Մրրկային հոսանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մրրկային հոսանքներ, Ֆուկոյի հոսանքներ, փոփոխվող մագնիսական դաշտի ազդեցությամբ հոծ հաղորդիչում մակածված փակ էլեկտրական հոսանքներ։ Մրրկային հոսանքներ ինդուկցիոն հոսանքներ են (տես Էլեկտրամագնիսական ինդուկցիա)։ Հաղորդիչում առաջացող մրրկային հոսանքները տաքացնում են այն (տես Ջոուլ-Լենցի օրենքՏրանսֆորմատորների և փոփոխական հոսանքի կոճերի միջուկներում, ինչպես նաև էլեկտրական մեքենաների մագնիսական շղթաներում մրրկային հոսանքներն առաջ են բերում էներգիայի կորուստներ։ Այդ կորուստները նվազեցնելու համար ֆեռոմագնիսական միջուկները պատրաստում են միմյանցից մեկուսացված (օրինակ, հատուկ լաքով) թիթեղներից։ Մրրկային հոսանքներ կիրառվում են մետաղների հալման և մակերևութային մխման ժամանակ, իսկ դրանց ուժային գործողությունը՝ սարքերի և ապարատների շարժական մասերի տատանումների հանդարտիչներում, ինդուկցիոն արգելակներում և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 68