Մտավոր սեփականության համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄՍՀԿ-ի անդամ երկրները քարտեզին

Մտավոր սեփականության համաշխարհային օր (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ World Intellectual Property Day, իսպ.՝ Día Mundial de la Propiedad Intelectual, ռուս.՝ Международный день интеллектуальной собственности, ֆր.՝ Journée Mondiale de la Propriété Intellectuelle), նշվում է ամեն տարի ապրիլի 26-ին։

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (անգլ.՝ World Intellectual Property Organization, WIPO) Գլխավոր Համաժողովը 1999 թվականի հոկտեմբերի նիստի ժամանակ այդ տոնի հաստատման վերաբերյալ որոշում ընդունեց։ Առիթը ապրիլի 26-ի Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հիմնադրման նշանավորումը եղավ, որը կոչված է ամբողջ աշխարհում մտավոր սեփականության պահպանմանն ու զարգացմանն օժանդակելուն[1]։

Մտավոր սեփականության Համաշխարհային օրը նշելու առաջարկությունը՝ ՄՍՀԿ-ի հայեցողությամբ, առաջադրել է Ճապոնիայի պատվիրակությունը 1999 թվականի օգոստոսի 9-ին։

Մտավոր սեփականության միջազգային օրը հնարավորություն է տալիս ընդգծել նորարարությունների նշանակությունը մարդու առօրյա կյանքում և հասարակության կատարելագործման մեջ։ Արտոնագրերը, ապրանքանիշերը, հեղինակային իրավունքը և կից իրավունքները՝ որպես ստեղծագործության և գիտելիքների արդյունք, համաշխարհային հանրության մշակութային և տնտեսական զարգացմանը օժանդակելու կարող գործիքներ են համարվում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]