Մ 17 ճանապարհ (Հայաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մ 17 ճանապարհ
Մ17
Երկիր Հայաստան
Մաս է կազմումԵվրոպական մայրուղի E002 և Ասիական ավտոմայրուղի 81
Երկարություն90,8 կմ

Մ 17 ճանապարհ (M 17), միջպետական նշանակության ճանապարհը, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհային ցանցի կարևորագույն հատվածներից մեկը[1]։

ՀՀ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը[2]։

Մ 17 ճանապարհը ունի 90.8 կմ երկարություն։ Այն սկսվում է Մ 2 ճանապարհը միացնում է Կապան քաղաքին, այնուհետև շարունակվում դեպի Ծավ գյուղ, որտեղից էլ կրկին միանում Մ 2 ճանապարհին[1]։

Կապան - Ծավ ճանապարահատված[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի ամբողջ ընթացքում Ճակատեն - Կապան ավտոճանապարհի առանձին հատվածներ, որոնց հավակնում էր Ադրբեջանը, մնացել էին հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով ճանապարհի այդ հատվածները պետք է մնային հակամարտ ուժերի այն կողմում, որի վերահսկողության ներքո գտնվում էին։ Սակայն հետագայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ կարգադրել է, որ հայկական զորքերը հեռանան այդ տարածքներից՝ դրանք թողնելով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[3]։

2021 թվականի նոյեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերը Մ 17 ճանապարհի Կապան-Ճակատեն և այլ հատվածներում տեղադրել են մաքսակետեր, ինչը, ըստ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի, ոտնահարվում է հարակից բնակավայրերի բնակչության իրավունքները, քանի որ բնակավայրերը կոմունիկացիաների տեսակետից հայտնվում է Ադրբեջանի զինված ուժերի շրջափակման մեջ[4][5][6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշմում «ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկի» մասին: Արխիվացված 2016-07-16 Wayback Machine
  2. «ՀՀ օրենքը ավտոմոբիլային ճանապարհների մասին» ընդունված 2006 թվականի դեկտեմբերի 5-ին, հաստատված ՀՀ նախագահի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 21-ին։
  3. «Եթե լիներ նորմալ կառավարիչ, հրահանգ կտար զորքերը կանգնեցնել գոնե այն տեղերում, որոնք ռազմավարական նշանակություն ունեն․ Սեյրան Օհանյան», (արխիվացված 10․11․2021թ․
  4. «Ադրբեջանական «մաքսակետը» կապված է 6 գյուղերի բնակչության իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ. ՄԻՊ», (արխիվացված 14․11․2021թ․
  5. «Ճակատեն գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական «մաքսակետը» ուղիղ ազդեցությամբ կապված է 6 գյուղերի բնակչության ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ․ ՀՀ ՄԻՊ», (արխիվացված 14․11․2021թ․
  6. «Սյունիքի Ճակատեն գյուղը հայտնվեց շրջափակման մեջ» հոդված politik.am լրատվական կայքում, (արխիվացված 14․11․2021թ․
  7. «Սյունիքի Ճակատեն գյուղը հայտնվեց շրջափակման մեջ» հոդված yerevan.today լրատվական կայքում, (արխիվացված 14․11․2021թ․