Մռթագամփ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մռթագամփ
անգլ.՝ Jabberwocky
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2][3][…]
ՀիմքJabberwocky
Թվականմարտի 28, 1977[4], ապրիլի 8, 1977[4], ապրիլի 15, 1977[4] և դեկտեմբերի 15, 1977[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹերի Գիլիամ[1][2][3][…]
ՊրոդյուսերJulian Doyle?
Սցենարի հեղինակCharles Alverson? և Թերի Գիլիամ
ԴերակատարներՄայքլ Փեյլին[1][3][5], Harry H. Corbett?[5], Ջոն լը Մեզյուրիե[5], Warren Mitchell?[5], Փիթեր Սելիեր, Թերի Գիլիամ[5], Neil Innes?, Թերի Ջոնս[5], Բեռնարդ Բրեսլոու, Դևիդ Փրոուզ[5], Բրայան Գլովեր, Դերեկ Դիդման, Դերիկ Օ՛Քոնոր, Frank Williams?, Graham Crowden?, Հարոլդ Գուդվին, John Bird?, Ջոն Շարպ, Քենեթ Քոլի, Paul Curran?, Ռոջեր Փրեթ, Գորդեն Քեյ[6], Անիտա Շարփ-Բոլսթեր[6] և Roy Evans?
ԵրաժշտությունՄոդեստ Մուսորգսկի
Տևողություն100 րոպե
Բյուջե587 668 £

«Մռթագամփ» (անգլ.՝ Jabberwocky՝ Ջաբբերվոքի), բրիտանական ֆիլմ՝ նկարահանված 1977 թվականին։ Այն սև կատակերգություն է ֆենտեզի ժանրում։ Ռեժիսոր Թերի Գիլիամի առաջին ինքնուրույն աշխատանքն է։ Ֆիլմն իր անվանումը ստացել է Լուիս Քերոլի համանուն բանաստեղծությունից, որը գրված է «Ալիսը հայելու աշխարհում» հեքիաթում։ Ֆիլմն արժանացել է կինոքննադատների և հանդիսատեսի սառը վերաբերմունքին, սակայն որոշ ժամանակ անց այն մեծ հռչակ ստացավ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի թագավորությունում հայտնվեց կատաղի գազան Մռթագամփը։ Նա վերացնում է գյուղեր և ժողովրդին պահում սարսափի մեջ։ Ոչ ոք չի կարողանում հաղթահարել հրեշին. գյուղացիները հեռանում են ավերված բնակավայրերից և ապաստան փնտրում քաղաքների ամրոցներում։ Ֆիլմի գլխավոր հերոսը գյուղի տակառագործի որդի Դենիսն է (Մայքլ Փեյլին), որը նույնպես մեծ քաղաք է գնում, բայց ոչ թե Մռթագամփի վախից, այլ հարստանալու նպատակով։ Միևնույն ժամանակ Դենիսը ցանկանում է իր սիրեցյալ Գրիզելդայի հոր համակրանքը շահել, որպեսզի հետագայում ամուսնանա նրա դստեր հետ։ Արդյունքում տղան ընկնում է հիմար իրավիճակների մեջ և հայտնվում հրեշի ճանապարհին։ Դենիսն ընդունում է մարտը...

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Ուելսում։ Որպես դեկորացիաներ ընտրվել են երկու ամրոց՝ Փեմբրուկ և Չեփսթոու։ Նկարահանող անձնակազմի շատ անդամներ միաժամանակ աշխատում էին նաև Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV։ Նոր հույս» ֆիլմի վրա[7]։ «Մռթագամփ» ֆիլմում նկարահանվող Դևիդ Փրոուզը նույնպես միաժամանակ խաղում էր վերոնշյալ ֆիլմում՝ խաղալով Դարթ Վեյդերի դերը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]