Մտքերս լուռ են
Մտքերս լուռ են ուկրաիներեն՝ Мої думки тихі | |
---|---|
Երկիր | Ուկրաինա |
Ժանր | կինոկատակերգություն, դրամա և ռոուդ-մուվի |
Թվական | հուլիսի 4, 2019[1] և հուլիսի 18, 2019[1] |
Լեզու | ուկրաիներեն |
Ռեժիսոր | Անտոնիո Լուկիչ |
Սցենարի հեղինակ | Անտոնիո Լուկիչ |
Դերակատարներ | Իրմա Վիտովսկայա և Andri Lidagovski? |
Պատմվածքի վայր | Ուկրաինա |
Տևողություն | 104 րոպե |
«Մտքերս լուռ են» (անգլ.՝ «My Thoughts Are Silent», ուկրաիներեն՝ «Мої думки тихі»), 2019 թվականին ուկրաինացի ռեժիսոր Անտոնիո Լուկիչի նկարահանած ուկրաինական քնարական կատակերգություն։ Ժապավենը դարձել է Լուկիչի դեբյուտային գեղարվեստական ֆիլմը։ Առաջին անգամ ցուցադրվել է 2019 թվականի հուլիսի 4-ին Կարլովի Վարիի 54-րդ միջազգային կինոփառատոնի EastofWest՝ «Արևելք արևմուտք» բաժնում, որտեղ «Մտքերս լուռ են» ֆիլմն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի[2]։ Ֆիլմը թողարկվել է ուկրաինական կինովարձույթում 2020 թվականի հունվարի 16-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատակերգության և դրամայի ժանրերով նկարահանված ֆիլմը բարձրացնում է հայրերի և երեխաների հավերժական խնդիրը։ Մայրը թույլ չի տալիս գլխավոր հերոս Վադիմին աշխատել Կանադայում։ Տղան, աշխատելով որպես հնչյունային ռեժիսոր և երաժիշտ, բախվում է բազմաթիվ խնդիրների և բազում ձախողումներ է ունենում իր աշխատանքում։ Նույն ճգնաժամը նրան սպասում է անձնական կյանքում։ Ի վերջո կանադական ընկերությունն առաջարկում է նրան ձայնագրել Անդրկարպատիայի ուկրաինական կենդանիների ձայները։ Տղան այդ պատվերը կատարում է մեծ խանդավառությամբ և ստեղծագործական եռանդով։ Բայց նրա հետ գնացած մայրն անընդհատ խանգարում ու շեղում է նրան։ Եթե Վադիմին հաջողվի ձայնագրել հազվագյուտ ռախովյան վայրի բադի ձայնը, նա կարող է հեռանալ «ոչ հարմար Ուկրաինայից» ու մեկնել «գրավիչ Կանադա»։ Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ[3]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրեյ Լիդագովսկի - Վադիմ, հնչունային ռեժիսոր,
- Իրմա Վիտովսկայա - Վանցա - Վադիմի մայրը, տաքսու վարորդ Ուժգորոդում։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախահաշիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսին կինոնախագիծը դարձել է Պետական կինոգործակալության տասներորդ մրցութային ընտրության հաղթողներից մեկը[4][5][6]։
Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն 8,9 միլիոն գրիվնայի չափով՝ 9,2 միլիոն գրիվնա ընդհանուր նախահաշվից[7]։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումները սկսվել են 2018 թվականի մարտին։ Դրանք տեղի են ունեցել Կիևում, Կարպատներում և Անդրկարպատներում[6]։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փառատոնային ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2019 թվականի հուլիսի 4-ին, Կարլովի Վարիի 54-րդ միջազգային կինոփառատոնի EastofWest («Արևելք արևմուտք») բաժնում։ Այդտեղ «Մտքերս լուռ են» ֆիլմն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի[2][8]։
Ուկրաինայում ֆիլմի կինոփառատոնային պրեմիերան տեղի է ունեցել Օդեսայի միջազգային կինոփառատոնի ժամանակ, որտեղ Անտոնիո Լուկիչի ֆիլմը ստացել է հանդիսատեսի համակրանք մրցանակ, FIPRESCI մրցանակ լավագույն ուկրաինական ֆիլմի համար, լավագույն դերասանական աշխատանքի համար մրցանակ (Իրմա Վիտովսկայա-Վանցա) և Ժյուրիի հատուկ մրցանակ (Անդրի Լիդագովսկի)[9]։
Կինովարձույթային ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում, ֆիլմը պետք է թողարկվեր ուկրաինական ֆիլմերի կինովարձույթում 2020 թվականի հունվարի 2-ին[9]։ Այնուհետև Ուկրաինայում ֆիլմի վարձույթը հետաձգվել է 2020 թվականի հունվարի 16-ին[10][11]։ Դիստրիբյուտորը ժապավենը վերաթողարկել է 2020 թվականի մարտի 5-ին Ուկրաինայում՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ[12]։
Տնային տեսահոլովակի թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի մարտին Ուկրաինայում ֆիլմի բոլոր իրավունքների սեփականատեր ArthouseTraffic-ը հայտարարել է, որ 2020 թվականի մարտի 25-ից ժապավենը հասանելի է դարձել Ուկրաինայում oll.tv/uk VOD-հարթակում[13][14][15]։
2020 թվականի ապրիլին ֆիլմը հասանելի է դարձել նաև ուկրաինական բնօրինակ աուդիո կապուղով և ռուսերեն ենթագրերով Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի շատ երկրներում[16] Takflix VOD հարթակում[17]։
Box Office
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ցուցադրվել է ուկրաինական վարձույթում 91 էկրանով։ Առաջին շաբաթվա ընթացքում (2020 թվականի հունվարի 16-ից մինչև հունվարի 22-ը) կատակերգությունը դիտել է 29,0 հազար հեռուստադիտող, իսկ հասույթը կազմել է գրեթե 2,8 միլիոն գրիվնա։ Երկրորդ շաբաթվա ընթացքում վարձույթը կրճատվել է մինչև 74 էկրան, իսկ 2-րդ շաբաթվա վերջում կինոթատրոնում դիտումների ընդհանուր թիվը կազմել է 52,3 հազար դիտող, իսկ ընդհանուր համախառն հասույթը կազմել է 5,0 միլիոն գրիվնա[18][19],։
Ընդհանուր առմամբ, ժապավենը մնացել է ուկրաինական վարձույթում հինգ շաբաթ և հավաքել է 9,4 միլիոն գրիվնա[20]։
Կինոքննադատների գրախոսականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը հակասական արձագանքների է արժանացել ուկրաինացի կինոքննադատների կողմից[3][21][22][23]։ Եվգենի Մորին (SuspilneTV-ից) հավանություն է տվել ֆիլմին և ֆիլմը բնութագրել որպես պատմություն, «որը կարող է պատահել ցանկացածի հետ, այնպես որ բոլորը դրանում ծանոթ բան կգտնեն»։ Մորին բարձր էր գնահատել նաև «Մտքերս լուռ են» ֆիլմը, որպես ուկրաինական կատակերգության հազվագյուտ օրինակ, որտեղ առկա է միասնական թափանցիկ սյուժե։ Յուրի Պովորոզնյուկը (Vertigo հրատարակություն) նույնպես բարձր է գնահատել ֆիլմի ամբողջական սյուժեն և նշել, որ ֆիլմը ստեղծում է կոմպլեքս պատկեր և չի տառապում տեսողական տարրերի չափազանց ծանրաբեռնվածությունից։ Ալինա Օլխովիչը (tochka.net հրատարակություն) բարձր է գնահատել ֆիլմի հումորը, որը հաջողությամբ համատեղել է կատակերգությունն ու ողբերգությունը։ Ալեքսանդրա Չեռնովան (Hromadske հեռուստաալիքից) բարձր է գնահատել ֆիլմի դերասանների կողմից ուկրաինական լեզվի անդրկարպատյան առոգանության հաջող ինտեգրումը և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ֆիլմի հերոսները մաքուր ուկրաիներեն չեն խոսում, բայց օգտագործում են «սուրժիկ» խոսակցական լեզուն, ինչպես սովորական մարդիկ, այլ ոչ թե դերասանական ֆակուլտետի ինչ-որ ռոբոտներ»։
Միաժամանակ, Պովոռոզնյուկը թերություն է համարում որոշ տեսարանների կատակերգականության բացակայությունը, որը երբեմն չափազանց շատ է ցանկանում ուշադրություն հրավիրել իր վրա՝ առանձնանալով ընդհանուր պատումից[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.imdb.com/title/tt7876510/releaseinfo
- ↑ 2,0 2,1 ««Мої думки тихі» голосно прозвучали у Карлових Варах». dergkino.gov.ua. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 3,0 3,1 Аліна Ольхович (15 січня 2020). «"Мої думки тихі": український фільм, який змусить тебе сміятися до сліз і зателефонувати мамі - afisha.tochka.net». afisha.tochka.net. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Держкіно оголосило переможців Десятого пітчингу. ДМ, 30 червня 2017
- ↑ Оголошено результати Десятого конкурсного відбору кінопроектів. Держкіно, 30/06/2017
- ↑ 6,0 6,1 Сьогодні Lifestyle. «"Мої думки тихі": представлено офіційний трейлер комедії з Ірмою Вітовською». www.segodnya.ua (ուկրաիներեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Укладено державний контракт на виробництво повнометражного фільму «Мої думки тихі». ДМ, 10 Грудня 2017
- ↑ The-village. «Український фільм «Мої думки тихі» отримав нагороду на кінофестивалі у Карлових Варах». www.the-village.com.ua (ուկրաիներեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ 9,0 9,1 Укрінформ. «Комедія "Мої думки тихі" вийде у прокат на новорічні свята». www.ukrinform.ua (ուկրաիներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Радіо Свобода. «Найочікуваніші українські фільми 2020 року». www.radiosvoboda.org (ուկրաիներեն). Վերցված է 2019-13-31-ին.
- ↑ «Антоніо Лукіч: «Зняти кіно, яке б мало успіх на фестивалях – не найважча робота»». Moviegram (ուկրաիներեն). 2019 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Стрічка «Мої думки тихі» повертається до кінотеатрів. mbr.com.ua, 28 лютого 2020
- ↑ Онлайн прем'єра комедії «Мої думки тихі» Антоніо Лукіча — з 25 березня на OLL.TV. arthousetraffic.com/ua/, 25 березня 2020
- ↑ Онлайн прем'єра комедії «Мої думки тихі» Антоніо Лукіча — з 25 березня. cinema.in.ua, 25 березня 2020
- ↑ Мої думки тихі (2019), oll.tv/uk/, 25 березня 2020
- ↑ повний список країн де стрічка НЕ доступна на платформі Takflix: Україна, Польща, Румунія, Болгарія, Чехія, Словаччина, Словенія, Македонія, Чорногорія, Хорватія, Албанія, Боснія і Герцеґовина, Сербія, Угорщина, Китай, Японія, Тайвань (перелік доступності та недоступності є на Facbook сторінці Takflix)
- ↑ Мої думки тихі (2019), Takflix, травень 2020
- ↑ Бокс-офіс України № 4 (2020)
- ↑ «Фільм «Мої думки тихі» зібрав 5 млн грн за два тижні прокату». detector.media. Детектор Медіа. 28 січня 2020.
- ↑ Бокс-офіс України № 8 (2020). kino-teatr.ua/uk/, 25 лютого 2020
- ↑ Олександра Чернова (20 січня 2020). «Нешаблонна комедія з людським обличчям: суб'єктивна рецензія на фільм «Мої думки тихі» від hromadske». hromadske.ua.
- ↑ Євген Морі (17 січня 2020). «Пояснюємо, чому ви маєте піти на фільм Антоніо Лукіча "Мої думки тихі"». suspilne.media. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 23,0 23,1 Юрій Поворознюк (16 січня 2020). «У пошуках втраченого крижня. Рецензія на фільм «Мої думки тихі» Антоніо Лукіча». vertigo.com.ua. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мои мысли тихие на сайте украинского дистрибьютора Артхаус Трафик
- Мои мысли тихие на сайте Госкино
|