Մ2 90-միլիմետրանոց զենիթային թնդանոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մ2 90-միլիմետրանոց զենիթային թնդանոթ
Տեսակզենքի ընտանիք
Ենթատեսակզենիթային թնդանոթ
Երկիր ԱՄՆ
Ծառայության ընդունման տարի1940
ՊատերազմներԵրկրորդ համաշխարհային պատերազմ

Մ2 90-միլիմետրանոց զենիթային թնդանոթ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ամերիկյան զենիթային թնդանոթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակվել է ԱՄՆ-ում 1942 թվականին, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ներկրվել է ԽՍՀՄ լենդ լիզով։ Այն օգտագործվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, իսկ դրա ավարտից հետո ընդգրկված է եղել խորհրդային բանակի սպառազինության մեջ մինչև զենիթային հրթիռային համալիրների ընդունումը։ 

1944 թվականին ընդունվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սպառազինության կազմում ընդգրկվել է Մ2 90-միլիմետրանոց կիսաավտոմատ զենիթային թնդանոթ, որն ստեղծվել է Մ1 90-միլիմետրանոց թնդանոթի հիման վրա։ Թնդանոթի հրետասայլի մի շարք կառուցողական փոփոխությունների արդյունքում Մ2 թնդանոթը թեթևացել է երկու տոննայով, և հեշտացել է այն մարտական դիրք հասցնելը։ Զենիթի արդյունավետությունն էապես աճել է, երբ սկսել են օգտագործվել ռադիոպայթուցիչով արկեր։

Սա ԱՄՆ-ում ստեղծված վերջին զենիթային կիսաավտոմատ հրանոթն է[1]։ Հրետանային մարտկոցի նշանառման համար օգտագործվել է SCR-268 ռադիոլոկատոր, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում՝ SCR-584։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ2 թնդանոթի կառուցվածքը հնարավորություն է տվել փողն իջեցնել 0°-ից ցածր, ինչը թույլ է տվել օգտագործել այն նաև վերգետնյա շարժական և անշարժ թիրախների վրա կրակելու համար, այդ թվում՝ զրահատեխնիկայի վրա։ Կորեական պատերազմի ժամանակ (1950-1953) Մ2-ն ակտիվորեն օգտագործվել է մարտական գործողություններում որպես ցամաքային աջակցության գործիքներ[2]։

Մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թնդանոթի փակաղակը կիսաավտոմատ է, շեղբավոր։

Տակտիկատեխնիկական բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրամաչափ, մմ 90
Արկի նախնական արագություն 823
Բարձրացման ամենամեծ անկյունը 80°
Հորիզոնական կրակոցի անկյուն 360°
Քաշը մարտական դիրքում, կգ Մոտ 6000
Քաշը տեղափոխական դիրքում, կգ մոտ 8000
Արագաձգություն (առանց հավելման), 10-12
Հասողություն ըստ բարձրության, մ 11000
Կրակոցի առավելագույն հեռահարություն, մ 17700
Արկ քաշ, կգ
  • բեկորային
9,55—10,63
  • զրահահար
10,63

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ПВО дивизионного уровня. Вторая мировая война Արխիվացված 2010-06-13 Wayback Machine
  2. «90-мм зенитная пушка М2 (США/СССР) | Армии и Солдаты. Военная энциклопедия» (ռուսերեն). armedman.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]