Մ 3 ճանապարհ (Հայաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մ 3 ճանապարհ

M3 Road signs of Armenia.png
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Շրջան Լոռու մարզ, Արագածոտնի մարզ և Արմավիրի մարզ
Երկարություն 183,7 Կիլոմետր

Մ 3 ճանապարհ (M 3), միջպետական նշանակության ճանապարհը, որը հանդիսանում է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհային ցանցի կարևորագույն հատվածներից մեկը:[1]

ՀՀ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը:[2]

Մ 3 ճանապարհը ունի 183.7 կմ երկարություն: Այն սկսվում է Հայաստան - Թուրքիա պետական սահմանից, անցնում Մարգարա, Վանաձոր, Տաշիր բնակավայրերով և ավարտվում Հայաստան - Վրաստան պետական սահմանում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]