Մրգային կրեմ
| Ենթատեսակ | Սփրեդ, դեսերտային սոուսներ, պտուղների պահածո և քաղցրավենիք գդալով |
|---|---|
| Առաջացման երկիր | |
| Հիմնական | Ռեբու և շաքար |
Մրգային կրեմ, աղանդերային սփրեդ (ինչ-որ բանի վրա քսելու համար) և թոփինգ։ Այն հիմնականում պատրաստվում է ցիտրուսային մրգերով, սակայն կարող են օգտագործվել նաև այլ մրգեր։ Կրեմը հիմնականում օգտագործվում է հացի կամ նման ինչ-որ բանի վրա քսելու համար և որպես համեմիչ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրգային կրեմը աղանդեր է, որը պատրաստվում է ցիտրուսային մրգերից, օրինակ՝ կիտրոն[1], լայմ[2], նարինջ[3], թուրինգ[4] կամ մանդարին[5]։ Համային այլ տարատեսակների մեջ օգտագործվում են մարակույա[6][7], մանգո[8] կամ հատապտուղներ՝ ազնվամորի[9], լոռամրգի կամ մոշ[10]։ Մրգային կրեմի հիմնական բաղադրիչներն են ձվի հարված դեղնուցները, շաքարավազը, մրգահյութը և ցիտրուսակեղևը, որոնք եփվում են մինչև խտանալը, որից հետո խիտ զանգվածը թողնվում է, որ սառչի՝ դառնալով նուրբ և համեղ սփրեդ։ Եփելու ընթացքում ձվի դեղնուցները անընդհատ պետք է խառնել կոագուլյացիայից խուսափելու համար։ Որոշ բաղադրատոմսեր նաև ներառում են ձվի սպիտակուցներ կամ կարագ[11]։
Այս տեսակ պատրաստմամբ կրեմները տարբերվում են կարկանդակի մեջ լցվող կրեմից կամ քասթարդից նրանով, որ նրանք ավելի շատ հյութ և ցիտրուսակեղև են պարունակում, որն էլ տալիս է ավելի շատ մրգային համ[12]։ Միևնույն ժամանակ նմանօրինակ կրեմները պարունակում են կարագ, որն այն դարձնում է ավելի նուրբ և կրեմային, քան քասթարդն է կամ կարկանդակի կրեմը, որոնք կա՛մ չեն պարունակում կարագ, կա՛մ քիչ քանակությամբ, և դրանց մեջ հիմնականում օգտագործվում է եգիպտացորենի օսլա կամ ալյուր՝ այն խտացնելու համար։ Ավելին՝ ի տարբերություն քասթարդի, մրգային կրեմները նախատեսված չեն առանց որևէ բանի ուտելու համար[13]։
Տանը պատրաստված կիտրոնային կրեմը շատ հաճախ քիչ քանակությամբ է պատրաստվել, քանի որ այն ջեմի նման լավ չի պահպանվել։ Մեր օրերում այն հնարավոր է պատրաստել ավելի մեծ քանակությամբ սառնարանների առկայության շնորհիվ։ Վաճառքի նպատակով արտադրված մրգային կրեմները պարունակում են հավելյալ կոնսերվանտներ կամ խտացնող նյութեր[14]։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի Անգլիայում տանը պատրաստված կիտրոնային կրեմը ավանդաբար մատուցվել է հացի կամ ցորենի/վարսակի բլիթի հետ միասին կեսօրի թեյի ժամանակ՝ որպես այլընտրանք ջեմին, ինչպես նաև օգտագործվել է տորթերի, փոքր թխվածքների և տարտերի մեջ լցնելու համար[15]։ Այժմ վաճառքի նպատակով պատրաստվող մրգային կրեմները հայտնի են հացի, բլիթների, տոստի, վաֆլիների, փենքեյքի, չիզքեյքի[16] կամ կեքսերի վրա քսելու համար։
Մրգային կրեմները կարող են օգտագործվել նաև որպես աղանդերի կամ յոգուրտի համեմիչ։ Կիտրոնով և բեզեով կարկանդակը, որը պատրասվում է կիտրոնի կրեմով, իսկ վրան բեզե, 19-րդ դարից ի վեր հայտնի աղանդեր է Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ավստրալիայում և ԱՄՆ-ում։ Կիտրոնային կրեմը կարող է պարունակել նաև հարած սերուցք՝ կրեմով լցոնվող կարկանդակների համար[17]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիտրոնի կաթնաշոռ (վեգան)
- Նարնջի կաթնաշոռ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աղանդերի սոուսների ցանկ[խմբագրել
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Lemon curd». BBC. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
- ↑ England, Kaia. «Fresh lime curd». BBC. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Braker, Flo (1998 թ․ սեպտեմբեր). «Orange curd». Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Grapefruit Curd Recipe». A Pretty Life in the Suburbs. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Nectarine lime curd tart with a brown-sugar crust». Gourmet Magazine. 1998 թ․ հունիս. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Did You Fall in Love With Lilikoi Fruit in Hawaii? Here's 8 Ways to Enjoy It at Home - Planner at Heart». 2023 թ․ հունիսի 5.
- ↑ «Passion-fruit meringue tart». Gourmet Magazine. 2005 թ․ հունիս. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Mango curd». Gourmet Magazine. 1998 թ․ հունիս. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Cake Talk: What the terms mean». The Joy of Cooking. The Seattle Times. 2005 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Lawson, Nigella (2001 թ․ նոյեմբերի 14). How to be a Domestic Goddess, Cranberry curd. Hachette Books. էջ 343. ISBN 0-7868-6797-3. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Ramsay, Gordon (2007 թ․ հունիսի 20). «Lemon and Poppy Seed Scones with Homemade Lemon Curd». The Times.
- ↑ Mariani, John F. (1999). Encyclopedia of American Food and Drink. New York: Lebhar-Friedman. էջ 182. ISBN 978-0-86730-784-9.
- ↑ MacNaughton, Bruce (2014 թ․ հուլիսի 29). «How to Use Fruit Curds». Prince Edward Island Preserve Company (անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Lemon Curd: Nutrition Facts». National Center for Home Food Preservation. 2004. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ D'Sa, Elaine M. (2004 թ․ օգոստոս). «Preparing and Preserving Lemon Curd» (PDF). The University of Georgia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Mango and Lemon Cheesecake». Food To Love. 2012. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Cream Puffs with Lemon-Cream Filling. bon appétit. April 2010. retrieved May 7, 2015.