Մրգակերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մրգի տեսականի

Մրգակերություն (լատին․՝ fructus՝ պտուղ, միրգ, անգլ.՝ fruitarianism,fruit՝ պտուղ, միրգ բառերից) վեգանական սննդի տարատեսակ, հում սնունդ, որի դեպքում ուտում են բացառապես բույսերի պտուղներ՝ միայն մրգեր։

Մրգակերությունը ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին Եվրոպայում և այնուհետև տարածում է գտել ԱՄՆ-ում, որտեղ աջակցության է արժանացել որոշգյուղատնտեսների կողմից։ 1960-70-ական թվականներին սնուցման այս համակարգը համալրվեց էզոթերիկ և քաղաքական գաղափարներով և դարձավ առանձին գաղափարախոսություն։

19-րդ դարում վեգանությունը և, մասնավորապես, մրգակերությունը հիմնավորվում էին ինչպես մարդաբանական և մշակութաբանական փաստարկներով, այնպես էլ կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի տեսանկյունից։ Մրգակերության ժամանակակից գիտակները ներկայացնում են սննդի այս համակարգը առաջին հերթին՝ խարամներից ու տոքսիններից ազատվելու միջոց, և համադարման։ Գաղափարական բաղադրիչը նույնպես կարևոր է ֆրուտարիանզմի սննդակարգի ընտրության համար, մասնավորապես, ոմանք անցնում են ֆրուտարիանզիմին, երբ պարզ հում սննդի ընդունումը ընկալվում է որպես «չափազանց փոխզիջումային և կեղտոտ»։ Առավել ծայրահեղական դիրք ունեցող մրգակերը պետք է ուտի հենց նոր իր կողմից պոկված պտուղները[1]։

Մրգակերությունը համարվում է ցածր էներգետիկ սննդակարգ քիչ քանակությամբ սպիտակուցներով, որում շատ քիչ են օմեգա 3 պոլիչհագեցած ճարպաթթուները, վիտամին D-ն և կալցիումը, և մեծ չափաբաժնով առկա են շաքարավազ և օրգանական թթուներ։ Սա կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների կամ սրել հիվանդության ընթացքը[2][3]։

Գործնական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրգակերության պրակտիկայում պտուղը մինչ օգտագործումը ոչ մի կերպ չի մշակվում (միայն մաքրվում է), ոչինչ չի ավելացվում և հազվադեպ է խառնվում։ Սննդային հավելումներ, համեմունքներ և համի ուժեղացուցիչներ չեն օգտագործվում։ Եթե սննդում օգտագործվում է ընկույզ, ապա քիչ քանակությամբ, ոչ հաճախ, և միայն նորահաս ու թարմ՝ պահպանելով ներսի հեղուկը։ Եթե օգտագործվում են մրգերի չրերը, ապա միայն ցածր ջերմաստիճանում, օդում չորացված։

Սովորաբար մրգակերները նախընտրում են սննդի մեջ օգտագործել հնարավորինս շատ էկոլոգիապես մաքուր պտուղներ, որոնք աճեցվել են առանց քիմիական նյութերի մշակման և նախընտրելի է նրանց բնակության շրջանում։

Շատ մարդիկ իրենց մրգակերներ են համարում, եթե իրենց սննդակարգում մրգերը ոչ միշտ են կազմում հիմնական մասը, եթե դրանց չափաբաժինը սննդակարգում տատանվում է։ Որոշների մոտ մրգերի մասնաբաժնի տատանումը կախված է սեզոնից, ինչպես նաև՝ կենսապայմաններից (օդի ջերմաստիճանից, կլիմայից, մշակութային միջավայրից և այլն)։

Շատ բանջարեղեններ պտուղներ են (ինչպիսիք են լոլիկը, քաղցր պղպեղը, վարունգը), այնպես որ, հարմար են մրգակերների համար[4]։

Այլ պտուղների օրինակներ՝ սեխ, ելակ, հապալաս, ազնվամորի, ընկույզ, հնդկացորեն, լոբազգիներ, հաղարջենի, ծիրան, ավոկադո, թուզ, բանան և այլն։

Հայտնի են առանձին մրգակերներ, ովքեր տարբեր ժամանակներում կյանքի ինչ-որ շրջանում զբաղվել են Մրգակերությունով (Օրինակ՝ Սթիվ Ջոբսը)[5], ինչպես նաև մրգակերական խմբեր և հոսանքներ, որոնք ներկայացնում են Մրգակերությունի տարբեր տարբերակներ[6]։

Բազմազանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարնջի հյութը աշխարհի ամենահայտնի հյութն է համարվում

Շատ մրգակերներ սնվում են միայն հում, հյութալի, հասունացած մրգերով, հավատալով, որ դա այն միակ սնունդն է, որ իրենց անհրաժեշտ ու բավարար է, բայց կան նաև մրգակերության տարատեսակներ, որոնք հիմնված են անձնական նախասիրությունների՝ օգտակարության և էթիկայի նկատառումների վրա։ Դուք կարող եք լինել մրգակեր և միևնույն ժամանակ ամբողջովին հումակեր չհամարվել։ Շատ մրգակերներ պարբերաբար օգտագործում են ընկույզ, իսկ ոմանք էլ հրաժարվում են դրանցից։ Ոմանք էլ թարմ քամած հյութեր են շատ խմում։

Կա մրգակերությունի մի տեսակ, որի դեպքում միայն օգտագործվում են բնական ճանապարհով գետնին ընկած պտուղներ, այսինքն, լիարժեք հասունացումից հետո։

Մրգակերության ընդլայնված տարբերակներից մեկը 80/10/10 կամ 811 (80% ածխաջուր, 10% սպիտակուց, 10% ճարպ՝ էներգետիկ արժեքով) անվամբ հայտնի սննդակարգն է։ Դրանում, մրգերին որպես լրացում, խորհուրդ է տրվում օգտագործել մի քիչ կանաչ բանջարեղեն[7][8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «What Is Fruitarianism». Արխիվացված է օրիգինալից 1998 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 8-ին.
  2. Шелтон Г., Ортотрофия, Фрутарианство и вегетарианство/p14.php «Фрутарианство и вегетарианство». {{cite web}}: Check |url= value (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  3. «Фрутарианство и вегетарианство». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 9-ին.
  4. «Fruitarian». Արխիվացված է Fruit ONLY! Cure for one thousand illnesses օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 8-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  5. «Steve Jobs» by Walter Isaacson. «Finally Jobs proposed Apple Computer. 'I was on one of my fruitarian diets,' Jobs explained.» page 120. «She just wanted him to be healthy, and Jobs would be making weird pronouncements like, 'I’m a fruitarian and I will only eat leaves picked by virgins in the moonlight.'»" page 127.
  6. «Rusmedserver.ru — Натуральная гигиена». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  7. Douglas Graham, 2006, The 80/10/10 Diet
  8. «The 80-10-10 Raw Foods Diet». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 9-ին.
  9. «Fruit, more fruit». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 14-ին.