմաթիվ աշխատանքները ընթերցվել են Լոնդոնի հնությունների ընկերությունում, որի կազմում նա անդամ է դարձել մոտավորապես 1840 թվականին, և Հնագիտական թագավորական ինստիտուտում։ Նա մեծ ընդունակություն է ցուցաբերել հնագիտական իրեր հայտնաբերելիս և լույս է գցել հռոմեական շրջափակման ժամանակաշրջանի իրերի հետքերի վրա իր հայրենի կոմսությունում, որը Նաշը և այլ պատմաբաններ որակել էին որպես չճանաչված։

Ամուսնանալով Վիլյամ Հարթշորնի դստեր` Քեթրինի հետ, ումից ունեցել է միայն մեկ երեխա, նա դուրս է եկել Լոնդոնից և մի քանի տարի բնակություն է հաստատել Քեթրին Վիլայում[2], որն այժմ Վուսթերի մի մասն է, մասնակցելով վերամիավորման բոլոր միջողառումներին և շարժումներին, որոնք կապված էին Վուսթերշեյրի և դրա պատմության հետ։

Մահացել է 1856 թվականին, Չելթնհեմի Թիվոլի տանը, որը նա գնել էր մի քանի տարի առաջ։ Թաղված է Լեքամփթոնի եկեղեցու բակում իր կնոջ կողքին, ով մահացել էր ավելի վաղ, 1855 թվականի մայիսի 28-ին, 74 տարեկան հասակում։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Archæological Journal պարբերականում տպագրված աշխատանքները, նա գրել է մի շարք հետաքրքիր ակնարկներ իր սիրելի թեմաներով, որոնք տպագրվել են Literary Gazette (1845) և այլ պարբերականներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
  2. Wardle, Terry Heroes & Villains of Worcestershire 2010 The History Press, Stroud, Gloucestershire. p11 978 0 7524 5515 0