Մրիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մրիկա
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն

«Մրիկա» («Մարիա»), ալբանացի կոմպոզիտոր Պրենկե Յակովայի՝ երեք գործողությամբ օպերան՝ ըստ Լազար Սիլիքի լիբրետոյի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ բեմադրվել է չորս գործողությամբ տարբերակով, 1958 թվականին, ալբանական Շկոդեր քաղաքի Միջյենի թատրոնում[1]։ Վերամշակված՝ երեք գործողությամբ տարբերակով, որը ընդունելի է համարվում նաև ներկայումս, առաջին անգամ ներկայացվել է 1959 թվականի դեկտեմբերին, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում՝ երաժշտության և արվեստների ալբանական ակադեմիայում[2]։ Ստեղծագործությունը հիմնվել է ժամանակներ առաջ Յակովայի ու Սիլիքի համագործակցության արդյունքում ստեղծված, երկու տեսարան ունեցող երաժշտական մեկ գործողության՝ Dritë mbi Shqipëri (Լույս՝ Ալբանիայի վրա) երկի վրա, որն առաջին անգամ ներկայացվել է 1952 թվականի հուլիսին, Տիրանայում։ Ըստ հանրային կարծիքի՝ «Մրիկան» համարվում է ալբանական առաջին օպերան[3], որի բեմականացման առաջին ռեժիսորը եղել է Քրիստակ Անտոնիուն[4] (ըստ այլ աղբյուրների՝ Անդրեա Սկանջետին)։ Նվագավարը (դիրիժորը) եղել է հենց ինքը՝ օպերայի երաժշտության հեղինակ Յակովա Պրենկեն։ Երբ նա անցել է կուլիսների հետևը, որպեսզի արտիստական կազմը նախապատրաստի ներկայացմանը, առաջին ֆլեյտահար Տիշ Հիլան, ով մասնագիտությամբ նաև ոսկերիչ էր, կոլեկտիվի կողմից նրան դիրիժորական փայտիկ է նվիրել՝ ամբողջովին պատրաստված ոսկուց։ Դա իրոք առանձնահատուկ ընծա էր կոմպոզիտորի և ռեժիսորի համար, հիրավի թանկարժեք՝ ոչ միայն ոսկուց պատրաստված լինելու, այլև արվեստի ասպարեզում նվաճած հաղթանակի շնորհիվ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rubin, Don (2001), The world encyclopedia of contemporary theatre, Taylor & Francis, էջեր 41–, ISBN 978-0-415-05928-2
  2. |title=Jakova, Prenkë|author=Leotsakos, George|access-date=8 October 2010}}
  3. Prifti, Peter R., Socialist Albania since 1944, Vol. 23, MIT Press, 1978, p. 124. 0-262-16070-6
  4. Një nga yjet artit shqiptar, Kristaq Antoniu [One of the Albanian art stars, Kristaq Antoniu] (Albanian), Gazeta Vatra, 2015 թ․ դեկտեմբերի 24, Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին, Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)