Մսուր (մատուռ, Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մսուր
Գրադոնաչալնիչեսկի զառիվայրը, որի վերևում գտնվում էր մատուռը
Հիմնական տվյալներ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
ԴավանանքՌուս ուղղափառ եկեղեցի և ուղղափառություն
Հիմնական ամսաթվերը1895
Հիմնադրված1895
Առաջին հիշատակում1895
Քարտեզ
Քարտեզ

«Մսուր» մատուռ (ռուս.՝ Часовня «Ясли»), Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի «Մսուր» բարեգործական ընկերության Մարիայի անվան մանկատանը կից մատուռ։ Ավերվել է 1920-ական թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին Տագանրոգում հաճախակիացել էին դեպքերը, երբ նորածին երեխաներին մայրը թողնում էր փողոցում։

Իվան Անդրեևիչ Վարվացիի թոռը` Մարկ Նիկոլաևիչ Կոմնինո-Վարվացին, նվիրաբերելով հինգ հազար ռուբլի, առաջարկեց նման երեխաներին խնամելու համար կազմակերպել «Մսուր» բարեգործական ընկերությունը։ Չորս տարին լրանալուց հետո երեխաներին տեղափոխում էին մանկատուն[1]։

1890 թվականի փետրվարի 8-ին տեղի ունեցավ մանկատան բացումը։ Ալեքսանդրի փողոցում (այժմ` Չեխովի փողոց, 96) գտնվող Լակիերի տանը տեղակայված սենյակում ժամը մեկին հավաքվեցին հիմնադիրները` Ե. Մ. Լակիերը և Ռ. Ա. Խրեշչատիցկին[1]։ Տաճարի վանահայր Ֆ. Պ. Պոկրովսկին և հունական վանքի վարդապետը պատարագ մատուցեցին` օրհնելով ջուրը և սուրբ ջուրը ցողելով ամբողջ տարածքում։ Հրավիրված հյուրերին տանտիրուհին առաջարկեց նախաճաշ։ Ընկերության անդամներ Ա. Մ. Ստորոժենկոն, Ն. Պ. Գուձենկոն, Վ. Ի. Բեսչինսկին և պարոն Տրախգերովը հայտարարեցին, որ ցանկանում են իրենց հաշվին խնամել մեկական երեխա[1]։ Առաջին տարին դաստիարակության ընդունվեց 112 երեխա, 1910 թվականին խնամվում էր 43 երեխա[1]։

1894 թվականին «Մսուր» բարեգործական ընկերությունը տեղափոխվեց նոր տարածք Ուսպենսկի նրբանցք, 2 (այժմ` Դոբրոլյուբովի նրբանցք, 2) հասցեով, որին կից հացահատիկի խոշոր արտահանողներ Վենիամին և Իոանն Բեսչինսկի եղբայրները իրենց միջոցներով կառուցեցին աղյուսե մատուռ[1]։ Տնային եկեղեցու օծումը տեղի ունեցավ 1895 թվականի նոյեմբերի 14-ին և նվիրված էր Նորին կայսերական գերազանցությունների ամուսնության հիշատակին[1]։

Մատուռը կանգնած էր Գրադոնաչալնիչեսկի զառիվայրի վերևում գտնվող զառիթափի մոտ, ներկայիս Շմիդտի փողոցի դիմաց[2]։ Յուրաքանչյուր կին, որն ինչ-ինչ պատճառներով ստիպված էր հրաժարվելու իր նորածնից, կարող էր նրան թողնել այստեղ։ Թողնված երեխային վերցնում էին մանկատուն, որտեղ նա դաստիարակվում էր մինչև 4 տարեկան, ապա փոխանցվում էր ավագ տարիքի երեխաների համար Նիկոլաևյան մանկատուն[2]։

«Մսուր» մատուռն ավերվել է 1920-ական թվականներին, նախկին մանկատան տարածքում այժմ գտնվում են բնակելի տներ (Դոբրոլյուբովի նրբանցք, 2ա և 2վ)[2]։ Կորսված մատուռի պատկերներ չեն պահպանվել[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Гаврюшкин О.П. Отблески золотых куполов. История таганрогских церквей и захоронений христианского кладбища. — Таганрог: 1999. — С. 116-117. — ISBN 5-87612-016-2.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Гаврюшкин О. П., Киричек М. С. Часовня «Ясли» // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 777. — ISBN 978-5-88040-064-5.