Jump to content

Մվերու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մվերու
լիճ Խմբագրել Wikidata
Մասն էRift Valley lakes Խմբագրել Wikidata
InflowsLuapula River, Kalungwishi River Խմբագրել Wikidata
Լճի արտահոսքLuvua River Խմբագրել Wikidata
Ջրահավաքի տարածքCongo basin Խմբագրել Wikidata
Ավազանի երկիրԶամբիա Խմբագրել Wikidata
ԵրկիրԶամբիա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Խմբագրել Wikidata
Կոորդինատներ9°10′0″S 28°30′0″E Խմբագրել Wikidata
Բարձրություն ծովի մակարդակից927 մետր Խմբագրել Wikidata
Երկարություն96 կիլոմետր Խմբագրել Wikidata
Լայնություն45 կիլոմետր Խմբագրել Wikidata
Ուղղահայաց խորություն37 մետր Խմբագրել Wikidata
Մակերես4650 կմ² Խմբագրել Wikidata
Volume as quantity38 000 խորանարդ հեկտոմետր, 38 կմ³ Խմբագրել Wikidata
Քարտեզ

Մվերու (անգլ.՝ Mweru; ֆր.՝ Moero), կամ Մոերո-Մկատա[1], կամ Մոերո-Մկատո[2] (անգլ.՝ Moero-Mkata[3]), մեծ քաղցրահամ լիճ Կոնգո գետի ավազանում։ Գտնվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Զամբիայի սահմանին։

Լիճը սնուցող ամենամեծ գետը Լուապուլան է, որը ճանապարհ է անցնում Մվերուից հարավ ընկած ճահճային տարածքներով և հարավից հոսում լիճ։ Մեկ այլ նշանակալից վտակ Կալունգվիշի գետն է, որը հոսում է Մվերու արևելքից։ Հյուսիսում լճից դուրս է հոսում Լուվուա գետը, որը հոսում է հյուսիսարևմտյան ուղղությամբ և թափվում Լուալաբա (Կոնգոյի վերին հոսանք)։ Մվերուն Կոնգոյի ավազանի երկրորդ ամենամեծ լիճն է, որը գտնվում է Տանգանիկա լճի հարավային եզրից 150 կմ հեռավորության վրա, որը ավազանի ամենամեծ լիճն է։ Լուապուլա գետը լիճ թափվելով ձևավորում է ճահճային դելտա։

Ի տարբերություն տարածաշրջանի շատ այլ լճերի, Մվերուն իր մակարդակի և տարածքի էական փոփոխություններ չի ունենում՝ կախված չոր և անձրևային սեզոնների փոփոխությունից: Մակարդակի տարեկան տատանումները կազմում են ընդամենը մոտ 1,7 մ, առավելագույն արժեքը՝ մայիսին, իսկ նվազագույնը՝ հունվարին[4]։ Սա մասամբ պայմանավորված է նրանով, որ Լուապուլան, որը սկիզբ է առնում Բանվեուլուի ճահիճներից, հակված է կարգավորելու իր հոսքը, այնպես որ ներհոսքը դեպի Մվերու միշտ բավականին կայուն է: Լճի աճը փոխհատուցվում է Լուվուա գետի բավականին արագ արտահոսքով։

Մտնում է Արևելաաֆրիկյան Ռիֆտ հովտի լճերի շղթայի մեջ։ Լիճը ձգվում է հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք միջինը 118 կմ, միջին լայնությունը՝ 45 կմ։ Այն գտնվում է ծովի մակարդակից 917 մ բարձրության վրա[5], որը բարձր է Տանգանիկա լճից (763 մ)։ Հարավում Մվերուն ավելի ծանծաղ է, հյուսիսում՝ նրա խորությունը մեծանում է, իսկ հյուսիս-արևելքում կան երկու իջվածքներ։ Առավելագույն խորությունը 15 մ է[6][7]։ Մվերուից մոտ 50 կմ հեռավորության վրա և Կալունգվիշի գետից հյուսիս կա մի փոքր խիստ ճահճային Մվերու-Վանտիպա լիճը։

Եվրոպացիների համար լճի հայտնաբերումը վերագրվում է ճանապարհորդ Դավիթ Լիվինգսթոնին, ով այն նկարագրել է 1867-68 թվականների իր արշավախմբի ընթացքում[8]։ Մվերուի ափերին կան բազմաթիվ ձկնորսական գյուղեր։ Զամբիայի կողմից առավել նշանակալից բնակավայրերն են՝ Նչելենգե, Քաշկիշի և Չիենգի քաղաքները, ԿԴՀ-ի կողմից՝ Կիլվա, Պվետո և Լուկոնզոլվա։ Լճի հարավ-արևմտյան մասում գտնվում է 25 կմ² մակերեսով խոշոր Կիլվա կղզին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Моеро-Мката». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Կաղապար:БСЭ1
  3. The New International Encyclopedia. T. 13. 1-st edition., N. Y. 1905 / p. 650
  4. A.R. Bos, C.K. Kapasa, P.A.M. van Zwieten Update on the bathymetry of Lake Mweru (Zambia), with notes on water level fluctuations // African Journal of Aquatic Science. — 2006. — № 31 (1). — С. 145—150. Архивировано из первоисточника 27 սեպտեմբերի 2007.
  5. Мверу // Ломбард — Мезитол. — М. : Советская энциклопедия, 1974. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 15).
  6. Կաղապար:ССГН
  7. Мверу // Маниковский — Меотида. — М. : Большая российская энциклопедия, 2012. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 19). — ISBN 978-5-85270-353-8.
  8. David Livingstone & Horace Waller (Ed): «The Last Journals of David Livingstone in Central Africa from 1865 to his Death». Two Volumes. John Murray, London, 1874.