Մուքաննայի ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մուքաննիայի ապստամբություն (հայտնի է նաև որպես «սպիտակ հագուստով մարդկանց» ապստամբություն), հակաարաբական ապստամբություն Միջին Ասիայում VIII դարի 70—80-ական թվականներին։

Գլխավորել է Մուքաննան, որի քարոզած ուսմունքի հիմքում ընկած էին Մազդակյան շարժման գաղափարները։ Մուքաննան կոչ էր անում պայքարել քաղաքական և տնտեսական անհավասարության և Արաբական խալիֆայության տիրապետության դեմ։ Ապստամբության գլխավոր շարժիչ ուժը Մավերաննահրի աշխատավոր գյուղացիությունն էր։ Սկզբում շարժմանը մասնակցել են տեղական մանր հողատերերը, ապստամբներին օգնել են նաև քոչվոր թյուրքական ցեղերը։ Մուքաննիայի ապստամբության հիմնական կենտրոններն էին՝ Նարշահ գյուղը (Բուխարայի մոտ), Սամարղանդը և Սանամ լեռնային ամրոցը։ Երկարատև պայքարից հետո, մոտ 783—785 թվականներին արաբները ճնշել են ապստամբությունը։ Մուքաննան գերի չընկնելու համար ինքնասպան է եղել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 102